Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Երիտասարդ հետազոտող Արամ Սարգսյանը ձևավորում է հաշվողական համակարգերի ապագան
Մարտ 25, 2026 | 12:05
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն

Երիտասարդ հետազոտող Արամ Սարգսյանը ձևավորում է հաշվողական համակարգերի ապագան

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Արամ Սարգսյանը գիտական նախագծի շրջանակում կատարում է հետազոտություն՝ նպատակ ունենալով ստեղծելու բարձր ճշգրտությամբ աշխատող հաշվողական համակարգ, որը կարող է ապահովել կայուն և հուսալի արդյունքներ նույնիսկ միջավայրային խանգարող տարբեր գործոնների ազդեցության պայմաններում։ «Թեման կարևոր և արդիական է հատկապես արհեստական բանականության (ԱԲ) արագ զարգացումների այս ժամանակաշրջանում։ Այն հիմք կդառնա նոր սերնդի հաշվողական համակարգերի ստեղծման համար»,- շեշտում է Արամը։

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի շրջանավարտ, ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի հետազոտող Արամ Սարգսյանն իր գիտական ուղին սկսել է համակարգչային և տեղեկատվական գիտություններից՝ խորանալով արհեստական բանականության ոլորտում։ Ժամանակի ընթացքում նա նկատել է այդ ոլորտների հիմնարար կապը ֆիզիկայի հետ և որոշել ամբողջությամբ նվիրվել գիտությանը՝ միավորելով ֆիզիկայի, ԱԲ-ի և տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքները։ Արամը հարցասեր մարդ է, և հենց այս հարցերը, որոնք դեռ չունեն հիմնավոր պատասխաններ, նրան մոտիվացնում և ոգեշնչում են․ նա նպատակ ունի բացահայտելու անհայտը և ստեղծելու նորը՝ նոր մոտեցումների ու լուծումների ճանապարհ հարթելով։

«Հենց այս անհայտը բացահայտելու և նորը ստեղծելու հանգամանքներն էլ մոտիվացնում ու գրավում են ինձ։ Շատ հաճախ ոգեշնչվում եմ հարացուցային և ոլորտային տարբեր առնչությունների արդյունքում։ Ինչպես, օրինակ, բազմաթիվ ԱԲ մոտեցումներ ստեղծողները ոգեշնչվել են նյարդագիտությունից, այնպես էլ ես փորձում եմ պրոյեկտել տարբեր ոլորտների կոնցեպտները և կառուցվածքներն իմ աշխատանքի մեջ»,- զրույցի ընթացքում նշում է Արամը։


Ոգեշնչման մեկ այլ աղբյուր էլ բնությունն է։ Այն համակարգերը, մեխանիզմները, որոնք ի բնե գոյություն ունեն, շատ հաճախ հղանում են մտքեր, որոնք բերում են օպտիմալ լուծումների։

Արամը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025»-ի հաղթողներից է։ Նրա գիտական նախագիծը՝ «Կամայական անցման մատրիցների կառուցում՝ ֆիզիկային տեղեկացված նեյրոնային ցանցերի վրա հիմնված համակարգերի միջոցով» թեմայով, նպատակ ունի պատասխանելու այնպիսի հարցերի, ինչպիսիք են օպտիկական հաշվողական համակարգերի ճշգրտությունը և դրանց համեմատությունը ավանդական համակարգերի հետ։ Հետազոտության ընթացքում Արամը փորձում է պարզել, թե որ իրավիճակներում և կիրառական ինչ ոլորտներում կարող են օպտիկական համակարգերը առավել արդյունավետ լինել և ինչ լրացուցիչ առավելություններ են դրանք ապահովում։

- Արա՛մ, կնշե՞ք՝ որն է Ձեր հետազոտության թեմայի արդիականությունը, և ինչո՞ւ է այն կարևոր ներկայիս գիտական դաշտում։

- Ինչպես այսօր լայն հանրաճանաչություն են ձեռք բերել քվանտային համակարգիչները, այնպես էլ զգալի առաջընթաց կարող են գրանցել օպտիկական հաշվողական համակարգերը (կամ՝ օպտիկական համակարգիչները), որոնք մի շարք խնդիրների դեպքում նույնպես կարող են գերազանցել ներկայիս ավանդական լավագույն տեխնոլոգիաներին։ Բազմաթիվ հաշվարկներում, հատկապես՝ ԱԲ-ի հետ կապված, հիմնարար դեր ունեն մատրիցաները և դրանց բազմապատկման գործողությունը։ Մեր ծրագրի հիմնական նպատակը այդ գործողության իրականացումն է օպտիկական համակարգերի միջոցով։ Դրա համար անհրաժեշտ նախապայմաններից մեկն այն է, որ համակարգի ներսում հնարավոր լինի ստանալ կամայական մատրիցներ, ինչը հնարավորություն կտա կատարելու տարբեր տեսակի կամայական հաշվարկներ։ Հենց այդ պատճառով էլ մեր աշխատանքում կենտրոնանում ենք տվյալ խնդրի լուծման վրա։ Խնդրի լուծման ընթացքում կիրառվում են նաև արհեստական բանականության մեթոդներ, սակայն մեր մոտեցումը տարբերվում է դասական կիրառություններից նրանով, որ օգտագործվող մոդելները հիմնված են ֆիզիկայի օրենքների և կոնցեպտների վրա։ Ֆիզիկային տեղեկացված նեյրոնային ցանցերով մոտեցումը հնարավորություն է տալիս ստանալու ավելի ճշգրիտ և հիմնավորված արդյունքներ։

Աշխարհի տարբեր երկրներում գիտական մի շարք խմբեր զբաղվում են նմանատիպ խնդիրներով, և արդեն կան օպտիկական հաշվարկային համակարգերի կիրառություններ բժշկության, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում։ Մեր հետազոտությունը հիմնվում է ոլորտում արդեն ստացված լավագույն արդյունքների վրա՝ դրանք համադրելով մեր սեփական գաղափարների և մոտեցումների հետ՝ նպաստելու ոլորտի հետագա զարգացմանը համաշխարհային մակարդակով։ 

Մեր աշխատանքի նորարարական բաղադրիչը հիմնականում պայմանավորված է ընտրված մոտեցմամբ։ 

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր հետազոտությունից, ո՞րն է լինելու վերջնարդյունքը։

- Նախագծի նպատակն է մշակել այնպիսի համակարգ, որը կարողանա բարձր ճշգրտությամբ կառուցել և կառավարել կամայական մատրիցներ։ Այսպիսի հնարավորությունը հետագայում կարող է կիրառվել տարբեր տեսակի հաշվարկներում, մասնավորապես՝ մեծ ծավալի տվյալների մշակման և արհեստական բանականության հետ կապված խնդիրների լուծման ժամանակ։

- Նախագծի գիտական արդյունքները կիրառելի՞ են ապագայում։ Ինչո՞վ է այն նոր հնարավորություններ ընձեռում ոլորտի զարգացման համար։

- Այո՛, նախագծի գիտական արդյունքները կարող են ապագայում ունենալ լայն կիրառություն։ Դրանք կարող են օգտագործվել ինչպես բուն գիտության շրջանակում, օրինակ, օպտիկայի ոլորտում՝ ավելի հեշտ կառավարելի և ավտոմատացված օպտիկական փորձարարական համակարգերի ստեղծման համար, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում։ Նման համակարգերը հնարավորություն կտան ավելի արագ և էներգախնայող եղանակով ուսուցանելու արհեստական բանականության մոդելներ, հնարավոր են կիրառություններ բժշկության մեջ՝ ոչ ինվազիվ և բարձր ճշգրտությամբ պատկերագրման տեխնոլոգիաների զարգացման համար։ Նման մոտեցումները կարող են օգտակար լինել նաև, օրինակ, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նկարահանման հնարավորությունների բարելավման համար, հատկապես եղանակային վատ պայմաններում։

- Իսկ այս պահին ի՞նչ փուլում են ուսումնասիրությունները։ 

- Հետազոտությունները բուռն փորձարարության փուլում են։ Արդեն ունենք հարակից մի շարք արդյունքներ, որոնցից է այս թեմային վերաբերող վերջերս լույս տեսած հոդվածը։ Բացի դրանից՝ մի շարք կոնֆերանսներում արդեն ներկայացրել ենք ընթացիկ արդյունքները։ Այս փուլում նախապատրաստում ենք հիմնական աշխատությունը, որի համար անհրաժեշտ արդյունքներ որոշակիորեն ստացել ենք։ Նախատեսում ենք նաև առաջիկա ընդլայնումներ և փորձարարական խորացումներ, փորձում ենք կիրառել մեր ստացած համակարգը տարբեր խնդիրների և համակարգերի վրա, չափել մեր մոտեցման ճկունությունը և ընդհանրացնել ունակությունները։

- Արա՛մ, ըստ Ձեզ՝ հետազոտության արդյունքներն ունե՞ն կոմերցիոն կիրառման հնարավորություն։

- Այո՛, ըստ իս՝ առկա է հետազոտության արդյունքների կոմերցիալիզացիայի հնարավորություն։ Թեև այս պահին աշխատանքը դեռ գտնվում է ակտիվ փորձարարական և հիմնարար հետազոտության փուլում, արդեն իսկ ակնհայտ է, որ մշակվող մոտեցումները կարող են հիմք դառնալ տեխնոլոգիական նոր լուծումների համար, որպիսիք նշեցի վերևում։ Հետազոտության հետագա զարգացման դեպքում նման տեխնոլոգիաները կարող են հիմք դառնալ նոր սարքավորումների, ֆոտոնիկական համակարգերի կամ ծրագրային-ապարատային լուծումների ստեղծման համար, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել ինչպես արդյունաբերության, այնպես էլ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար։

Երբ սիրում ես այն աշխատանքը, որով զբաղվում ես, դժվարությունները վաղ թե ուշ հաղթահարելի են դառնում։ Փորձում եմ առաջնորդվել այս մոտեցմամբ։


Արամը կարծում է, որ աջակցության նման ծրագրերը երիտասարդ գիտնականների համար շատ կարևոր և արժեքավոր են։ Դրանք օգնում են հոգալու հետազոտության հետ կապված ընթացիկ ծախսերը, ինչպես նաև կարևոր դեր են խաղում երիտասարդ գիտնականներին մոտիվացնելու գործում՝ խրախուսելով նրանց ավելի ակտիվ աշխատել և ներգրավվել գիտական գործունեության մեջ։ Ըստ նրա՝ գիտության և հատկապես երիտասարդ գիտնականների աջակցությունը կարևոր ներդրում է ոչ միայն գիտության զարգացման, այլև հասարակության և տեխնոլոգիական առաջընթացի համար։

Երիտասարդ ասպիրանտի կարևոր նպատակներից է գիտության ոլորտի զարգացումը ժամանակին համահունչ՝ օգտագործելով ամենամեծ արդյունավետությամբ նոր գործիքներն ու տեխնոլոգիաները։ Ներկայում նա աշխատում է իր ասպիրանտական նախագծի շուրջ՝ այն ավելի հզորացնելով և ընդլայնելով, ինչպես նաև ներգրավված է արհեստական բանականության ոլորտի նախաձեռնություններում՝ հետևելով ոլորտի վերջին զարգացումներին և ապահովելով, որ իր գիտական գործունեությունը մշտապես արդիական և արդյունավետ լինի։

Նշենք, որ Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի շրջանակում անցկացված միջգիտակարգային նախագծերի մրցույթում 3-րդ տեղը զբաղեցրած գիտական խմբի անդամներից մեկն էլ Արամն էր, որը գիտական խմբի հետ աշխատում էր ստանալ նոր տեսակի գերհաղորդիչ նյութեր։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտական փորձառություն և նոր համագործակցության հեռանկարներ․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները՝ Սանկտ Պետերբուրգում

25.03.2026

Երիտասարդ հետազոտող Արամ Սարգսյանը ձևավորում է հաշվողական համակարգերի ապագան

25.03.2026

Հացի մասին էթնոմշակութային և արժեհամակարգային պատկերացումները․ ԵՊՀ դոցենտի ուսումնասիրությունը

24.03.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

Հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման դրամաշնորհի տրամադրման մրցույթ ԵՊՀ-ում

04.10.2026 - 05.20.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am