ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի և ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ կայացան սեղանի թենիսի, բասկետբոլի միջֆակուլտետային մրցումները։ Մրցապայքարին մասնակցում էին 14 ֆակուլտետների ուսանողներ:
Սեղանի թենիսի՝ տղաների պայքարում 1-ին տեղն է զբաղեցրել Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի թիմը, 2-րդ տեղը՝ Ֆիզիկայի ինստիտուտի, 3-րդ տեղը՝ Քիմիայի ֆակուլտետի թիմերը:
Աղջիկների մրցապայքարում 1-ին տեղն է զբաղեցրել Արևելագիտության ֆակուլտետի թիմը, 2-րդ տեղը՝ Աշխարհագրության և երկրաբանության, 3-րդ տեղը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների թիմերը:
Բասկետբոլի թեժ մրցապայքարում մրցանակային 1-ին տեղն է զբաղեցրել Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի թիմը, 2-րդ տեղը՝ Արևելագիտության, 3-րդ տեղը՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների թիմերը:


