- Ուսուցման ձև՝ առկա, տևողություն՝ 1,5 տարի
- Վարձավճար՝ 800.000 ՀՀ դրամ
- Ընդունելության քննության ձևաչափ՝ բանավոր
- Որակավորումը՝ լեզվաբանության մագիստրոս
Ծրագրի նպատակը
Սույն մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ թարգմանիչներ վարչագործարարական փաստաթղթերի թարգմանության բնագավառում՝ բարձրացնելով ԵՊՀ և ՀՀ այլ բուհերի օտար լեզուների ֆակուլտետների և մասնավորապես թարգմանչական բաժնի շրջանավարտների մասնագիտական իրազեկությունը, ինչպես նաև ձևավորել պրոֆեսիոնալ թարգմանական գործունեություն իրականացնելու հմտություններ վարչագործարարական փաստաթղթերին առնչվող տարբեր ոլորտներում։
Առավելությունները
Ներկայում վարչագործարարական փաստաթղթերի թարգմանության պահանջարկը առանձնապես մեծ է միջազգային բիզնեսում, տարատեսակ միջպետական իրավական գործընթացներում և վարույթներում, նոտարական գործում և այլ ոլորտներում, որոնց բոլորին էլ հատուկ է համապատասխան պաշտոնական փաստաթղթավորում։
«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իր տեսակով եզակի է Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում, քանի որ համանման միջգիտակարգային բնույթի կրթական ծրագիր չի իրականացվում ՀՀ որևէ այլ բարձրագույն կրթական հաստատությունում։ Այն աչքի է ընկնում առարկայական ծրագրերի խորությամբ և բազմաբովանդակությամբ՝ համադրելով մի շարք մասնագիտական ոլորտների (իրավաբանական, տնտեսագիտական, քաղաքագիտական) դասավանդում՝ ուսանողների մեջ տվյալ բնագավառներում թարգմանչական հմտություններ զարգացնելու նպատակով: Սույն կրթական ծրագրի շրջանակում ուսուցանվող առարկայացանկը, ի թիվս թարգմանական գիտելիքներ և հմտություններ ձևավորող դասընթացների, ընդգրկում է նաև վերոնշյալ հարակից մասնագիտական ոլորտների հիմնարար դասընթացներ, որոնց դասավանդումն իրականացվելու է անգլերեն՝ ոլորտային առաջատար մասնագետների կողմից։
Կարիերայի հնարավորությունները
«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները բազմազան են, քանի որ ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական և խոր գիտելիքներ վարչագործարարական թարգմանության ոլորտում և ունակ կլինի կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ իրավաբանական, տնտեսագիտական և մասնագիտական այլ բնագավառներում, ինչպես նաև իրականացնել բարձրակարգ թարգմանական հմտություններ պահանջող տարբեր գործառույթներ, ինչը կապահովի բարձր մրցունակություն աշխատաշուկայում: Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններում, տարբեր մասնագիտական ոլորտներին (իրավական, տնտեսական, քաղաքական և այլն) առնչվող միջազգային կազմակերպություններում և միջպետական համատեղ ձեռնարկություններում, նոտարական գրասենյակներում, դատարաններում, բանկերում և ֆինանսական այլ կազմակերպություններում, ինչպես նաև մի շարք պետական հաստատություններում և մասնավոր ձեռնարկություններում։
Կրթական ծրագրի շրջանակում նախատեսվում է պրակտիկա հետևյալ հաստատություններում՝ ՀՀ արտաքին գործերի, ԿԳՄՍ, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններ, ՀՀ արդարադատության նախարարությանը կից թարգմանչական բյուրո, տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպություններ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ՀՀ անվտանգության խորհուրդ և պետական այլ գերատեսչություններ:
ՀԱՐՑԱՇԱՐ
Թարգմանություն հասկացությունը։ Թարգմանությունը՝ որպես միջլեզվական և միջմշակութային հաղորդակցության տեսակ
Թարգմանության տարատեսակները և դրանց միջև հիմնական տարբերությունները
Համարժեքությունը՝ որպես թարգմանաբանության կենտրոնական գաղափար
Թարգմանական փոխակերպումները, ռազմավարությունները և տեղաշարժերը՝ ըստ Բարխուդարովի, Վինեյի և Դարբելնեի, Քեթֆորդի դասակարգումների
Թարգմանության միավորները՝ ըստ լեզվական 7 մակարդակների
Թարգմանչի մասնագիտական էթիկան։ Արտաքին գիտելիք թարգմանության մասին
Ոճագիտության առարկան: Ոճագիտության և բանասիրական այլ գիտակարգերի հարաբերակցությունը
Գործառական ոճերի տարբերակումը
Ոճական հնարների համակարգը
Բառակազմությունը ժամանակակից անգլերենում. բառակազմության հիմնական միջոցները
Բառապաշար. բառապաշարի շերտերը և ոճական տարբերակումը
Դարձվածքային միավորների դասակարգման սկզբունքները
Գրականության ցանկ
Galperin I. R. (1981) English Stylistics. Moscow: URSS.
Գիրունյան Գ., Անգլերենի բառագիտության հիմունքներ (տեսական դասընթաց), Երևան, հեղինակային հրատարակչություն, 2009 թ.:
Գաբրիելյան Ս., Թարգմանաբանության քրեստոմատիա, ուս. ձեռնարկ, Երևան, Սահակ Պարթև, 2007 թ.:
Հետադարձ կապ
Հեռ.՝ (+374 60) 710 561
Էլհասցե՝ interpretatordept@gmail.com