Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ հայտնի շրջանավարտները ներկայացրին իրենց ոլորտների խնդիրները՝ մատնանշելով լուծումները
Մայիս 16, 2025 | 15:15
Հասարակություն
Միջոցառումներ
Շրջանավարտներ

ԵՊՀ հայտնի շրջանավարտները ներկայացրին իրենց ոլորտների խնդիրները՝ մատնանշելով լուծումները

ԵՊՀ-ում շարունակվեց համալսարանի շրջանավարտների ֆորումը. երկրորդ օրվա մեկնարկը տրվեց համալսարանի շրջանավարտների բանախոսություններով, որոնք վերաբերում էին տարբեր թեմաների՝ հանքարդյունաբերությունից մինչև արհեստական բանականություն:

Միջոցառմանը ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը ներկայացրեց «Հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները և պատասխանատու հանքարդյունաբերությունը» թեման:

Նա ընդգծեց, որ հանքարդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններում կարևորում են երկրաբանական, որոնողական և հետախուզական աշխատանքների զարգացումը. «Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում չեն իրականացվում երկրաբանական որոնողական աշխատանքներ, մինչդեռ դրանք հնարավորություն են տալիս նոր հեռանկարային օբյեկտների հայտնաբերման, առանց որի դժվար է պատկերացնել ոլորտի զարգացումը»:

Հարություն Մովսիսյանն շեշտեց նաև բարձրարժեք մետաղների արդյունահանման, կրիտիկական և հազվագյուտ մետաղների կորզման ու վերջնական արտադրանքի ստացման կարևորությունը․ «Ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է ճիշտ կառավարում։ Այդ ուղղություններում առանձնացրել եմ իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բարելավումը, թվայնացման և ավտոմատ կառավարման համակարգային գործիքների ներդրումը, ինչը կնպաստի կառավարման արդյունավետության բազմակի ավելացմանը և ռեսուրսների ճիշտ օգտագործմանը: Բացի դրանից՝ պետք է ապահովել հաշվետվողականություն, թափանցիկություն, ինչպես նաև տվյալների հասանելիություն տարբեր կառավարման օղակների միջև և իրականացնել արդյունավետ վերահսկողություն»:

ԵՊՀ շրջանավարտը հիշատակեց, որ 2023 թ. Կառավարության որոշմամբ ընդունվել է հանքարդյունաբերության ոլորտի մինչև 2035 թ. զարգացման ռազմավարությունը, որի հիմնական երեք նպատակներից առաջինը երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծումն է՝ ճիշտ հասկանալու ոլորտի զարգացման հնարավորությունները. «Պետք է ստեղծել ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում միասնական ծառայություն: Հայաստանում եղել է երկրաբանական ծառայություն, սակայն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այդ ծառայությունը չի գործում: Միասնական ծառայության նպատակն է լինելու վերհանել ոլորտի խնդիրներն ու առաջարկել լուծումներ»,- ասաց նա ու շեշտեց հանքարդյունաբերության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման կարևորությունը, որը հնարավորություն կտա կիրառելու նոր տեխնոլոգիաներ:

Խոսելով հանքավայրերից՝ Հարություն Մովսիսյանն ընդգծեց, որ Հայաստանում կան բազմաթիվ հանքավայրեր, այդ թվում՝ մետաղական օգտակար հանածոների, որոնց մեջ գերակշռում են պղինձը, մոլիբդենն ու ոսկին, ինչպես նաև հանքային ջրերի ու ոչ մետաղական օգտակար հանածոների: 

«Այսօր 500-ից ավելի ընդերքօգտագործման իրավունքներ ունենք, որոնց մեծ մասը ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի արդյունահանման աշխատանքներին է առնչվում: Ներկայում տնտեսվարողները նպատակահարմար են գտնում նոր տեղամասերի հետախուզումը, պաշարների հաշվառումը, հետագայում շահագործումը, քան արդեն իսկ գոյություն ունեցող հանքավայրերի շահագործումը»,- հավելեց նա:

