Էսսեագրության մեթոդները և նորարարական մոտեցումները․ հանդիպում ԵՊՀ-ում ԵՊՀ-ում անցկացվեց «Էսսեագրություն» թեմայով հանդիպում՝ նպատակ ունենալով հանրակրթական դպրոցների աշակերտներին ծանոթացնելու էսսե գրելու առանձնահատկություններին։ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ու Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման բանախոսն էր ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանը։
«Արդ … միանգամայն կը պահեմ իմ գուրգուրանքս Ազգիս միակ մխիթարութիւն Հայաստանի լուրջ բարգաւաճման համար՝ իբրեւ հայրենի աւանդութեան նուիրական պարտականութիւն». Գալուստ Գյուլբենկյան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն օրերս աշխատանքային այցով Լիսաբոնում էր՝ հանդիպելու «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին: Համագործակցության նոր ուղղություններ քննարկելու և նախանշելու նպատակով տեղի ունեցավ ծավալուն և արդյունաբեր քննարկում: Առանձնացվեցին մի շարք գերակա ուղղություններ, որոնք կարող են էականորեն հարստացնել հայագիտական, կրթական ու մշակութային ոլորտներում ԵՊՀ-ի և հիմնադրամի համատեղ գործունեությունը։ Առաջնային է հատկապես հայագիտության ոլորտի արժեքավոր ուսումնասիրությունների թարգմանությունն ու հրատարակումը միջազգային հարթակներում, ինչն էապես կբարձրացնի հայկական գիտական մտքի և մշակութային ժառանգության ճանաչելիությունն ու հասանելիությունը ամբողջ աշխարհում։ Այցի նպատակը պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ անդրադառնալու մեծ հայի կյանքին և գործին՝ արժևորելով նրա՝ որպես հայի և անհատի ազգանվեր գործունեության վառ օրինակը:
Վեցամսյա վերապատրաստում Գենտի համալսարանում. ասպիրանտի ուսումնասիրությունն ուղղված է կանանց վերարտադրողական առողջությանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Տիգրան Ալեքսանյանը կանցնի վեցամսյա վերապատրաստում Գենտի համալսարանում (Բելգիա): Ասպիրանտի ուսումնասիրության տիրույթում կանանց հեշտոցային միկրոբիոմից անջատված կաթնաթթվային բակտերիաներն են:
Դոցենտ Պավել Բալայանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Պավել Բալայանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ պարգևատրել է ԵՊՀ ոսկե մեդալով:
ԵՊՀ թիմերը լավագույն արդյունքներով անցան «ICPC» միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլ Երևանի պետական համալսարանում անցկացված «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակիչի արդյունքներն արդեն հայտնի են։ ԵՊՀ-ն ներկայացնող թիմերից չորսը գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ ապահովելով իրենց տեղը մրցույթի կիսաեզրափակիչ փուլում։
Բիբլոս Բանկ Արմենիայի ամենամյա կրթաթոշակային ծրագրի թոշակառուների հետ հանդիպում ԵՊՀ-ում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպեցին կրթաթոշակային ծրագրի 2024-2025 և 2025-2026 ուստարիների շահառու ուսանողների հետ: ԵՊՀ-ի և բանկի շարունակական համագործակցությունը միտված է խթանելու կրթության զարգացումը, աջակցելու ուսանողներին և նպաստելու նրանց մասնագիտական աճին։
В ЕГУ стартовал четвертьфинал Международной олимпиады по программированию «ICPC» В зале Учёного совета ЕГУ состоялась торжественная церемония открытия четвертьфинала олимпиады «ICPC» («International Collegiate Programming Contest»). Олимпиада даёт студентам возможность продемонстрировать свои знания, посоревноваться с лучшими и познакомиться с самыми интересными и значимыми возможностями в мире технологий.
Расширение сотрудничества со швейцарскими университетами: новый международный проект «SAUL» Стартует проект «Швейцарско-армянская университетская связь» («SAUL»), проводимый совместно с ЕГУ и Американским университетом Армении, университетами Фрайбурга, Берна и Цюриха и направленный на развитие и расширение академического сотрудничества между швейцарскими и армянскими университетами.
Итальянская культура, новые вызовы и путь к самопознанию глазами студента ЕГУ «Местные называли меня «Ана», и когда я впервые услышала это обращение, я поняла, что Ана очень полюбит Италию, себя и жизнь в Италии», — рассказывает Анаит Хачатрян, магистрантка факультета европейских языков и коммуникации Ереванского государственного университета, которая в рамках программы обмена «Эразмус+» училась в Болонском университете , пополняя страницы своей «студенческой книги» новыми интересными историями.
Экологические проблемы рек, расположенных в северо-восточной части Армении, находятся в сфере исследований аспиранта ЕГУ В результате изменения климата в Армении за последнее десятилетие наблюдается тенденция к сокращению объёма поверхностных вод, которая, по оценкам специалистов, продолжит снижаться и в будущем. Об этом говорит Оваким Фрунзикян, аспирант ЕГУ, в сферу исследований которого входят реки Дебед и Агстев, а также некоторые их притоки.