Сентября 09, 2025 | 11:11
Наука
Исследовательская работа
Международное сотрудничество
Студент из Чехии совершенствует свои профессиональные навыки и умения квалификацию в ЕГУ
Наталья Лубенская, магистрант Ветеринарного университета г. Брно (Чехия), около месяца изучает на кафедре зоологии биологического факультета Ереванского государственного университета биологические особенности грызунов и летучих мышей, обитающих в дикой природе, а также паразитов, живущих в организмах этих животных, и заболевания, вызываемые паразитами.

Նատալյա Լուբենսկայայի մասնագիտական այցը կայացել է ԵՊՀ-ի և Բռնոյի անասնաբուժական գիտությունների համալսարանի միջև առկա գործակցության շնորհիվ:

«Ես այստեղ եմ՝ կատարելագործելու իմ հմտությունները, աշխատելու լաբորատոր տարբեր գործիքներով և սովորելու՝ ինչպես ճիշտ կողմնորոշվել չղջիկներին վերաբերող հետազոտություններում»,- ասաց Նատալյան։
Նա ընդգծեց, որ արդեն իսկ փորձել է կրծողներից ԴՆԹ անջատել, ինչն իր կյանքում առաջին փորձն էր։
«ԵՊՀ-ում բավականին հարստացրել եմ իմ գիտելիքները, մասնավորապես կատարել եմ կրծողների մասնատում, սովորել եմ, թե որ հետազոտության համար որ օրգանն է անհրաժեշտ դիտարկել։ Առաջիկայում կկատարեմ նաև ԴՆԹ վերլուծություն՝ նույնականացնելու կրծողների, չղջիկների տեսակները, սեռը և այլն»,- նշեց նա:
Նատալյայի ուսումնասիրության շրջանակում է նաև այն միջատների զանազանումը, որոնցով սնվում են չղջիկները։ Նա կատարում է չղջիկների էկտո (արտաքին) և էնդո (ներքին) մակաբույծների ուսումնասիրություններ, հետազոտում մետաղական աղտոտվածությունը: Նրա խոսքով՝ չղջիկների ուսումնասիրության համար կատարվում են նաև ուլտրաձայների ձայնագրություն և դրանց վերծանում:

ԵՊՀ-ում Նատալյայի գիտական ղեկավար, Կենդանաբանության ամբիոնի վարիչ Աստղիկ Ղազարյանը մատնանշեց, որ ուսանողի հետ կատարել են դաշտային հետազոտական աշխատանքներ ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում, իսկ «Չղջիկների միջազգային գիշեր» միջոցառման շրջանակում Հրազդանի կիրճում ձայնագրել են չղջիկների ձայները, որոնք նրանք արձակել են սնվելու ժամանակ։
«Այժմ Նատալյան պետք է վերծանի 3 ժամ տևողությամբ այդ ձայնագրությունները, վերլուծի ու նույնականացնի չղջիկների տեսակները, և քանի որ նրանք այդ ձայներն արձակել են սնվելիս, պետք է նաև ներկայացնի, թե ինչ առանձնահատկություններ կան այդ ձայներում»,- ասաց Աստղիկ Ղազարյանը:
Նա ընդգծեց, որ չղջիկների ձայների վերլուծությունները կատարվում են ամերիկյան, գերմանական և անգլիական արտադրության նոր սերնդի սարքավորումներով:
Նատալյան վստահ է՝ այստեսակ ուսումնասիրություններով ինքը խորապես ծանոթանում է գիտնականների աշխատանքին, ինչպես նաև ճշգրիտ հետազոտություններ կատարելու նրբություններին։
«Չեխիա վերադառնալուց հետո անպայման կպահեմ կապը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հետ: Շատ կցանկանայի կրկին գալ Հայաստան և ներգրավվել հետազոտական որևէ նախագծում»,- ընդգծեց օտարերկրյա ուսանողը:
Աստղիկ Ղազարյանը, խոսելով չղջիկներին վերաբերող ուսումնասիրություններից, ասաց, որ վերջնարդյունքում ակնկալում են արդեն իսկ ուլտրաձայների ձայնագրություններով տարբերակել առողջ և հիվանդ չղջիկներին:
Կենդանաբանության ամբիոնի վարիչն իր խմբի հետ ներկայում կատարում է նաև չղջիկների մայրական գաղութների հետազոտություն, որտեղ միայն ծննդաբերած չղջիկներն են և ձագերը։
«Չղջիկների վրայի մակաբույծների ուսումնասիրությամբ պարզում ենք վարակվածության աստիճանն ու համեմատում ձայնագրությունների հետ, ինչից հետո պետք է համադրենք դրանք և հասկանանք, թե մակաբույծներով չվարակված չղջիկներն ինչ ձայներ են արձակում: Արդյունքում արդեն իսկ ձայնագրությամբ կտարբերակենք առողջ և հիվանդ չղջիկներին»,- մատնանշեց նա:
Ուսումնասիրությունների արդյունքում Կենդանաբանության ամբիոնում կկարողանան նաև բացահայտել, թե որ տեսակի մակաբույծներով վարակված չղջիկները կարող են վտանգավոր լինել մարդկանց համար, և որտեղ են բռնկման օջախները:
Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողների այց Բռնոյի անասնաբուժական գիտությունների, ինչպես նաև Մասարիկի համալսարաններ, որտեղ ուսանողները կծանոթանան նշյալ համալսարանների լաբորատոր աշխատանքներին, կիրականացվի փորձի փոխանակում: