Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Արհեստական բանականության զարգացմամբ ավելի կբարձրանա մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը». ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյան
Հուլիս 09, 2025 | 11:49
Հասարակություն
Շրջանավարտներ

«Արհեստական բանականության զարգացմամբ ավելի կբարձրանա մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը». ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյան

Հեռախոսազանգերի ժամանակ կողմնակի ձայների խլացում այնպես, որ զրուցակիցդ չկարողանա կռահել, թե որտեղ ես գտնվում դու. սա «Կրիսպ» («Krisp») ընկերության հայտնագործությունն է, որը կիրառվում է բջջային հավելվածի միջոցով: Սակայն ընկերության գիտահետազոտական աշխատանքները չեն սահմանափակվում այսքանով․ ընկերությունում շարունակաբար ձևավորվում են նոր գաղափարներ: «Կրիսպ»-ի համահիմնադիր, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի շրջանավարտ Արտավազդ Մինասյանը նշում է, որ ներկայում աշխատում են իրական ժամանակում առոգանության փոխակերպման տեխնոլոգիա ստեղծելու ուղղությամբ:

Արտավազդ Մինասյանը վստահ է՝ արհեստական բանականության զարգացման շնորհիվ մարդկանց աշխատանքի արդյունավետությունն ավելի կբարձրանա: 

- Պարո՛ն Մինասյան, ինչպե՞ս են ծնվում նոր գաղափարները, ի՞նչ քայլերից հետո են դրանք կյանքի կոչվում: 

- Շուկան ուսումնասիրելուց և հաճախորդների հետ խոսելուց հետո ձևավորվում են գաղափարներ, որոնք այդուհետ անցնում են մի քանի փուլեր՝ թե՛ ներքին՝ թիմային, թե՛ արտաքին ներդրողների հետ քննարկումներ: Այնուհետև ստեղծվում է արտադրանքի նախատիպը, դրա հիման վրա էլ՝ առաջին տարբերակը, որը տարվում է շուկա: Այս գործընթացում հասկանում ենք, թե որ արտադրանքն է պետք մեր թիրախային հաճախորդներին:

- Ի՞նչ մասնագետներ են ներգրավված Ձեր գիտահետազոտական խմբում: 

- Մեր մասնագիտական թիմում ընդգրկված են գիտնականներ, «web» ծրագրավորողներ, «mobile» ծրագրավորողներ։ Ընկերությունում առկա են մարքեթինգի բոլոր ճյուղերը, այդ թվում՝ ապրանքի որակի մարքեթինգ, բրենդինգ, վաճառքի բաժին և այլն:

- Առաջիկայում ի՞նչ գիտական նորույթ եք առաջարկելու:

- Այս պահին «Կրիսպ»-ում աշխատում ենք առոգանության (ակցենտի) փոխարկման տեխնոլոգիա ստեղծելու ուղղությամբ՝ ֆրանսիական անգլերենից ամերիկյան անգլերեն, եգիպտական անգլերենից բրիտանական անգլերեն: Բացի դրանից՝ մյուս բոլոր ակցենտներից փորձում ենք իրական ժամանակում ստանալ ակցենտի փոխակերպում:

- Հայաստանում ի՞նչ տեմպով են զարգանում գիտանորարարական ընկերությունները: Նրանց գործունեությունը խթանելու համար ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն։ Ինչի՞ պակաս ունենք՝ գիտական մտքի՞, ֆինանսի՞, թե՞ նյութատեխնիկապես հագեցած լաբորատորիաների:   

- Հայաստանում մեծապես զարգացել է ստարտափ էկոհամակարգը։ Եթե տասը տարի առաջ վենչուրային ֆինանսավորում էր ստացել 1-2 ընկերություն, ապա այս պահին այդ ընկերությունների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Առկա են մոտ հինգ վենչուրային ֆոնդեր, որոնք ապահովում են ֆինանսավորումները:

Ըստ իս՝ գիտանորարարական ընկերությունների գործունեությունը խթանելու համար անհրաժեշտ է մեծացնել ֆինանսավորումը, գիտակրթական համակարգը ավելի մոտեցնել ինդուստրիային, որ ավելի շատ տաղանդավոր գիտնականներ և հետազոտողներ միանան գիտանորարարական ընկերություններին:

- Արհեստական բանականությունը (AI), կարելի է ասել, գրավում է աշխարհը․ ներկայում գրեթե չկա այնպիսի ոլորտ, որը չառնչվի AI տեխնոլոգիաներին: AI-ը նույնիսկ հիվանդանոց ու վիրահատարան է «մտել»՝ բժշկելու, վիրահատելու մարդկանց: Ո՞ր մասնագիտություններն են վտանգված, ո՞ր ոլորտներում է մարդկային գործոնը նվազագույնի հասցվում:

- Արհեստական բանականությունը կիրառվելու է գրեթե բոլոր ոլորտներում, ինչպես նշեցիք՝ սկսած բժշկությունից, վերջացրած պետական կառավարումով ու ծրագրավորումով։ Սակայն չեմ կարծում, որ դա շատ արագ տեղի կունենա: Ես հակված եմ այն մտքին, որ AI-ը դառնալու է շատ լավ գործիք՝ նպաստելով մարդկանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

- AI-ի զարգացմամբ, ինչպես նաև տեխնիկայի ու տեղեկատվության հեշտ հասանելիության պայմաններում մի կողմից՝ գիտությունն ավելի է զարգանալու, մյուս կողմից էլ՝ առանց մեծ ջանքեր գործադրելու պատրաստի նյութ՝ հետազոտություն ստանալու ճանապարհ է բացվելու: Գիտնականների թվի ա՞ճ, թե՞ նվազում է սպասվում այս պայմաններում: 

- Գիտնականների թիվն աշխարհում աճելու է, քանի որ այժմ՝ ավելի քան երբևէ, շատ ավելի հեշտ է կատարել գիտահետազոտական աշխատանք: Մեծ ընկերությունները (ինչպիսիք են «OpenAI»-ը, «Microsoft»-ը, «Google»-ը) փորձում են ստեղծել այնպիսի արհեստական բանականություն, որ գիտական հետազոտություններն աշխարհում շատանան: Այս մոտեցման արդյունքում ներկայում անբուժելի համարվող բազմաթիվ հիվանդություններ ապագայում կդառնան բուժելի, բազմաթիվ խնդիրներ, որոնց մարդկությունն առնչվում է, նորարար գիտելիքի միջոցով կլուծվեն, և արհեստական բանականությունը խնդիրները լուծելու լավագույն գործիքներից մեկը կդառնա:

Նշենք, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Մինասյանը, բացի «Կրիսպ» ստարտափից, նաև «10Web» ստարտափի համահիմնադիրն է: «Կրիսպ»-ը ինչպես մեծ ընկերություններին, այնպել էլ փոքր թիմերին և անհատներին հնարավորություն է տալիս հեռախոսազանգերի ժամանակ հեռացնելու աղմուկն այնպես, որ լսվի միայն զրուցակիցների մաքուր ձայնը, կատարելու առոգանության փոփոխություն, տառադարձություն և այլն: Իսկ «10Web»-ը կայքէջի կառուցման AI հարթակ է, որի շնորհիվ առանց կայքէջի կառուցման հիմնարար գիտելիք ունենալու՝ հնարավոր է ստեղծել կայքէջեր:

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի ժամանակ շրջանավարտների գերազանցության հավաստագրի արժանացավ նաև «Կրիսպ» ընկերությունը՝ «Տիեզերք և տեխնոլոգիաներ» անվանակարգում: «Կրիսպ»-ի համահիմնադիր, ԵՊՀ շրջանավարտ Դավիթ Բաղդասարյանը մրցանակը ստանալիս ընդգծեց, որ իրենց աշխատողների մեծ մասը ևս ԵՊՀ շրջանավարտներ են: 

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ պատվիրակությունը մասնակցեց Ամերիկայի մանրէաբանական ընկերության ամենամյա ժողովին

09.07.2025

«Արհեստական բանականության զարգացմամբ ավելի կբարձրանա մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը». ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ...

09.07.2025

ԵՊՀ-ն՝ հայ-ավստրիական գիտակրթական համագործակցության հարթակ

09.07.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

07.10.2025 - 09.20.2025

Ռումիներենի ամառային դպրոց

07.10.2025

Հրավիրյալ դասախոս հայագիտության ոլորտում

07.10.2025 - 07.31.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am