ԵՊՀ շրջանավարտը ներկայացրեց նաև հանքավայրերի բաշխվածությունը՝ ըստ ՀՀ մարզերի՝ նշելով, որ, օրինակ, Սյունիքի մարզը մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ տնտեսության մեջ ունի կարևոր նշանակություն։ Սակայն խնդիրն այն է, որ հետագայում հանքավայրերի պաշարների սպառումից հետո մարզի զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է այլ ծրագրերի իրականացումը:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ նա նշեց, որ կատարվել են ՀՀ հանքային ջրերի հանքավայրերի մուտքագրման աշխատանքներ, ինչը հնարավորություն է տվել պատկերացում կազմելու ՀՀ-ում հանքային ջրերի հանքավայրերի իրական պատկերի մասին. «Հայաստանում կան հանքային ջրերի 24 հանքավայրեր 30 տեղամասերով, որոնք գտնվում են ՀՀ գրեթե բոլոր մարզերում, սակայն օգտագործման իրավունքներով ծանրաբեռնված են 15-ը»:

Խոսելով հանքավայրերի տվյալների հավաքագրման գործընթացի կարևորությունից՝ Հարություն Մովսիսյանը նշեց, որ կան հանքավայրեր, որոնց վրա շենքեր, արտադրական շինություններ, գյուղեր, քաղաքներ են կառուցվել, հողի նպատակային նշանակությունն է փոխվել, հետևաբար խիստ անհրաժեշտ է ունենալ իրական պատկերը ոլորտի զարգացման համար: 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը խոսեց հիդրոօդերևութաբանական աղետներից ու անոմալիաներից:

Նա ընդգծեց, որ վերջին տասնամյակում մեր երկրում դիտվում են երևույթներ, որոնք որոշ դեպքերում աննախադեպ են։

«Եթե վերջին 20-ամյակում դիտարկենք ձմեռը, ապա վերջին տասնամյակում ունենք ձմեռային ամիսների ջերմաստիճանի բարձրացում, որը հատկապես նկատելի է 2018-2025 թթ.»,- ասաց նա ու հավելեց, որ վերջին անգամ կլիմայական պայմաններին համապատասխանող ձմեռ ունեցել ենք 2017 թ., որովհետև 2018 թ. հյուսիսից ներխուժող հոսանքները կրճատվել են, փոխարենն ավելացել են հարավից դեպի Հայաստան ներթափանցող տաք հոսանքները, որոնք կլիմայական առումով ստեղծում են ոչ բարենպաստ իրավիճակ և մտահոգիչ են թե՛ գյուղատնտեսության, թե՛ ջրային ռեսուրսների տեսանկյունից: 

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ մարտին ջերմաստիճանը բարձրացել է մեկ աստիճանով, և վաղ ծաղկումներն ունեն ցրտահարության ռիսկ, քանի որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի են ունենում հզոր ցիկլոնների ներթափանցում և նախադեպը չունեցող տեղատարափ անձրևներ: Անդրադառնալով ամռան ու աշնան եղանակային պայմաններին՝ ԵՊՀ շրջանավարտը նշեց, որ հունիս-հուլիս ամիսներին ուժեղ շոգերը կարող են ընդհատվել տեղատարափ անձրևներով, կարկուտով, իսկ սեպտեմբերին արձանագրվում է բարձր ջերմաստիճան. «Տաքացել են նաև հոկտեմբերն ու նոյեմբերը, և մինչև դեկտեմբերի կեսերը աշնանային եղանակ է լինում»,- եզրափակեց նա: 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական առաջնահերթությունները:

«Երբ խոսում ենք ժողովրդագրության խնդրի մասին, առաջին բանը, որ մեր մտքին գալիս է, դա այն է, որ պետք է ստիպել կանանց շատ երեխաներ ունենալ, որպեսզի բնակչության թիվն ավելանա։ Սակայն ոչ միայն որևէ երկրի չի հաջողվել դա անել, և տապալվել են բոլոր փորձերը, այլև սա հակասում է մարդու հիմնարար իրավունքներին: Փոխարենը երկրները, որոնք ունեն ստացված փորձ, ստեղծել են նպաստավոր միջավայր ընտանիքների ու երեխաների համար»,- ասաց նա ու առանձնացրեց երեխա ունեցող ընտանիքների համար ճկուն աշխատաժամերի ապահովումը, հղիության դեպքում ավելի լավ աշխատանքային պայմանները, որպեսզի ընտանիքները կարողանան իրականացնել երեխա ունենալու իրենց երազանքը՝ առանց դուրս մնալու տնտեսական որևէ արդյունք ստեղծելու հնարավորությունից:

