Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Իրավունքի լեզվով՝ հավասարության մասին․ ԵՊՀ շրջանավարտի հաջողության պատմությունը
Հուլիս 23, 2025 | 12:15
Գիտություն
Կրթություն
Շրջանավարտներ

Իրավունքի լեզվով՝ հավասարության մասին․ ԵՊՀ շրջանավարտի հաջողության պատմությունը

«ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2025»-ի ժամանակ «Տնտեսություն և հասարակություն» անվանակարգում մրցանակի է արժանացել իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Լուսինե Սարգսյանը։ Այսօր նա մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում է․ առաջնորդ, ում անձնական փորձը և պայքարը շատերի համար ոգեշնչման աղբյուր են։ «Երբ ասում էի՝ մեծանամ, ձեզ կպաշտպանեմ, ասում էին՝ դու շատ ես փոքր»,- երազանքի ու մանկության մասին խոսելով՝ հիշում է նա։ ԵՊՀ շրջանավարտի հետ մեր զրույցի ընթացքում փորձեցինք պարզել հաջողության հասնելու նրա բանաձևը։

- Տիկի՛ն Սարգսյան, ո՞րն էր այն որոշիչ պահը, երբ գիտակցեցիք, որ ցանկանում եք կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես՝ գենդերային անհավասարության ոլորտի վրա։

- Շատ վաղ տարիքից, երբ այդ տերմինները դեռ չգիտեի, արդեն հարցեր ունեի։ Տեսնում էի կանանց, որոնք մասնագիտություն ունեին, բայց չէին աշխատում։ Հարցնում էի՝ ինչո՞ւ, պատասխանում էին, որ մեկը չի կարողանում երեխայի խնամքը կազմակերպել, մյուսի ամուսինը չի թողնում աշխատել։ Այդ պահից արդեն հասկացել էի՝ ուզում եմ մեծանալ ու զբաղվել կանանց իրավունքների պաշտպանությամբ։ Միշտ ասում էի, որ մեծանամ, ձեզ կպաշտպանեմ։ Եվ այդպես էլ եղավ։ Դպրոցում որոշեցի՝ պետք է ընտրեմ իրավաբանությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհ։ Չնայած ասում էին՝ աղջկա գործ չէ, ես գիտեի՝ ուզում եմ հենց այդ ոլորտը։

ԵՊՀ-ում արդեն վստահ էի, որ սա է իմ ուղին։ Այստեղ ձեռք բերեցի մասնագիտական հիմնային բազա ու գիտելիք և հենց համալսարանում էլ հասկացա, թե որ ոլորտում եմ ուզում խորացնել գիտելիքներս։ Հետո մեկնեցի Շոտլանդիա՝ Գլազգոյի համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու։ Այնտեղ նորովի հասկացա, որ մեր խնդիրները միայն մերը չեն, այլ նաև համաշխարհային են։

- Եթե հիմա հնարավորություն ունենայիք մասնագիտական ուղին սկսելու նորից, ի՞նչը կկատարեիք նույն կերպ, իսկ ի՞նչը՝ այլ ձևով։

- Կանեի գրեթե նույնը։ Միակ տարբերությունը՝ կօգտագործեի ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունները առավելագույն չափով։ Ավելի ակտիվ ներգրավվածություն, խորացված ուսում, դասախոսներից ավելի շատ վերցնելու պատրաստակամություն՝ սա է միակ բանը, որ կփոխեի։ Ներուժը միշտ կա, ուղղակի պետք է տեսնել ու օգտվել։

- Ձեր մասնագիտական ճանապարհին ի՞նչ մարտահրավերների եք բախվել որպես առաջնորդ մարդու իրավունքների ոլորտում։

- Աշխատանքս սկսել եմ ԵՊՀ-ն ավարտելուց անմիջապես հետո, բարեբախտաբար, երբեք առանց աշխատանքի չեմ մնացել։ Բայց խոչընդոտներ եղել են։ Ու չնայած երբեմն ինձ ուղղակիորեն ասել են․ «Աղջի՛կ ջան, էս լուրջ գործը քոնը չէ», կամ՝ «Ինչո՞ւ դու ես ղեկավարում, եթե տղամարդիկ կան այստեղ», ես դրանք չեմ ընկալել որպես խոչընդոտ։ Դրանք ինձ համար մաս են պայքարի, և ես միշտ փորձել եմ մասնագիտորեն հաղթահարել։

- Հայաստանյան հասարակությունում գենդերային հարցերում ո՞ր կարծրատիպերն են ամենադժվարը կոտրվում։

- Ամենահաստատակյաց կարծրատիպը՝ կինը չի կարող համատեղել ընտանիքը և աշխատանքը։ Կամ՝ եթե հաջողել է մեկում, չի կարող մյուսում։ Այս մտածելակերպը ստիպում է կանանց ընտրություն կատարել, չնայած իրականում լուծումը համակարգային փոփոխությունն է։ Չափազանց կարևոր է, որ աշխատանքային և ընտանեկան ոլորտները փոխլրացնեն միմյանց, ոչ թե մրցեն։

- Կրթական համակարգը, այդ թվում բուհերը որքանո՞վ են պատրաստ գենդերային իրավունքների ու հավասարության թեման ներդնելու կրթական միջավայրում։

- Այնքան էլ պատրաստ չեն, որքան կարող էին։ Բայց նաև հասկանում եմ՝ սա շարունակական գործընթաց է։ Ես զրուցել եմ մասնագետների հետ աշխարհի տարբեր երկրներից, համակարգը փոխում են որոշ մարդիկ։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ընտանեկան բռնության ոլորտում առաջընթացի համար բավական էր մի քանի մարդու վճռականություն։ Մենք նույնպես պետք է ունենանք նման մարդիկ՝ սկզբունքային, գիտակից և պատրաստակամ։

- Երբ մարդու իրավունքների ոլորտում աշխատող մասնագետը բախվում է անարդարության, երբեմն նաև հիասթափության, ինչպե՞ս եք վերականգնում շարունակելու ուժը։

- Աշխատանքային փորձը սովորեցրել է՝ պատերին չխփվենք, այլ դրանք հրենք առաջ։ Ամեն քայլը բարդ է, հաճախ մեկ քայլ առաջ ենք անում, երկուսը՝ հետ։ Բայց սա է այս ոլորտի բնույթը։ Ես ինձ համար պատկերացնում եմ պատը, փակում եմ աչքերս ու հրում այն առաջ։ Սա է պայքարի խորհրդանիշը․ եթե չհավատաս, չես դիմանա։

- Մարդու իրավունքների վերաբերյալ ի՞նչ գիրք կամ ֆիլմ է ազդել Ձեր մասնագիտական կամ անձնական ընկալումների վրա։

- Շատ են եղել։ «Քաոսը», արտասահմանյան գրականություն և այլն։ Ամեն տեղ որևէ անարդարության դրվագ կա՝ աղջկան շուտ են ամուսնացնում, կինը չի կարող աշխատել, հեղինակը գրում է տղամարդու անվան տակ։

Մասնագիտական առումով՝ «Անասնաֆերման», նոր լիբերալիզմի մասին գրքեր։ Ֆիլմերից՝ «Դատավորը»․ շատ խոր և իրական պատկերացում է տալիս իրավաբանի ներքին պայքարից։

Մեկ դրվագ, որ երբեք չեմ մոռանում․ Լոնդոնում քրեական իրավունքի ոլորտում աշխատելիս մի գործի ժամանակ հարցրի փաստաբանին, թե ինչպես է պաշտպանում մարդու, որին մեղադրում են սեռական բռնության մեջ։ Նա պատասխանեց․ «Ես դատավոր չեմ, իմ գործը նրա իրավունքները պաշտպանելն է։ Խառնվել այդ ամենին նշանակում է չհարգել դատավորին»։ Այդ բառերը ինձ համար դարձան սկզբունք։

- Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել ԵՊՀ-ում ստացած կրթությունը Ձեր մասնագիտական ճանապարհին։

-Առաջին հերթին՝ ընկերությունն ու կապերը, որոնք մինչ օրս պահպանվում են։ Մտերիմ ընկերուհիներս հենց համալսարանից են։ Երկրորդ՝ այն մթնոլորտը, որում ձևավորվեց իմ աշխարհայացքը։ Իսկ մասնագիտական առումով՝ հանրային խոսքի հմտությունները։ Հաճախ հարյուր հոգու առաջ պետք էր խոսել, սեմինար վարել։

- «ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2025»-ի ժամանակ «Տնտեսություն և հասարակություն» անվանակարգում ստացած մրցանակը ոչ միայն գնահատական էր, այլ նաև ուղերձ: Ի՞նչ ուղերձ կփոխանցեք ԵՊՀ ուսանողներին, հատկապես նրանց, ովքեր ցանկանում են ներգրավվել սոցիալական և իրավական փոփոխությունների մեջ:

- Մրցանակը գնահատանք էր, բայց ամենից առաջ՝ հանձնառություն։ Ես միշտ երազել եմ, որ կարողանամ օգտակար լինել ԵՊՀ-ին։ Այժմ դա իրականություն է։ Ուղերձս ուսանողներին՝ եղե՛ք ակտիվ, ներգրավվե՛ք։ Համալսարանը տալիս է հնարավորություններ, պետք է կարողանաք օգտվել դրանցից ու վերադարձնել՝ ներդրում ունենալով նրա զարգացումների մեջ։

- Գենդերային հավասարության ու մարդու իրավունքների ոլորտում ո՞րն է այն մեկ փոփոխությունը, ինչին կցանկանայիք հասնել առաջիկա 5 տարում։

- Ես կցանկանայի, որ բոլոր որոշումների հիմքում լիներ մարդու իրավունքների և արժանապատվության ընկալումը։ Մենք հսկայական ռեսուրս ունենք՝ մարդը։ Եթե նրան դիտարկենք որպես առանցք, մնացածն իր տեղը կգտնի։

Լուսինե Սարգսյանի մասնագիտական ուղին հիշեցնում է մեզ, որ իրավունքի ոլորտը միայն օրենքների մասին չէ, այլ նաև մարդկանց, արժանապատվության ու արդարության համար մղվող պայքարի։ Եվ երբ այդ պայքարն առաջնորդում են սկզբունքային և մասնագիտական ոլորտում կայացած կանայք, հնարավոր է կոտրել պատնեշներն ու առաջ շարժվել։

Մերի Սողոյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Իրավունքի լեզվով՝ հավասարության մասին․ ԵՊՀ շրջանավարտի հաջողության պատմությունը

23.07.2025

Նոր նվաճումներ Քիմիայի միջազգային 57-րդ օլիմպիադայում

22.07.2025

Նոր ստարտափ՝ ուղղված դասախոսների արտալսարանային գործունեության արդյունավետության գնահատման գործընթացի թվայնացմանը

22.07.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Դամբարթոն Օուքսի անվան կրթաթոշակային մրցույթ

07.22.2025 - 11.01.2025

Ամերիկյան խորհրդի կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորություն

07.22.2025 - 09.01.2025

Մեկնարկում է «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

07.10.2025 - 09.20.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am