1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Միջազգային համագործակցության վարչությունը (այսուհետ` վարչություն) Երևանի պետական համալսարանի (այսուհետ` ԵՊՀ) կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչությունը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ԵՊՀ-ի ևսույն կանոնադրության հիման վրա:
3. Վարչությունը սահմանված կարգով կարող է ունենալ դրոշմակնիք՝ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով), պաշտոնաթուղթ (բլանկ) և անհատականացման այլ միջոցներ:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Վարչության խնդիրներն են.
1) ԵՊՀ միջազգայնացման նպատակով օտարերկրյա բուհերի, գիտակրթական կենտրոնների, դիվանագիտական ներկայացուցչությունների, պետական մարմինների, միջազգային և այլ կազմակերպություների հետ համագործակցության խթանումը, համագործակցության պայմանագրերի նախագծերի, աշխատանքային պլանների կազմումը և իրականացման նկատմամբ վերահսկողությունը, պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը ևնամակագրության վարումը:
2) Օտարեկրյա ուսանողների հավաքագրումը, նրանց անձնական գործերի կազմումն ու հաշվառումը, նրանց ընդունելության գործընթացի կազմակերպումը, ուսումնառության ընթացքում օտարերկրյա ուսանողների վերաբերյալ հրամանների նախագծերի պատրաստումը:
3) ԵՊՀ դասախոսներին ևուսանողներին միջազգային գիտական (դրամաշնորհային) ծրագրերում (ներառյալ` փոխանակման ծրագրերում) ներգրավման աշխատանքների կազմակերպումը,
4) միջազգային սեմինարների, աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների և գիտակրթական ցուցահանդեսների կազմակերպումն ու համակարգումը:
5) ԵՊՀ ժամանող օտարերկրյա մասնագետների, հյուրերի և պատվիրակությունների հրավերների, անհրաժեշտ փաստաթղթերի և մուտքի արտոնագրերի ձևակերպումը (ըստ անհրաժեշտության) և նրանց ընդունելության կազմակերպումը, նրանց կեցության քարտերի երկարաձգման փաստաթղթերի պատրաստումը, նրանց հաշվառման քարտարանի ստեղծումը և տվյալների մշակումը, օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատողների անձնական գործերի վարումը:
6) ԵՊՀ կանոնադրական նպատակներից բխող միջոցառումների մասնակցելու նպատակով արտասահման մեկնող աշխատողների գործուղումների ձևակերպումը և արտասահման մեկնող սովորողների հրամանագրումը:
7) ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներին միջազգային գիտակրթական ծրագրերի, դրամաշնորհների, բուհերի կողմից առաջարկվող գիտակրթական և ուսումնական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, դրամաշնորհային ծրագրերի փաստաթղթերի պատրաստումը և դրանց կատարման ընթացքի համակարգումը:
8) ԵՊՀ-ում դասավանդած, ուսումնառություն կամ ստաժավորում անցած օտարերկյա քաղաքացիներին ակադեմիական տեղեկանքների, ինչպես նաև նրանց վերաբերյալ ստացված պաշտոնական հարցմամբ պահանջվող այլ տեղեկատվության տրամադրումը, փաստաթղթերի թարգմանությունն ու պաշտոնական վավերացումը:
9) Սփյուռքի հայկական բարեգործական կազմակերպությունների կողմից ԵՊՀ բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ուսանողներին հատկացվող խրախուսական միանվագ կրթաթոշակների բաշխումն ու դրա վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների ներկայացումը:
10) հրատարակչական աշխատանքների իրականացումը:
11) Վարչության գործունեությունից բխող այլ խնդիրների իրականացումը:
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
5. Վարչության կառավարումն իրականացնում է վարչության պետը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը:
6. Վարչության պետը`
1) կազմակերպում և վերահսկում է վարչության գործունեությունը, ապահովում է վարչության հիմնական գործառույթների իրականացումը և լուծում դրանից բխող հիմնախնդիրները,
2) համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տալիս վարչության աշխատողներին,
3) սահմանված կարգով տնօրինում է վարչության ֆինանսական միջոցները,
4) ամենամյա հաշվետվություն է ներկայացնում ԵՊՀ գիտական խորհրդին,
5) ստորագրում է վարչության կողմից պատրաստվող փաստաթղթերը,
6) ներկայացնում է վարչությունը ներհամալսարանական և արտահամալսարանական հարաբերություններում, վարչության անունից հանդես է գալիս պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,
7) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների պատշաճ և արդյունավետ լուծման համար,
8) լուծում է վարչության կանոնադրությունից բխող և վարչության գործունեության հետ կապված այլ հարցեր:
7. Վարչության կառուցվածքը ներկայացված է սույն կանոնադրության հավելվածում:
8. Վարչությունը բաղկացած է բաժիններից, որոնց ղեկավարներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը: Բաժինների ղեկավարների իրավասությունը և պարտականությունները սահմանվում են պաշտոնի անձնագրերով և/կամ վարչության պետի հանձնարարականներով:
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9. Վարչության վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
10. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից՝ ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կազմում ներառված են հետևյալ բաժինները.
Միջազգային կապերի բաժին,
Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժին,
Դրամաշնորհների համակարգման բաժին: