Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Վերադարձ համալսարան․ անցկացվեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը
Մայիս 15, 2025 | 17:17
Գործընկերներ
Կրթություն
Շրջանավարտներ

Վերադարձ համալսարան․ անցկացվեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը

Երևանի պետական համալսարանում պաշտոնապես մեկնարկեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը։ Երկօրյա միջոցառումը պատմական նշանակություն ունի համալսարանական համայնքի համար, քանի որ առաջին անգամ ստեղծվում է հաղորդակցման և համագործակցության հարթակ, որը միավորում է ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտներին:

ԵՊՀ շրջանավարտների ֆորումը հնարավորություն է ընձեռում ԵՊՀ շրջանավարտներին քննարկելու ժամանակակից խնդիրներ, կիսվելու իրենց մասնագիտական փորձով և ձեռքբերումներով, ինչպես նաև համատեղ անդրադառնալու թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։

Ֆորումի մեկնարկը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության և Երևանի պետական համալսարանի օրհներգերով, որոնք խորհրդանշում են միջոցառման կարևորությունն ու ակադեմիական առաքելությունը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ջերմորեն ողջունեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի անցկացումը՝ ընդգծելով դրա կարևորությունը և հույս հայտնելով, որ այն կդառնա նոր ու արժեքավոր ավանդույթի սկիզբ։  

«ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի մայր բուհ, տարիներ շարունակ եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի առանցքային հենասյուներից մեկը։ Այստեղ ձևավորվում են ինչպես բազմաթիվ մասնագետներ, այնպես էլ ակտիվ և պատասխանատու անհատներ, որոնք հաճախ առաջնորդում են մեր պետության զարգացումը։ Այսօր մեր հասարակության և պետության առջև ծառացած են մի շարք խորքային մարտահրավերներ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ բարոյահոգեբանական ոլորտներում։ Այս բոլոր խնդիրների երկարաժամկետ և հիմնարար լուծումը հնարավոր է միայն կրթված, քննադատական մտածողությամբ, մասնագիտական ու քաղաքացիական պատասխանատվությամբ և գիտելիքը բարձր գնահատող հասարակության միջոցով։ Հենց այդտեղ է համալսարանի և համալսարանական համայնքի դերը՝ որպես գիտության, գիտելիքի և առաջադեմ գաղափարների «դարբնոց»»,- ասաց ՀՀ նախագահը և հավելեց, որ այս ֆորումը բացառիկ հնարավորություն է վերարժևորելու համալսարանական կապերը, ամրապնդելու շրջանավարտների համախմբվածությունը և ստեղծելու միասնական գիտակրթական հարթակ, որն ունակ կլինի արձագանքելու ժամանակակից պահանջներին և մեր երկրի պահանջներին։

ՀՀ ՊՆ նախարար, ԵՊՀ ՀԽ նախագահ, ԵՊՀ շրջանավարտ Սուրեն Պապիկյանն իր ելույթում շեշտեց այս նախաձեռնության կարևոր ու խոստումնալից լինելը։ Նա նշեց, որ ԵՊՀ շրջանավարտների առաջին այս ֆորումի գաղափարը ծնվել է մի պարզ, բայց խոր գիտակցումից՝ համալսարանը միայն կրթության ու գիտության տարածք չէ։

«Համալսարանը ապրող ու զարգացող համակարգ է, որի շարունակականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անցյալը, ներկան ու ապագան միմյանց կապվում են իրական՝ գործնական շղթայով, երբ շրջանավարտները ԵՊՀ-ի կողքին են ոչ միայն հիշողությամբ, այլև իրենց ներկայությամբ, մասնակցությամբ, փորձով ու ներդրումով, իսկ համալսարանը շարունակում է իր շրջանավարտների համար լինել հնարավորությունների և հաղորդակցության հարթակ։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես ռազմավարական կարևոր քայլ։ Մենք չենք ուզում, որ ԵՊՀ շրջանավարտ լինելը միայն կենսագրական փաստ մնա։ Մենք ցանկանում ենք, որ դառնա վերադառնալու, ներդրումներ անելու, սովորեցնելու, սովորելու, համարձակ գաղափարներ կյանքի կոչելու հարթակ»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար, ԵՊՀ շրջանավարտ Ժաննա Անդրեասյանը կարևորեց այն հանգամանքը, որ այսօր համալսարանականները համախմբվել են հենց ԵՊՀ շրջանավարտների ֆորումի մեկնարկի առթիվ՝ ընդգծելով այսօրինակ ձևաչափով հանդիպումների նշանակությունը համալսարանի մեծ համայնքի ամրապնդման գործում։

«Բուհերն առաջին հերթին հանրային կառույցներ են, որոնք կրթական, գիտական ու հետազոտական աշխատանքներ կատարելուց բացի՝ ունեն նաև հանրային կարևոր առաքելություն։ Մեր առաջնային խնդիրն է կրթական, հետազոտական համայնքում մշտապես ձևավորվող առաջադեմ, լուսավոր գաղափարները զարգացնել՝ դրանք դարձնելով հանրային վարքականոն՝ այդկերպ նաև նպաստելով հանրության զարգացմանը: Վստահ եմ, որ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը հենց այն հարթակն է, որտեղ այս նպատակների իրագործման համար ձևավորվում է լիակատար գործիքակազմ․ ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում հանդիպում են մարդիկ, որոնք, կիսելով միևնույն կրթական փորձառությունը և ունենալով տարբեր կենսագիծ և գործնական փորձառություններ, փոխադարձ հարստացման ճանապարհով կարողանում են նաև առաջ մղել բուհը»,- ասաց նախարարը։

ԵՊՀ ռեկտոր և ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ Շրջանավարտների առաջին ֆորումը պատմական իրադարձություն է համալսարանի համար․ այսօր համալսարանականները համախմբվել են մի վայրում, որն առանձնահատուկ նշանակություն ունի նրանց կյանքում ու հիշողությունների ձևավորման գործում։ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ համալսարանը մասնակիցների ներկայությամբ այսօր ավելի լիարժեք է, իսկ այս հանդիպումը՝ առավել արժեքավոր։

«Շրջանավարտների առաջին այս ֆորումը շփման, համագործակցության, ինչպես նաև համատեղ պատասխանատվության մի նոր հարթակ է։ Երբ ասում ենք «ԵՊՀ շրջանավարտների ֆորում», շատերն այն ընկալում են որպես հանդիպում անցյալի հետ, այնինչ սա հանդիպում է ապագայի հետ։ Այո՛, անցյալն այստեղ է՝ մեր հիշողություններում, արժեքներում, այս պատերի ներսում։ Սակայն այս միջոցառման նպատակն է նաև ձևավորել այն ճանապարհը, որով պետք է շարժվենք առաջ»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը՝ մատնանշելով, որ այսօր համալսարանը, ավելի քան երբևէ, ունի շրջանավարտների ուժեղ, միավորված համայնքի կարիքը։ 

Կարևորելով համալսարանի շրջանավարտների դերակատարումը ԵՊՀ զարգացման գործում՝ Հ․ Հովհաննիսյանը հավելեց․ «Այս ֆորումը մեր հստակ ուղերձն է․ մենք հավատում ենք, որ համալսարանի ամենամեծ ներուժը մարդիկ են։ Եվ եթե մենք ուզում ենք իրական վերափոխում, մեզ անհրաժեշտ է ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը գաղափարով, նախաձեռնությամբ, համագործակցությամբ»։

Բացման ելույթներին հաջորդեցին հիմնական բանախոսությունները։ 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես եկավ «Գիտելիքահենք հասարակություն. առաջնահերթություններ և մարտահրավերներ» թեմայով ելույթով՝ ներկայացնելով իր տեսլականը գիտելիքահենք հասարակության ստեղծման վերաբերյալ։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին անդրադարձավ համալսարանի նշանակությանը և դերակատարությանը Հայաստանի կրթական, գիտական ու հասարակական կյանքում։

Հիմնական բանախոսություններին հաջորդեցին պանելային երկու քննարկումները։ 

«Բարձրագույն կրթությունը 21-րդ դարի Հայաստանում. մոտեցումներ, ակնկալիքներ, ձևաչափեր» խորագրով քննարկմանը բանախոսություններով հանդես եկան ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու Արևիկ Անափիոսյանը։

ՀՀ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվող՝ կրթությունն ու գիտությունը մեկտեղելու հարցին, ասաց․ «Հետազոտական գործընթացը պետք է լինի կրթության անբաժանելի մաս, բարձրագույն կրթությունը՝ հետազոտահենք: Սա նշանակում է, որ ուսանողն իր կրթական ցանկացած շրջափուլում պետք է կարողանա լինել հետազոտության մասնակից»:

Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, տնտեսագիտության դոկտոր Վաչե Գաբրիելյանը նշեց, որ եթե, օրինակ, 20-րդ դարի մարտահրավերը տեղեկատվության պակասն էր, ապա այժմ տեղեկատվության հեղեղն է։

«Արհեստական բանականությունը (ԱԲ), մուտք գործելով մեր կյանք, փոխում է կրթության գործընթացը, ձևը, որակի ստուգման չափանիշները: Արհեստական բանականությունից ամենաշատն օգտվում են ուսանողները, ինչը մարտահրավեր է բոլորիս համար։ Այսօր արհեստական բանականությունը ճիշտ կիրառելու խնդիր կա»,- հավելեց նա:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարևորելով առաջիկա բարեփոխումների անհրաժեշտությունն ու երկարաժամկետ ազդեցությունը, ընդգծեց, որ ներկայում կրթության ոլորտը կանգնած է լուրջ և համակարգային փոփոխությունների շեմին։ Նրա խոսքով՝ առանցքային երկու փաստաթուղթ կա, որոնք պետք է ընդունվեն։

«Առաջինը «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» ռազմավարությունն է, որը հստակ սահմանում է պետության ակնկալիքները կրթության ոլորտից։ Երկրորդը ակադեմիական քաղաքի կառուցման նախագիծն է, որը մեգանախագիծ է՝ ուղղված բարձրագույն կրթության միջավայրը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակին»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու Արևիկ Անափիոսյանը, խոսելով արհեստական բանականության (ԱԲ) կիրառման մասին, նշեց․ «Արհեստական բանականությունը հաճախ դիտարկվում է որպես վտանգ կամ մարտահրավեր, և այստեղ առկա է որոշակի ճշմարտություն։ Այն ակադեմիական բարեվարքության տեսանկյունից կարող է որոշ խնդիրներ առաջացնել։ Սակայն եթե ԱԲ-ն դիտարկենք ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես գործընկեր, որի հետ կարող ենք խոսել, քննարկել, անգամ՝ բանավիճել, ապա հնարավորությունները զգալիորեն կընդլայնվեն։ Կա մի հետաքրքիր իրողություն․ ԱԲ-ն սովորում է այն ամենից, ինչ մենք տալիս ենք նրան։ Եվ եթե մենք նրան տրամադրենք տարբեր ու որակյալ տեղեկություններ, ապա այդ փոխգործակցության արդյունքում կարող ենք ստանալ նոր գաղափարներ և նույնիսկ գիտական նոր ուղղություններ ձևավորել»։

«Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով քննարկմանը բանախոսություններով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Անկախ նրանից, թե ինչպես են փոխվում տեխնոլոգիաները, թե պատմական որ ժամանակաշրջանի մասին ենք խոսում, հանրային ակնկալիքը բարձրագույն կրթությունից և գիտությունից մեկն է․ բարձրագույն կրթությունը և գիտությունը պետք է լինեն այն օղակը, որի միջոցով հանրության, ինչպես նաև պետության զարգացումը դառնա հնարավոր։ Պետք է հասկանանք, թե այդ ակնկալիքը ինչպես է իրացվում անհատի և պետության մակարդակներում։ Բարձրագույն կրթությունը և գիտությունը, որոնք յուրաքանչյուր անհատի հնարավորություն են տալիս բացահայտելու սեփական կարողությունները, զարգացնելու դրանք և իրացնելու հետագա կյանքում, կարծես թե նպաստում են անհատի ինքնիրացմանը»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շեշտեց, որ հրատապ անհրաժեշտություն կա փոխելու գիտելիքի մատուցման ձևաչափը։

«Այդ փոփոխությունը ենթադրում է մեխանիկական հիշողության վրա հիմնված գիտելիքի անցում դեպի վերլուծական կարողություններ ձևավորող գիտելիք։ Մեխանիկական հիշողությունը  կրթության տարածված ձև է հատկապես հասարակագիտական ոլորտներում։ Փոխանցվող գիտելիքը առաջին հերթին պետք է լինի կառուցվածքային։ Առհասարակ, մեր մտածողությունն է կառուցվածքային։ Այսօր մեր ուսանողների հետ պետք է աշխատենք այն հիմնական հասկացությունների և իմաստային հանգույցների վրա, որոնք կազմում են այդ մտածողության կառուցվածքն ու ցանցը։ Մեր աշխատանքը ԵՊՀ իրավաբանական կլինիկայի հետ գործակցության շրջանակում հենց այս ուղղությամբ է ընթանալու։ Առաջին հերթին, որ ուսանողները սովորեն վերլուծել, երբեք չստորադասեն տեսական գիտելիքները պրակտիկ գիտելիքներին, այլ կարողանան դրանք համադրել և պատրաստ լինեն դրանք ծառայեցնելու հասարակությանը»,- նշեց Ա․ Վարդապետյանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, խոսելով, համալսարանական կրթության՝ մարդկային կապիտալ ստեղծող էական նշանակության մասին, շեշտեց, որ ԵՊՀ-ն պետք է լինի առաջատարը որակյալ կադրեր պատրաստելու և տնտեսությանը մատակարարելու առումով։ 

«Արդյունաբերության զարգացման համար, բացի զարգացած տեխնոլոգիաներից, ենթակառուցվածքներից, առանցքային են բարձր որակավորմամբ մասնագետները։ ԵՊՀ-ն ունի պատմական առաքելություն և հանձնառություն՝ բարձրորակ մասնագետներ պատրաստելու և ապահովելու տնտեսության տարբեր ոլորտների առաջընթացը, ինչը անում է արդեն տասնամյակներ շարունակ։ Գիտահետազոտական բաղադրիչով, գիտելիքով և նորարարական լուծումներով պիտի նպաստենք արդյունաբերության զարգացմանը՝ տնտեսության նոր զարգացող ուղղություններին համապատասխանեցնելով կրթական ծառայություններն ու դրանց բովանդակությունը»,- նշեց Մ․ Հայրապետյանը՝ կարևորելով համալսարանի համագործակցությունը մասնավոր հատվածի հետ, որը, ըստ նրա, արդյունավետ ու շահավետ է թե՛ ուսանողների, թե՛ մասնավոր հատվածի համար։

Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 106-ամյակին։

Հիշեցնենք, որ ֆորումի շրջանակում նախատեսված են բանախոսություններն ընթանում են թեմատիկ չորս ուղղություններով՝ «Ֆիզիկական աշխարհ», «Տիեզերք և տեխնոլոգիաներ», «Հասարակություն և տնտեսություն», «Լեզու, մշակույթ, պատմություն և ավանդույթ»։

Բացի պաշտոնական քննարկումներից՝ ֆորումը նաև հարթակ է ստեղծում շրջանավարտների ոչ ֆորմալ շփման, համագործակցության և ապագա նախաձեռնությունների ձևավորման համար։ 

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ շրջանավարտների ֆորում․ համալսարանը՝ լոկալ և գլոբալ խնդիրների արձագանքող

    15.05.2025

    Վերադարձ համալսարան․ անցկացվեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը

    15.05.2025

    «Մաթևոսյանական ընթերցումներ-5» գիտաժողովին նորովի քննվեցին մեծանուն գրողի ստեղծագործությունները

    14.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ԵՊՀ-ի և Բիզնեսի բարձրագույն ակադեմիայի (Լեհաստան, Դոմբրովա Գուռնիչա) միջև

    05.14.2025 - 05.27.2025

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն Երևանի պետական համալսարանի և  Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի  (Վարշավա, Լեհաստան) միջև

    05.14.2025 - 05.22.2025

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Երևանի պետական համալսարանի և Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի (Վարշավա, Լեհաստան) միջև

    05.14.2025 - 05.27.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am