Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 207.1-րդ հոդվածի պահանջները և ղեկավարվելով ԵՊՀ կանոնադրության 57-րդ կետի 10-րդ ենթակետով՝
հ ր ա մ ա յ ո ւ մ ե մ՝
1. Սահմանել, որ.
1) ԵՊՀ աշխատողին տրամադրվում է ծնողական ժամ` երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցության կամ երեխայի շահերից բխող այլ պարտականությունների իրականացման նպատակով: Աշխատող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից` բացակայելով աշխատանքի վայրից:
2) Ծնողական ժամը տրամադրվում է`
ա. մինչև տասներկու տարեկան մինչև երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` իր ցանկությամբ` օրական առավելագույնը 30 րոպե.
բ. մինչև տասներկու տարեկան երեք և ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` իր ցանկությամբ` օրական առավելագույնը մեկ ժամ.
գ. մինչև 18 տարեկան` ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` իր ցանկությամբ` օրական առավելագույնը մեկ ժամ (անկախ երեխաների թվից):
3) Աշխատողին ծնողական ժամը տրամադրվում է e-request.ysu.am էլեկտրոնային հարթակի միջոցով ԵՊՀ ռեկտորի անունով ներկայացված գրավոր դիմումի հիման վրա՝ նշելով ծնողական ժամի ժամանակահատվածը:
4) Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, և այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը:
2. Սույն հրամանի մասին սահմանված կարգով տեղեկացնել ԵՊՀ աշխատողներին: