Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Հայաստանը՝ ԱԲ համաշխարհային հեղափոխության մեջ առանցքային դերակատար. կայացավ «AI Conf Armenia 2026»-ը
Ապրիլ 18, 2026 | 19:30
Հասարակություն
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ

Հայաստանը՝ ԱԲ համաշխարհային հեղափոխության մեջ առանցքային դերակատար. կայացավ «AI Conf Armenia 2026»-ը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ տարվա տեխնոլոգիական գլխավոր իրադարձությունը՝ «AI Conf Armenia 2026» համաժողովը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին և շուրջ 2600 գրանցված մասնակիցների: Համաժողովը ռազմավարական հայտ էր՝ ուղղված Հայաստանը ԱԲ համաշխարհային առաջատարների շարքում դիրքավորելուն՝ ներկայացնելով նաև երկրի նոր հաշվողական հզորությունները:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը ստանում է 110,000 գրաֆիկական պրոցեսոր։ Երբ պետությունը 25 միլիոն ԱՄՆ դոլարով գնում է հաշվողական ռեսուրսներ՝ դրանք ուսանողներին, հետազոտողներին և ստարտափներին հասանելի դարձնելու համար։ Երբ «NVIDIA»-ի փոխնախագահը հայտարարում է, որ Հայաստանը GPU-ների քանակով հայտնվելու է աշխարհի առաջատար հնգյակում։ Երբ աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիրներն ու ղեկավարները հավաքվում են Երևանի պետական համալսարանում՝ քննարկելու ոչ թե «ի՞նչ կլինի», այլ «ինչպե՞ս օգտագործենք այդ հնարավորությունը»։

Տեղի է ունենում տեխնոլոգիական վերափոխում, որի մասշտաբն ու արագությունն արդեն իսկ հստակ են դարձնում Հայաստանի հնարավոր դերը ԱԲ դարաշրջանի օրակարգում։ Իսկ այս պարագայում արդեն առանցքային դերակատարում ունի նաև Երևանի պետական համալսարանը՝ որպես հարթակ, որտեղ տեխնոլոգիան վերածվում է գիտելիքի, ենթակառուցվածքը՝ արդյունքի, իսկ հնարավորությունը՝ իրականության։

ԵՊՀ դերը արհեստական բանականության նոր օրակարգում

Համաժողովի բացման խոսքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ արհեստական բանականությունն այսօր փոխում է գիտությունը, տնտեսությունը, պետական կառավարումը, մարդկանց մտածողությունը և անմիջական ազդեցություն ունի կրթության վրա։

«ԵՊՀ-ի համար սա պարզապես միջոցառում չէ։ Սա օրակարգ է, որտեղ մենք ունենք մեր հստակ տեղը, դերն ու պատասխանատվությունը։ Համալսարանն է պատրաստում մասնագետների, փորձարկում գաղափարներ և ստեղծում նորարարական մոտեցումներ, որոնք կիրառվում են հասարակության խնդիրների լուծման համար»։

Նրա խոսքով՝ Հայաստանում արհեստական բանականության ակնկալվող արագ զարգացումը ԵՊՀ-ի համար հստակ ձևակերպում է որակյալ մասնագետներ պատրաստելու, հետազոտական նոր ուղղություններ զարգացնելու և ժամանակակից գիտակրթական միջավայր ձևավորելու հրամայականը։


ԵՊՀ գերհամակարգիչը՝ նոր որակի հետազոտությունների և կրթության հիմք

Ռեկտորն առանձնահատուկ ընդգծեց Կառավարության աջակցությամբ ԵՊՀ-ում տեղակայված գերհամակարգչի կարևորությունը, որը համալրված է 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։ 

«Սա պարզապես տեխնիկական ռեսուրս չէ։ Սա հնարավորություն է՝ նոր որակի հետազոտությունների, կրթական նոր միջավայրի, նոր համագործակցությունների և նոր արդյունքների համար։ Բայց ամենակարևորը՝ սա ազդակ է։ Երբ պետությունը նման ներդրում է կատարում, դա նշանակում է, որ գիտությունը, կրթությունն ու տեխնոլոգիան դիտարկվում են որպես ազգային առաջնահերթություն»։

Նրա խոսքով՝ ԵՊՀ պարտականությունն է վերածել այդ ենթակառուցվածքը իրական արդյունքների՝ ուսանողներին սովորեցնել աշխատել մեծ տվյալների և մոդելավորման հետ,  հետազոտական խմբերին ապահովել միջազգային առաջատար կենտրոնների հետ համեմատելի հաշվողական հնարավորություններով, համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ լուծելու կիրառական խնդիրներ, ծառայել պետական համակարգին՝ որոշումների ընդունման համար, այսինքն՝ ստեղծել մի ամբողջական էկոհամակարգ:


Բարձր ծանրաբեռնվածությունը՝ որպես իրական պահանջարկի ցուցիչ

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը համաժողովում ներկայացրեց համալսարանի գիտական ձեռքբերումներն ու արհեստական բանականության ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ ներկայում գերհամակարգչի օգտագործման ցուցանիշներն արդեն բավականին բարձր են․ GPU-ների ծանրաբեռնվածությունը կազմում է 79%, իսկ CPU-ներինը՝ 72%։

«Այս թվերը ցույց են տալիս, որ համալսարանում և գիտական համայնքում նման հզորությունների նկատմամբ առկա է իրական և աճող պահանջարկ։ Դա նշանակում է, որ ԵՊՀ-ում ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ ժամանակակից հաշվարկային հնարավորությունները անմիջապես կապվում են գիտական աշխատանքի և կրթական գործընթացի հետ»։

Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացրեց նաև միջազգային գիտական ամսագրերում ԵՊՀ հետազոտողների հրապարակումների աճը՝ շեշտելով, որ աճել է հատկապես բարձր վարկանիշ ունեցող Q1 ամսագրերում տպագրվող աշխատանքների թիվը։

Այս համատեքստում նա շեշտեց, որ համալսարանի ժամանակակից ենթակառուցվածքները կարևոր են ոչ միայն տեխնիկական տեսանկյունից, այլև որպես գիտական որակի բարձրացման պայման։ ԵՊՀ-ի համար սա նշանակում է, որ ներդրումներն աստիճանաբար վերածվում են չափելի գիտական արդյունքի։


Հայաստանը՝ արհեստական բանականության ընդլայնվող օրակարգում

Համաժողովի ընթացքում «Firebird» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հայտարարեց, որ Հայաստանում կառուցվող արհեստական բանականության գործարանի՝ ԱԲ գործարանի հզորությունը նախատեսվում է կրկնապատկել։

ԱԲ գործարանը «Firebird», «NVIDIA» ընկերությունների և Հայաստանի Կառավարության համատեղ նախագիծն է։ Առաջին փուլի համար հայտարարվել էր 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրման մասին, իսկ 2026 թվականի փետրվարի 10-ին պաշտոնապես ազդարարվել էր երկրորդ փուլի մեկնարկը, որի շրջանակում ներդրումների ծավալը հասնելու է մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Տարեվերջին Հրազդանում նախատեսվում է գործարկել երկրորդ փուլի համար նախատեսված 50 հազար GPU-ները։ Երրորդ փուլում Հայաստանում կկենտրոնացվի ևս 60 հազար գրաֆիկական պրոցեսոր, ինչի արդյունքում դրանց ընդհանուր քանակը կհասնի 110 հազարի։

«Այս թվերը պարզապես տեխնիկական ցուցանիշներ չեն։ Դրանք նշանակում են, որ Հայաստանում ձևավորվում է մի նոր հաշվարկային միջավայր, որի ազդեցությունը տարածվելու է գիտության, կրթության, հետազոտության, ստարտափ էկոհամակարգի և տնտեսության տարբեր ոլորտների վրա»։


Ռև Լեբարեդյանը՝ Հայաստանի հնարավորության մասին

Համաժողովի գլխավոր բանախոս, «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանն իր ելույթում արհեստական բանականության զարգացումը ներկայացրեց որպես մի նոր փուլ, որտեղ դեռևս ամբողջովին ձևավորված չեն «խաղի կանոնները»։ Նրա խոսքով՝ հենց դա է փոքր ու մեծ երկրների համար ստեղծում համեմատաբար հավասար մեկնարկային պայմաններ։

«Այսօր աշխարհում ոչ ոք չգիտի՝ ինչպես օգտագործել ԱԲ-ն, ինչը հավասար հնարավորություններ է տալիս թե՛ Հայաստանին, թե՛ ԱՄՆ-ին։ Մենք հիմա դառնում ենք ԱԲ-ի առումով հարուստ երկիր, բայց մեզնից է կախված՝ կօգտվենք այս հնարավորությունից, թե՝ ոչ։ Մենք հնարավորություն ունենք մյուսներից ավելի արագ շարժվելու»։

Լեբարեդյանը շեշտեց, որ երբ տարեվերջին գործարկվեն հայտարարված 50 հազար GPU-ները, Հայաստանը դրանց քանակով կարող է հայտնվել աշխարհի առաջատար հնգյակում՝ առաջ անցնելով նաև Եվրոպայի խոշոր պետություններից։ Նրա գնահատմամբ՝ սա պարզապես տեխնիկական ցուցանիշ չէ, այլ ռազմավարական հնարավորություն, որը կարող է փոխել երկրի տեղն ու կշիռը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

Նա նաև հայտարարեց, որ առաջին փուլի 6 հազար GPU-ները հետազոտողներին հասանելի կդառնան առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

Ռև Լեբարեդյանը համաժողովում ներկայացրեց նաև արհեստական բանականության էկոհամակարգը՝ որպես «հնգաշերտ տորթ», որտեղ յուրաքանչյուր շերտ ունի իր նշանակությունը. էներգիան, որը ԱԲ-ի հիմքն է, չիպերը, որոնք էներգիան բանականության վերածող գործիքներն են, ենթակառուցվածքներ՝ գործարաններ, որոնք արտադրում են «թոքեններ», մոդելներ (օրինակ՝ GPT, Claude), կիրառական շերտ, որտեղ տեխնոլոգիան լուծում է իրական խնդիրներ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, գյուղատնտեսության և բիզնեսի: Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն մասնակցություն ունի ԱԲ «տորթի» բոլոր հինգ շերտերում, և սա միայն սկիզբն է։ 


ԱԲ գործակալական դարաշրջանը՝ Հայաստանի դիրքն ու դերը վերաիմաստավորելու հնարավորություն

Ռև Լեբարեդյանի կարևոր շեշտադրումներից մեկը վերաբերում էր Հայաստանի աշխարհագրական ու պատմական դիրքի նոր վերաիմաստավորմանը։ Նա ընդգծեց, որ այսօր մենք թևակոխում ենք «Agentic AI» (ԱԲ գործակալական) դարաշրջան։

«Ի տարբերություն նախկին տեխնոլոգիաների, որոնք միայն օգնում էին մարդուն, ԱԲ գործակալները կարող են աշխատել ինքնուրույն։ Հայաստանի պես փոքր երկրի համար սա բեկումնային է. եթե մեր բնակչությունը 3 միլիոն է, ապա ԱԲ գործակալները կարող են դառնալ երկրի «նոր աշխատակիցները», որոնք կբարձրացնեն ՀՆԱ-ն՝ առանց մարդկային ռեսուրսի քանակական սահմանափակման»: 

Լեբարեդյանի խոսքով՝ Հայաստանը կարող է լինել ոչ թե սահմանափակումների մասին պատմություն, այլ կապող օղակ՝ արտահանելով գիտելիք, ներգրավելով նոր հնարավորություններ և դառնալով կարևոր ոչ միայն իր, այլև արտաքին աշխարհի համար։ Այդ մոտեցմամբ տեխնոլոգիան այլևս միայն մասնագիտական թեմա չէ, այլև զարգացման ռազմավարություն։


Մտածելակերպի փոփոխությունը՝ որպես զարգացման պայման

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը վերհիշեց 2019 թ., երբ սկսում էին քննարկել Հայաստանում գերհամակարգչային կենտրոն ունենալու գաղափարը, ինչը ոլորտի մասնագետներին ու ինժեներներին թվում էր երազանք։ 

Նա ընդգծեց, որ Հայաստանի բնական պաշարները սահմանափակ են, իսկ բնակչության թվով պայմանավորված՝ սահմանափակ է նաև մարդկային ռեսուրսը։ Այդ պայմաններում, ըստ նրա, երկրի զարգացման հիմնական ուղին մարդկանց գիտական, մտավոր և նորարարական կարողությունների առավելագույն օգտագործումն է։

«Այս հարցում ԱԲ-ն դիտարկվում է որպես հզոր գործիք, որն օգնում և աջակցում է մարդուն: Մարդը, անկախ մասնագիտությունից, պետք է տիրապետի նոր տեխնոլոգիաներին, քանի որ ԱԲ-ն փոխելու է բոլորի, այդ թվում՝ բժիշկների, իրավաբանների, դասախոսների և գործարարների աշխատանքը»: 


25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ հաշվողական ռեսուրսներ՝ հասանելի ուսանողներին ու հետազոտողներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ համաժողովից մեկ օր առաջ՝ ապրիլի 17-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Firebird AI» ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր։

«Հայաստանը ձեռք է բերում 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ հաշվողական ռեսուրսներ, որոնք հինգ տարի ժամկետով անվճար հասանելի կլինեն ուսանողներին, հետազոտողներին, գիտնականներին և ստարտափներին»։

Սա կարևոր հնարավորություն է նաև ԵՊՀ-ի համար, քանի որ համալսարանի գիտական խմբերը, ուսանողներն ու դասախոսները ձեռք են բերում ավելի լայն հասանելիություն ժամանակակից հաշվարկային միջավայրի նկատմամբ։ 


ԱՏՁՄ-ն՝ համաժողովի համակազմակերպիչ և ԱԲ օրակարգի ձևավորման մասնակից

«AI Conf Armenia 2026» համաժողովի համակազմակերպիչներից էր նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), որի ներգրավվածությունը կարևոր էր ոլորտի շուրջ մասնագիտական և ինստիտուցիոնալ համագործակցության տեսանկյունից։

Համաժողովի ընթացքում ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է կանգնել Երևանի պետական համալսարանի այն բեմին, որտեղ ժամանակին ելույթ են ունեցել Վիկտոր Համբարձումյանի նման  մեծություններ: Նրա խոսքով՝ այդպիսի հարթակներում այսօր ևս քննարկվում են ոչ միայն տեխնոլոգիական, այլև երկրի զարգացման հեռանկարի համար կարևոր հարցեր։


Համաժողովի շրջանակում տեղի ունեցան պանելային քննարկումներ, ելույթներով հանդես եկան ոլորտի առաջատարներ՝ «Perceptron» ընկերության հիմնադիր Արմեն Աղաջանյանը, ԵՊՀ ՄՈՒ խմբի ղեկավար, «ԵրևանԷն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը, «ServiceTitan»-ի համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը և ուրիշներ՝ ներկայացնելով ԱԲ կիրառությունը՝ մոլեկուլներից մինչև ձայնային տեխնոլոգիաներ:

Միջոցառումն ուներ հստակ ուղերձ՝ Հայաստանն ունի և՛ տեխնիկական հզորություն, և՛ մարդկային ներուժ՝ ԱԲ համաշխարհային հեղափոխության մեջ առանցքային դերակատարում ստանձնելու համար:

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Հայաստանը՝ ԱԲ համաշխարհային հեղափոխության մեջ առանցքային դերակատար. կայացավ «AI Conf Armenia 2026»-ը

    18.04.2026

    Մաթեմատիկական կրթությունը ԵՊՀ-ում՝ միջազգային չափանիշներով. 6 կրթական ծրագրեր ստացել են միջազգային հավատարմագրում

    17.04.2026

    ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի հաջողությունները օլիմպիադաներում. մոտիվացիան և համակարգված աշխատանքը՝ մեկտեղված

    17.04.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

    09.17.2026 - 09.19.2026

    «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

    06.18.2026 - 06.19.2026

    Ուսուցիչների վերապատրաստման հրավեր

    05.06.2026 - 05.08.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am