Մեկնարկում է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» («Internationales Parlaments-Stipendium», IPS) ծրագրի ընդունելությունը՝ ուղղված բարձր որակավորում ունեցող, քաղաքականությամբ հետաքրքրված և ժողովրդավարական գործընթացներին ակտիվ մասնակցելու պատրաստ երիտասարդներին։
Ծրագրին դիմելու հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք տիրապետում են գերմաներենին, ծնվել են 1997 թ. մարտի 1-ից հետո և ունեն բարձրագույն կրթություն։
Ծրագրի տևողությունը՝ 2027 թ. մարտի 1-ից հուլիսի 31։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թ. հուլիսի 31։
Դիմելու պայմանների և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել Գերմանիայի Բունդեսթագի պաշտոնական կայքէջում։