Լուսինե Սարգսյանի խոսքով՝ ժողովրդագրական խնդրի լուծման ուղղություններից մեկն էլ կանխարգելելի մահերի նվազեցումն է: 

«Ամեն օր ունենում ենք մահեր ավտոտրանսպորտային պատահարներից, որոնք մեծ թիվ են կազմում, մահեր են արձանագրվում նաև անառողջ ապրելակերպից, ինչպես նաև բազմաթիվ հիվանդությունները ժամանակին չկանխարգելելուց»,- ասաց նա ու շեշտեց, որ անհրաժեշտ է ապահովել անվտանգ տրանսպորտային միջոցներ, զարգացնել առողջապահական համակարգի կանխարգելիչ հատվածը, որպեսզի այն բոլոր հիվանդությունները, որոնք հնարավոր է կանխարգելել, չխլեն բազում կյանքեր: 

ԵՊՀ շրջանավարտը կարևորեց նաև ակտիվ և առողջ ծերացումը՝ ընդգծելով, որ պետք է փոխանցել ավագ սերնդին հմտություններ, օրինակ, թվային գիտելիքներ, ստեղծել հնարավորություն ձեռնարկատիրությամբ զբաղվելու, որպեսզի օգտագործվի նրանց պոտենցիալը նաև պետության զարգացման համար: Լուսինե Սարգսյանն անդրադարձավ նաև միգրացիայի կառավարման խնդրին՝ նշելով, որ այս ամենը պետք է համեմվի ներառականությամբ և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ապահովմամբ: 

«Այս ամենի կատարման արդյունքում 2040 թ. 20000-ով կնվազեցնենք մահերը, 55000-ից ավելի երեխաներ կծնվեն, կյանքի տևողությունը 3 տարով կավելանա, 90000-ով ավելի մարդ կաշխատի»,- ասաց նա ու ընդգծեց, որ այս բարդ աշխատանքը վերաբերում է բոլորին՝ սկսած բիզնեսից մինչև հանրային կառավարում:

«YerevaNN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը ներկայացրեց բանախոսություն՝ «Արհեստական բանականությունը 2025 թ. մայիսի 16-ի դրությամբ» թեմայով։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը խոսեց ֆինանսական ոլորտի հիմնական միտումներից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փորձագետ Տիգրան Ճորոխյանն անդրադարձավ զարգացման ոլորտում նորարարական լուծումներին, իսկ ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց փոքր պետություններին ու միջազգային իրավունքին վերաբերող բանախոսություն: 

Բանախոսություններով հանդես եկան նաև «Earlyone» և «Lime Tech» ընկերությունների գործադիր տնօրեն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) խորհրդի անդամ Գևորգ Սաֆարյանը, «Armenia wine» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը, որը ներկայացրեց գինեգործությանն ու մշակույթին վերաբերող բանախոսություն։ Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց հայալեզու նոր գրականությունից, իսկ Քյոլնի համալսարանի գիտաշխատող Տիգրան Արշակյանը առցանց եղանակով անդրադարձավ տիեզերքի ուսումնասիրման առաջնահերթությունների թեմային:

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Արժևորում, համագործակցություններ, նոր հեռանկարներ․ ամփոփվեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը

    16.05.2025

    ԵՊՀ հայտնի շրջանավարտները ներկայացրին իրենց ոլորտների խնդիրները՝ մատնանշելով լուծումները

    16.05.2025

    ԵՊՀ շրջանավարտների ֆորում․ համալսարանը՝ լոկալ և գլոբալ խնդիրների արձագանքող

    15.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» մրցույթի ազգային փուլը

    05.15.2025 - 06.09.2025

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ԵՊՀ-ի և Բիզնեսի բարձրագույն ակադեմիայի (Լեհաստան, Դոմբրովա Գուռնիչա) միջև

    05.14.2025 - 05.27.2025

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն Երևանի պետական համալսարանի և  Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի  (Վարշավա, Լեհաստան) միջև

    05.14.2025 - 05.22.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am