Апреля 18, 2026 | 19:30
Общество
Международное сотрудничество
Мероприятия
Армения — ключевой игрок в мировой революции ИИ: состоялась конференция «AI Conf Armenia 2026»
В Ереванском государственном университете состоялось главное технологическое событие года - конференция «AI Conf Armenia 2026», которая объединила ведущих специалистов отрасли, ученых и около 2600 зарегистрированных участников. Конференция стала стратегической заявкой на позиционирование Армении в ряду мировых лидеров ИИ, в том числе за счет представления новых вычислительных мощностей страны.
Что происходит, когда страна с населением в 3 миллиона человек получает 110 000 графических процессоров? Когда государство закупает вычислительные ресурсы на 25 миллионов долларов США, чтобы сделать их доступными для студентов, исследователей и стартапов? Когда вице-президент «NVIDIA» объявляет, что Армения войдет в пятерку мировых лидеров по количеству GPU? Когда сооснователи и руководители ведущих технологических компаний мира собираются в Ереванском государственном университете, чтобы обсудить не то, «что будет», а то, «как нам использовать эту возможность»?
Происходит технологическая трансформация, масштаб и скорость которой уже четко определяют возможную роль Армении в повестке дня эпохи ИИ. И в этом контексте ключевую роль играет Ереванский государственный университет, как площадка, на которой технологии превращаются в знания, инфраструктура - в результат, а возможность - в реальность.
Роль ЕГУ в новой повестке искусственного интеллекта
В своей приветственной речи ректор ЕГУ Оганнес Оганнисян подчеркнул, что сегодня искусственный интеллект меняет науку, экономику, государственное управление, человеческое мышление и оказывает прямое влияние на образование.
«Для ЕГУ это не просто мероприятие. Это повестка, в которой у нас есть своё четкое место, своя роль и ответственность. Именно университет готовит специалистов, тестирует идеи и создает инновационные подходы, которые применяются для решения общественных задач».
По его словам, ожидаемое стремительное развитие искусственного интеллекта в Армении формирует для ЕГУ четкий императив подготовки качественных специалистов, развития новых направлений исследований и создания современной научно-образовательной среды.
Суперкомпьютер ЕГУ — основа исследований и образования нового качества
Ректор особо отметил важность размещенного в ЕГУ при поддержке Правительства суперкомпьютера, оснащенного 64 вычислительными картами NVIDIA H100.
«Это не просто технический ресурс. Это возможность для исследований нового качества, новой образовательной среды, новых партнёрств и новых результатов. Но самое главное — это сигнал. Когда государство делает такие инвестиции, это означает, что наука, образование и технологии рассматриваются как национальный приоритет».
По его словам, обязанность ЕГУ - превратить эту инфраструктуру в реальные результаты: научить студентов работать с большими данными и моделированием, обеспечить исследовательские группы вычислительными возможностями, сопоставимыми с ведущими международными центрами, сотрудничать с частным сектором для решения прикладных задач и служить государственной системе в принятии решений, то есть, создать целостную экосистему.
Высокая нагрузка как показатель реального спроса
Проректор ЕГУ по научной работе Рафаел Бархударян представил на конференции научные достижения университета и инфраструктуру искусственного интеллекта. По его словам, показатели использования суперкомпьютера уже сейчас достаточно высоки: нагрузка графических процессоров (GPU) составляет 79%, а центральных процессоров (CPU) - 72%.
«Эти цифры показывают, что в университете и научном сообществе существует реальный и растущий спрос на подобные мощности. Это означает, что в ЕГУ формируется среда, где современные вычислительные возможности напрямую связаны с научной работой и образовательным процессом».
Рафаел Бархударян также представил данные о росте публикаций исследователей ЕГУ в международных научных журналах, подчеркнув, что особенно увеличилось количество работ, публикуемых в высокорейтинговых журналах уровня Q1.
В этом контексте он отметил, что современная инфраструктура университета важна не только с технической точки зрения, но и как условие повышения качества науки. Для ЕГУ это означает, что инвестиции постепенно превращаются в измеримый научный результат.
