Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման և աշխատողների ատեստավորման կարգի» 5-րդ բաժնի պահանջներով.
հրամայում եմ.
1. 2026 թ. նոյեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և անցկացնել ԵՊՀ գիտական աշխատողների հերթական ատեստավորումը։
2. ԵՊՀ գիտական ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել՝ մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտորին ներկայացնել ատեստավորման հանձնաժողովների անդամների թեկնածությունները։
3. ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժնի վարիչին հանձնարարել՝ մինչև 2026 թ. սեպտեմբերի 25-ը ԵՊՀ ռեկտորի հաստատմանը ներկայացնել ատեստավորման ենթակա գիտական աշխատողների անվանացանկը։
4. Ատեստավորման արդյունքներն ամփոփել մինչև 2026 թ. դեկտեմբերի 15-ը, և ատեստավորված աշխատողների անցվանացանկը մինչև 2026 թ. դեկտեմբերի 20-ը ներկայացնել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։
5. Սահմանել, որ ատեստավորմանը պետք է մասնակցեն ԵՊՀ բոլոր գիտական աշխատողները, բացառությամբ՝
1) հղիության ու ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող գիտական աշխատողների, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել,
2) հղիության ու ծննդաբերության, կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողների՝ աշխատանքի վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում, եթե նրանք ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել,
3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած գիտական աշխատողների` աշխատանքի վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել։
6. Սահմանել, որ արձակուրդում, գործուղման մեջ կամ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում գտնվող ատեստավորման ենթակա գիտական աշխատողները պետք է ատեստավորվեն աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
7. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտորին (Ռ. Բարխուդարյան):
8. Սույն հրամանի մասին տեղեկացնել ԵՊՀ գիտական աշխատողներին:
9. Սույն հրամանն հրապարակել ԵՊՀ փաստաթղթերի հրապարակման կայքում։