Марта 09, 2026 | 14:35
Образование
Общество
«Мы не должны делать выбор, считая совмещение работы и семейной жизни проблемой. Нам нужно изменить подход и не ограничиваться общественными стандартами». Исследователь ЕГУ Айарпи Джаврушян
«Женщины привносят в науку новые вопросы и творческие подходы», — говорит Айарпи Джаврушян, кандидат биологических наук, руководитель группы экспериментальной патологии и клеточной сигнализации Научно-исследовательского института биологии ЕГУ. Подчеркивая, что наука не достигает полноты в результате ограничения потенциала женщин, она отмечает, что для неё оставаться в научной сфере — это не только профессиональный выбор, но и ответственность служить примером для будущих женщин-учёных.
Հայարփի Ջավրուշյանը դպրոցում բոլոր առարկաները հավասարապես սիրել է, և երկար ժամանակ չի կարողացել ընտրել մասնագիտական ուղղություն, սակայն մոր և կենսաբանության ուսուցչի ուղղորդմամբ ի վերջո ընտրել է կենսաբանությունը։ Այսօր նա վստահաբար ասում է, որ ճիշտ ընտրություն է կատարել. եթե բժիշկը բուժում է առանձին հիվանդի, ապա կենսաբանը փորձում է բացահայտել հիվանդության մեխանիզմները և նպաստել դրա հաղթահարմանը։ Նրա պարագայում «մարդկանց օգնելու» ցանկությունը պարզապես տեղափոխվել է լաբորատորիա։
Հայարփի Ջավրուշյանն ասում է, որ իր ամենամեծ ձեռքբերումը գիտության մեջ ոչ թե արդյունքն է, այլ համբերատարությունը՝ դժվարին պահին չհանձնվելը։ Հարցին, թե ինչ դժվարությունների է հանդիպել մասնագիտական ճանապարհին, նա պատասխանում է, որ եթե կենտրոնանանք դժվարությունների վրա, ապա դժվար կլինի տեսնել այն նպատակը, որին ձգտում ենք։
«Գիտության մեջ ինձ համար առաջնայինը մարդկային հարաբերություններն են, վստահությունն ու ազնիվ աշխատանքը, որը սիրով եմ անում։ Սակայն նկատել եմ, որ կանանց հանդեպ երբեմն խտրականություն կա, ինչը հաստատում է նաև պաշտոնական վիճակագրությունը։ Ես վստահ եմ, որ գիտության մեջ սեռը չպետք է որոշիչ լինի. կարևորն այն գիտելիքն է, որը բացահայտվում է»,- ասում է հետազոտողը և ընդգծում՝ հաղթահարելու բանաձևը պարզ է՝ չհիասթափվել և առաջ շարժվել։
Գիտությունը թիմային աշխատանք է, և հուսալի աջակցություն ունենալը ցանկացած մարտահրավեր դարձնում է հաղթահարելի։
«Գիտության մեջ մնալը յուրօրինակ մարաթոն է, որտեղ կանայք երբեմն կանգ են առնում ոչ թե գիտելիքի պակասի, այլ կենցաղային ու սոցիալական բեռի պատճառով»,- նշում է կին գիտնականը և հավելում, որ «FEBS Press» ամսագրի հրապարակումներից մեկում ևս ընդգծվում է՝ հենց այս պատճառով շատ կանայք կյանքի որոշակի փուլում չեն վերադառնում գիտության ոլորտ։
Խոսելով սեփական փորձառության մասին՝ Հայարփին ասում է․ «Իրականում այդ երկու կյանքերն ինձ համար միահյուսված են։ Ես երկու երեխա ունեմ, և շատ հաճախ շաբաթ-կիրակի օրերը նրանք ինձ հետ լաբորատորիայում են անցկացնում՝ «օգնելով» ինձ: Իսկ երբ գալիս է գիտական հոդվածներ գրելու շրջանը, կարող եմ ասել, որ համակարգիչս եղել է մեր տան բոլոր հնարավոր անկյուններում և օրվա բոլոր ժամերին»։
Նա ընդգծում է, որ կանայք գիտություն են բերում նոր հարցադրումներ ու ստեղծագործական մոտեցումներ, և որքան բազմազան է թիմը, այնքան նորարարական ու համապարփակ են արդյունքները։ Միևնույն ժամանակ, դա կարևոր է նաև հաջորդ սերունդների համար․ հաջողակ կին գիտնականների օրինակն աղջիկներին ցույց է տալիս, որ գիտության մեջ սահմաններ չկան, և միակ չափանիշը հետաքրքրասիրությունն ու աշխատասիրությունն է։
Հայարփի Ջավրուշյանը նշում է, որ հիմնական դժվարությունները հաճախ կապված են ընտության հետ՝ ընտանի՞ք, թե՞ գիտություն, սակայն նա դրանք փոխարինում է համագործակցությամբ։ Օրինակ՝ Կրակովում անցկացվող գիտաժողովին նա իր չորս տարեկան աղջկան տարել է իր հետ՝ այցը դարձնելով ընտանիքը և մասնագիտական գործունեությունը համատեղելու հնարավորություն։
«Արդեն մտածում էի չեղարկել այցս, բայց հետո որոշեցի սա դիտարկել ոչ թե որպես խնդիր, այլ հնարավորություն, և որոշեցինք աղջկաս մեզ հետ տանել: Դա ինձ համար ամենահիշվող գիտաժողովներից էր: Մեր բոլոր լուսանկարներում, որտեղ մենք լսում ենք դասախոսություններ կամ զեկուցումներ ենք ներկայացնում, նա միշտ մեր կողքին է, երբեմն գետնին նստած խաղում է ցուցահանդես-աշխատաժողովների ներկայացուցիչներից նվեր ստացած լաբորատոր ինչ-որ գունագեղ իրերով: Նրա համար անհատական անվանաքարտ էինք պատրաստել, որը մինչ օրս պահում է»,- ժպիտով է հիշում հետազոտողը:
Պետք չէ ընտրություն կատարել՝ աշխատանքի ու ընտանիքի համատեղումը համարելով մարտահրավեր. անհրաժեշտ է փոխել մոտեցումը և չսահմանափակվել հասարակական չափանիշներով։
Նա ասում է, որ եղել են օրեր, երբ ցանկություն է ունեցել թողնելու գիտությունը, բայց միշտ վերադարձել է, որ լինի կանանց այն 20%-ի կազմում, որոնք մնում են գիտության ոլորտում, ընդունում են մարտահրավերները և օրինակ ծառայում ապագա կին գիտնականների համար։
«Ես հասկացել եմ, որ մենք՝ կին գիտնականներս, կարող ենք օրինակ լինել շատերի համար, ինչպես ժամանակին մեզ համար են օրինակ ծառայել ուժեղ կանայք։ Ինձ հիացնում է այն ներքին ուժը, որով կինը կարողանում է ամեն օր վերադառնալ գիտության աշխարհ՝ ընտանիքից ստացած էներգիան տանելով դեպի գիտություն, իսկ գիտությունից ստացած էներգիան՝ տուն։ Գիտության ոլորտում կանանց հաջողելու ուժը համերաշխությունն է. գիտության մեջ իրական հաջողությունը այնտեղ է, որտեղ կանայք մրցակցելու փոխարեն օգնում են միմյանց բարձրանալ»,- ամփոփում է ԵՊՀ հետազոտողը, որը ներկայում աշխատում է քաղցկեղի կենսաքիմիական և բջջային ազդանշանների փոխանցման մեխանիզմների ուսումնասիրման ուղղությամբ։