Հայաստանը՝ արհեստական բանականության ընդլայնվող օրակարգում
Համաժողովի ընթացքում «Firebird» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հայտարարեց, որ Հայաստանում կառուցվող արհեստական բանականության գործարանի՝ ԱԲ գործարանի հզորությունը նախատեսվում է կրկնապատկել։
ԱԲ գործարանը «Firebird», «NVIDIA» ընկերությունների և Հայաստանի Կառավարության համատեղ նախագիծն է։ Առաջին փուլի համար հայտարարվել էր 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրման մասին, իսկ 2026 թվականի փետրվարի 10-ին պաշտոնապես ազդարարվել էր երկրորդ փուլի մեկնարկը, որի շրջանակում ներդրումների ծավալը հասնելու է մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Տարեվերջին Հրազդանում նախատեսվում է գործարկել երկրորդ փուլի համար նախատեսված 50 հազար GPU-ները։ Երրորդ փուլում Հայաստանում կկենտրոնացվի ևս 60 հազար գրաֆիկական պրոցեսոր, ինչի արդյունքում դրանց ընդհանուր քանակը կհասնի 110 հազարի։
«Այս թվերը պարզապես տեխնիկական ցուցանիշներ չեն։ Դրանք նշանակում են, որ Հայաստանում ձևավորվում է մի նոր հաշվարկային միջավայր, որի ազդեցությունը տարածվելու է գիտության, կրթության, հետազոտության, ստարտափ էկոհամակարգի և տնտեսության տարբեր ոլորտների վրա»։
Ռև Լեբարեդյանը՝ Հայաստանի հնարավորության մասին
Համաժողովի գլխավոր բանախոս, «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանն իր ելույթում արհեստական բանականության զարգացումը ներկայացրեց որպես մի նոր փուլ, որտեղ դեռևս ամբողջովին ձևավորված չեն «խաղի կանոնները»։ Նրա խոսքով՝ հենց դա է փոքր ու մեծ երկրների համար ստեղծում համեմատաբար հավասար մեկնարկային պայմաններ։
«Այսօր աշխարհում ոչ ոք չգիտի՝ ինչպես օգտագործել ԱԲ-ն, ինչը հավասար հնարավորություններ է տալիս թե՛ Հայաստանին, թե՛ ԱՄՆ-ին։ Մենք հիմա դառնում ենք ԱԲ-ի առումով հարուստ երկիր, բայց մեզնից է կախված՝ կօգտվենք այս հնարավորությունից, թե՝ ոչ։ Մենք հնարավորություն ունենք մյուսներից ավելի արագ շարժվելու»։
Լեբարեդյանը շեշտեց, որ երբ տարեվերջին գործարկվեն հայտարարված 50 հազար GPU-ները, Հայաստանը դրանց քանակով կարող է հայտնվել աշխարհի առաջատար հնգյակում՝ առաջ անցնելով նաև Եվրոպայի խոշոր պետություններից։ Նրա գնահատմամբ՝ սա պարզապես տեխնիկական ցուցանիշ չէ, այլ ռազմավարական հնարավորություն, որը կարող է փոխել երկրի տեղն ու կշիռը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։
Նա նաև հայտարարեց, որ առաջին փուլի 6 հազար GPU-ները հետազոտողներին հասանելի կդառնան առաջիկա մեկ ամսվա ընթացքում։
Ռև Լեբարեդյանը համաժողովում ներկայացրեց նաև արհեստական բանականության էկոհամակարգը՝ որպես «հնգաշերտ տորթ», որտեղ յուրաքանչյուր շերտ ունի իր նշանակությունը. էներգիան, որը ԱԲ-ի հիմքն է, չիպերը, որոնք էներգիան բանականության վերածող գործիքներն են, ենթակառուցվածքներ՝ գործարաններ, որոնք արտադրում են «թոքեններ», մոդելներ (օրինակ՝ GPT, Claude), կիրառական շերտ, որտեղ տեխնոլոգիան լուծում է իրական խնդիրներ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, գյուղատնտեսության և բիզնեսի: Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն մասնակցություն ունի ԱԲ «տորթի» բոլոր հինգ շերտերում, և սա միայն սկիզբն է։
ԱԲ գործակալական դարաշրջանը՝ Հայաստանի դիրքն ու դերը վերաիմաստավորելու հնարավորություն
Ռև Լեբարեդյանի կարևոր շեշտադրումներից մեկը վերաբերում էր Հայաստանի աշխարհագրական ու պատմական դիրքի նոր վերաիմաստավորմանը։ Նա ընդգծեց, որ այսօր մենք թևակոխում ենք «Agentic AI» (ԱԲ գործակալական) դարաշրջան։
«Ի տարբերություն նախկին տեխնոլոգիաների, որոնք միայն օգնում էին մարդուն, ԱԲ գործակալները կարող են աշխատել ինքնուրույն։ Հայաստանի պես փոքր երկրի համար սա բեկումնային է. եթե մեր բնակչությունը 3 միլիոն է, ապա ԱԲ գործակալները կարող են դառնալ երկրի «նոր աշխատակիցները», որոնք կբարձրացնեն ՀՆԱ-ն՝ առանց մարդկային ռեսուրսի քանակական սահմանափակման»:
Լեբարեդյանի խոսքով՝ Հայաստանը կարող է լինել ոչ թե սահմանափակումների մասին պատմություն, այլ կապող օղակ՝ արտահանելով գիտելիք, ներգրավելով նոր հնարավորություններ և դառնալով կարևոր ոչ միայն իր, այլև արտաքին աշխարհի համար։ Այդ մոտեցմամբ տեխնոլոգիան այլևս միայն մասնագիտական թեմա չէ, այլև զարգացման ռազմավարություն։
Մտածելակերպի փոփոխությունը՝ որպես զարգացման պայման
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը վերհիշեց 2019 թ., երբ սկսում էին քննարկել Հայաստանում գերհամակարգչային կենտրոն ունենալու գաղափարը, ինչը ոլորտի մասնագետներին ու ինժեներներին թվում էր երազանք։
Նա ընդգծեց, որ Հայաստանի բնական պաշարները սահմանափակ են, իսկ բնակչության թվով պայմանավորված՝ սահմանափակ է նաև մարդկային ռեսուրսը։ Այդ պայմաններում, ըստ նրա, երկրի զարգացման հիմնական ուղին մարդկանց գիտական, մտավոր և նորարարական կարողությունների առավելագույն օգտագործումն է։
«Այս հարցում ԱԲ-ն դիտարկվում է որպես հզոր գործիք, որն օգնում և աջակցում է մարդուն: Մարդը, անկախ մասնագիտությունից, պետք է տիրապետի նոր տեխնոլոգիաներին, քանի որ ԱԲ-ն փոխելու է բոլորի, այդ թվում՝ բժիշկների, իրավաբանների, դասախոսների և գործարարների աշխատանքը»:
25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ հաշվողական ռեսուրսներ՝ հասանելի ուսանողներին ու հետազոտողներին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ համաժողովից մեկ օր առաջ՝ ապրիլի 17-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Firebird AI» ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր։
«Հայաստանը ձեռք է բերում 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ հաշվողական ռեսուրսներ, որոնք հինգ տարի ժամկետով անվճար հասանելի կլինեն ուսանողներին, հետազոտողներին, գիտնականներին և ստարտափներին»։
Սա կարևոր հնարավորություն է նաև ԵՊՀ-ի համար, քանի որ համալսարանի գիտական խմբերը, ուսանողներն ու դասախոսները ձեռք են բերում ավելի լայն հասանելիություն ժամանակակից հաշվարկային միջավայրի նկատմամբ։
ԱՏՁՄ-ն՝ համաժողովի համակազմակերպիչ և ԱԲ օրակարգի ձևավորման մասնակից
«AI Conf Armenia 2026» համաժողովի համակազմակերպիչներից էր նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), որի ներգրավվածությունը կարևոր էր ոլորտի շուրջ մասնագիտական և ինստիտուցիոնալ համագործակցության տեսանկյունից։
Համաժողովի ընթացքում ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է կանգնել Երևանի պետական համալսարանի այն բեմին, որտեղ ժամանակին ելույթ են ունեցել Վիկտոր Համբարձումյանի նման մեծություններ: Նրա խոսքով՝ այդպիսի հարթակներում այսօր ևս քննարկվում են ոչ միայն տեխնոլոգիական, այլև երկրի զարգացման հեռանկարի համար կարևոր հարցեր։
Համաժողովի շրջանակում տեղի ունեցան պանելային քննարկումներ, ելույթներով հանդես եկան ոլորտի առաջատարներ՝ «Perceptron» ընկերության հիմնադիր Արմեն Աղաջանյանը, ԵՊՀ ՄՈՒ խմբի ղեկավար, «ԵրևանԷն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը, «ServiceTitan»-ի համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը և ուրիշներ՝ ներկայացնելով ԱԲ կիրառությունը՝ մոլեկուլներից մինչև ձայնային տեխնոլոգիաներ:
Միջոցառումն ուներ հստակ ուղերձ՝ Հայաստանն ունի և՛ տեխնիկական հզորություն, և՛ մարդկային ներուժ՝ ԱԲ համաշխարհային հեղափոխության մեջ առանցքային դերակատարում ստանձնելու համար: