Իրավունքի լեզվով՝ հավասարության մասին. ԵՊՀ շրջանավարտի հաջողության պատմությունը
«ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2025»-ի ժամանակ «Տնտեսություն և հասարակություն» անվանակարգում մրցանակի է արժանացել իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Լուսինե Սարգսյանը։ Այսօր նա մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում է. առաջնորդ, ում անձնական փորձը և պայքարը շատերի համար ոգեշնչման աղբյուր են։ «Երբ ասում էի՝ մեծանամ, ձեզ կպաշտպանեմ, ասում էին՝ դու շատ ես փոքր»,- երազանքի ու մանկության մասին խոսելով՝ հիշում է նա։ ԵՊՀ շրջանավարտի հետ մեր զրույցի ընթացքում փորձեցինք պարզել հաջողության հասնելու նրա բանաձևը։
«Արհեստական բանականության զարգացմամբ ավելի կբարձրանա մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը». ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյան
Հեռախոսազանգերի ժամանակ կողմնակի ձայների խլացում այնպես, որ զրուցակիցդ չկարողանա կռահել, թե որտեղ ես գտնվում դու. սա «Կրիսպ» («Krisp») ընկերության հայտնագործությունն է, որը կիրառվում է բջջային հավելվածի միջոցով: Սակայն ընկերության գիտահետազոտական աշխատանքները չեն սահմանափակվում այսքանով. ընկերությունում շարունակաբար ձևավորվում են նոր գաղափարներ: «Կրիսպ»-ի համահիմնադիր, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի շրջանավարտ Արտավազդ Մինասյանը նշում է, որ ներկայում աշխատում են իրական ժամանակում առոգանության փոխակերպման տեխնոլոգիա ստեղծելու ուղղությամբ:
«Ամենադժվար նյութն անցնելիս, եթե հաճույքը տեղ չունեցավ, չի մարսվի». Լևոն Սարգսյան
Լեզվի դասավանդման բովանդակությունը միայն քերականությամբ ու բառերով դժվար է գրավիչ ու հաճելի դարձնել, հատկապես` գերմաներենի դեպքում։ Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսի հետաքրքրությամբ դուք կսովորեք գերմաներենը, եթե ձեր յուրաքանչյուր դաս պարունակի լեզվի, մշակույթի, պատմության և ավանդույթի տարրեր։
Եղանակի տեսությունից այն կողմ. Գագիկ Սուրենյանի մասնագիտական ուղին ու կյանքը կանխատեսումների ետևում
Երբ ամպերն ու ամպրոպները մանկության հմայք էին, իսկ այժմ՝ մասնագիտական կանխատեսման նյութ։ Գագիկ Սուրենյանի անունն այսօր ասոցացվում է եղանակային վստահելի կանխատեսումների, հանրային վստահության և մասնագիտական անշեղության հետ։ Մանկության և պատանեկության տարիներին նա ժամերով հետևում էր ամպերի շարժին՝ ձգտելով հասկանալ բնության լեզուն։ Այսօր նա ոչ միայն կանխատեսում է, այլև ձևավորում է հանրության վստահությունը՝ ապացուցելով, որ սերն աշխատանքի նկատմամբ կարող է վերածվել ապրելակերպի։
Լեզու և մտածողություն. արձագանքելով խնդիրներին՝ ԵՊՀ-ում քննարկվել են հայերենի զարգացման ուղիները
Ինչպե՞ս մտածել հայերեն, որո՞նք են լեզվի զարգացման արդի հիմնախնդիրները։ Այս և ոլորտին վերաբերող այլ հրատապ խնդիրներին էր նվիրված ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ընթացքում «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայում անցկացված պանելային քննարկումը, որի բանախոսներն էին ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ԵՊՀ դասախոս Հասմիկ Ջիվանյանը և ՀԱՀ դասախոս Անի Շահնազարյանը։
Պատմության ուսումնասիրության և դասավանդման մեթոդաբանական և բովանդակային առաջնահերթությունների քննարկում ԵՊՀ-ում
Ինչպե՞ս ուսումնասիրել և դասավանդել պատմությունը: Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր Արսեն Բոբոխյանը, ՀԱՀ հումանիտար և հասարակագիտության ֆակուլտետի պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Քալգարիի համալսարանի լեզվի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մուշեղ Ասատրյանը, Միչիգանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Սանջյանը:
Տիեզերքի ուսումնասիրության հեռանկարներ և թվային աշխարհի կարևոր հարցեր. քննարկում ԵՊՀ-ում
Վերջին քսան տարիների ընթացքում աստղաֆիզիկայում գրանցվել են մի շարք ձեռքբերումներ ու նորություններ: Այդ մասին ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանի՝ «Տիեզերք և տեխնոլոգիաներ» սեկցիայի մոդերատորի առաջարկով հետաքրքիր զրույց ծավալեցին օրվա բանախոսները:
Արժևորում, համագործակցություններ, նոր հեռանկարներ. ամփոփվեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը
Երևանի պետական համալսարանի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր մայիսի 15-ին և 16-ին կայացած ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը։ Միջոցառումն ապացուցեց, որ համալսարանական ոգին հարատև է ու միավորող. այն համախմբում է բոլորին՝ անկախ մասնագիտությունից, տարիների հեռավորությունից ու աշխարհագրական սահմաններից։ Ֆորումի երկրորդ օրվա օրակարգում էին ԵՊՀ շրջանավարտների բանախոսությունները, ֆորումի արդյունքների ամփոփումը և ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
ԵՊՀ հայտնի շրջանավարտները ներկայացրին իրենց ոլորտների խնդիրները՝ մատնանշելով լուծումները
ԵՊՀ-ում շարունակվեց համալսարանի շրջանավարտների ֆորումը. երկրորդ օրվա մեկնարկը տրվեց համալսարանի շրջանավարտների բանախոսություններով, որոնք վերաբերում էին տարբեր թեմաների՝ հանքարդյունաբերությունից մինչև արհեստական բանականություն:
Վերադարձ համալսարան. մեկնարկեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը
Երևանի պետական համալսարանում պաշտոնապես մեկնարկեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը։ Երկօրյա միջոցառումը պատմական նշանակություն ունի համալսարանական համայնքի համար, քանի որ առաջին անգամ ստեղծվում է հաղորդակցման և համագործակցության հարթակ, որը միավորում է ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտներին:
ԵՊՀ շրջանավարտների ֆորում. համալսարանը՝ լոկալ և գլոբալ խնդիրների արձագանքող
ԵՊՀ-ում ընթացող շրջանավարտների ֆորումի շրջանակում համալսարանական կյանքը տարբեր ձևաչափերով անցկացվող միջոցառումների շնորհիվ վերածվել է արդիական խնդիրների շուրջ գիտելիքների փոխանակման և գաղափարների զարգացման հարթակի։ Մինչ շրջանավարտները վերամիավորվում են համատեղ անցած ուղու շուրջ, ԵՊՀ տարբեր դահլիճներում անցկացված մի շարք սեկցիաների քննարկումները ցույց են տալիս, որ համալսարանական միտքն ապրում և զարգանում է՝ արձագանքելով ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ օրակարգին։
ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը
Ֆորումի շրջանակում նախատեսված են պանելային քննարկումներ, բանախոսություններ, ինչպես նաև ոչ ֆորմալ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորություն։ Ակնկալվում է, որ ֆորումի մասնակիցների ձևակերպած խնդիրները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները հիմք կծառայեն շրջանավարտների համայնքի հետագա գործունեության կազմակերպման համար։ Դրանով պայմանավորված՝ միջոցառման ընթացքում կանցկացվի նաև քննարկումների շարք՝ ի նպաստ ԵՊՀ շրջանավարտների համայնքի կայացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը։
ԵՊՀ շրջանավարտների ֆորումը հնարավորություն է ընձեռում ԵՊՀ շրջանավարտներին քննարկելու ժամանակակից խնդիրներ, կիսվելու իրենց մասնագիտական փորձով և ձեռքբերումներով, ինչպես նաև համատեղ անդրադառնալու թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։
Երևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում
ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:
ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը
Երևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։
«Համալսարանական լինելն արժեհամակարգ է». ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյան
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը կարևորում է շրջանավարտների հետ կայուն կապի պահպանումը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես հուշեր վերապրելու, այլև փոխադարձ աջակցություն և գործընկերություն ձևավորելու հիմք։ Նրա համոզմամբ՝ համալսարանական լինելու արժեհամակարգը կարող է դառնալ հանրային կյանքի «առողջացման» երաշխիք։
«Համալսարանական լինելը բոլորիս ինքնության մի մասն է». ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյան
Բուհ-շրջանավարտ կապը ոչ միայն բարձրագույն կրթական հաստատության երկարաժամկետ հաջողության կարևոր բաղադրիչ է, այլև կրթական ծրագրերի որակի և զարգացման երաշխիք։ ԵՊՀ-ն, տասնամյակներ շարունակ ձևավորելով տարբեր ոլորտների լավագույն մասնագետների, մշտապես աշխատում է իր շրջանավարտների հետ կապի ամրապնդման ուղղությամբ։ Բուհ-շրջանավարտ կապի կարևորության մասին զրուցել ենք ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի հետ։
Առավոտ լուսո. Միքայել Հովհաննիսյան, Կարինե Նազարյան
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը «Առավոտ լուսո» հաղորդման շրջանակում ներկայացրել են՝ ինչպես է ծնվել ֆորումի գաղափարը, ինչ է սպասվում մայիսի 15-ին և 16-ին, ինչու պետք է բաց չթողնել միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը։