Ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով, ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով
հրամայում եմ
1. Պրոֆեսորադասախոսական համակազմին, ամբիոնի վարիչներին հատկացնել ուսումնական բեռնվածություն տարեկան առավելագույնը 1200 ժամի չափով, ներառյալ՝ ժամավճարային հիմունքներով լրացուցիչ հատկացվող ժամաքանակը (1,5 դրույք և մինչև 150 ժամ):
2. ԵՊՀ վարչական համակազմի աշխատողներին հատկացնել ուսումնական բեռնվածություն տարեկան առավելագույնը 500 ժամի չափով, ներառյալ՝ ժամավճարային հիմունքներով լրացուցիչ հատկացվող ժամաքանակը (0,5 դրույք և մինչև 150 ժամ):
3. Դեկանների տեղակալներին հատկացնել ուսումնական բեռնվածություն տարեկան առավելագույնը 900 ժամի չափով, ներառյալ՝ ժամավճարային հիմունքներով լրացուցիչ հատկացվող ժամաքանակը (1 դրույք և մինչև 150 ժամ):
4. Հանձնարարել ամբիոնի վարիչներին՝ ղեկավարվել սույն հրամանի պահանջներով:
5. Սույն հրամանի մասին տեղեկացնել ԵՊՀ աշխատողներին: