- Главная
- Node
- Հայտնի են ՏՏ ոլորտի ամենամյա կրթական մրցանակաբաշխության հաղթողները․ ԵՊՀ-ն ունի յոթ մրցանակակիր
Июнь 22, 2026 | 12:02
Հայտնի են ՏՏ ոլորտի ամենամյա կրթական մրցանակաբաշխության հաղթողները․ ԵՊՀ-ն ունի յոթ մրցանակակիր
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում լավագույն ուսանողների և աշակերտների ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության 2026 թվականի արդյունքների համաձայն՝ ԵՊՀ-ից մրցանակների են արժանացել 7 ուսանողներ։
«Լավագույն բակալավր» անվանակարգում I կարգի մրցանակի է արժանացել Արամ Գալստյանը, II կարգի մրցանակների՝ Սյուզաննա Գրիգորյանը և Աշոտ Մաթևոսյանը։
«Լավագույն մագիստրանտ» անվանակարգում I կարգի մրցանակի է արժանացել Գառնիկ Բաղդասարյանը, II կարգի մրցանակների՝ Եվա Դալլաքյանը և Ռիմա Պապովյանը։
«Լավագույն ասպիրանտ» անվանակարգում II կարգի մրցանակի է արժանացել Արամ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ԵՊՀ ուսանողները հաջողությամբ մասնակցել են ՏՏ ոլորտի կրթական մրցանակաբաշխությանը՝ արժանանալով մի շարք մրցանակների։
ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թ. Սինոփսիս Արմենիայի նախաձեռնությամբ՝ ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսի ներքո իրականացվող այս նախաձեռնությունները խորհրդանշում են Կառավարության, բիզնեսի և կրթական համակարգի միջև արդյունավետ համագործակցությունը: