Educational level (Bachelor/Master):
Bachelor
Programme title and code of specialty:
022801.01.6 - Արևելագիտություն
Specialization:
022801.01.6 - Արաբագիտություն
Qualification awarded:
Արևելագիտության բակալավր
Programme start academic year:
2026/2027
Mode of study (full time/part time):
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission requirements (criteria)
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։
Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով հայ ժողովրդի պատմություն և օտար լեզու կամ հայոց լեզու առարկաներից գրավոր քննությունների արդյունքների հիման վրա՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգ»-ի:

2. Programme Objectives
1. Ապահովել արաբերենի գործնական տիրապետման, մասնագիտական հաղորդակցման և թարգմանչական կարողությունների ձևավորումն ու զարգացումը՝ բազմալեզու և միջմշակութային միջավայրերում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար։
2. Ձևավորել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի պատմության, քաղաքականության, հասարակության, տնտեսության և արդի զարգացումների վերաբերյալ հիմնարար ու կիրառական գիտելիքներ՝ տարածաշրջանային գործընթացների մասնագիտական վերլուծության համար։
3. Զարգացնել արաբամուսուլմանական լեզվամշակութային, գրական, փիլիսոփայական և կրոնական ժառանգության գիտական ուսումնասիրման, մեկնաբանման և համատեքստային վերլուծության կարողությունները։
4. Ձևավորել աղբյուրահեն հետազոտական, վերլուծական, թվային և փոխանցելի մասնագիտական կարողություններ՝ պետական, միջազգային, գիտակրթական և մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներում դրանք արդյունավետ կիրառելու համար։

3. Programme learning outcomes
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի պատմաքաղաքական զարգացման հիմնական փուլերը, արդի աշխարհաքաղաքական գործընթացները և առանցքային հիմնախնդիրները։
- Ներկայացնել արաբերենի կառուցվածքային-իմաստաբանական համակարգը, ոճական առանձնահատկությունները, ինչպես նաև տարածաշրջանային բարբառների հիմնական առանձնահատկությունները։
- Մեկնաբանել արաբական ավանդական քերականագիտական դպրոցների հայեցակարգերը և տարածաշրջանային լեզվավիճակի առանձնահատկությունները՝ լեզվաբանության տեսական-մեթոդաբանական հիմքերի շրջանակում։
- Սահմանել և բացատրել նախաիսլամական, արաբամուսուլմանական, արաբական երկրների նոր և ժամանակակից գրականության, մշակույթի և փիլիսոփայական մտքի զարգացման փուլերը, համակարգային առանձնահատկություններն ու գաղափարական հոսանքները։
- Բացատրել իսլամական արժեհամակարգի, դավանաբանական ուղղությունների և կրոնական պրակտիկաների ազդեցությունը արաբամուսուլմանական ինքնության ձևավորման և արդի հասարակական-քաղաքական գործընթացների վրա։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Համադրել և վերլուծել Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի պատմաքաղաքական նախադրյալները արդի աշխարհաքաղաքական գործընթացների և հիմնախնդիրների հետ՝ մասնագիտական նյութերի քննական վերլուծության հիման վրա վերհանելով տարածաշրջանային զարգացման օրինաչափություններն ու միտումները:
- Ընտրել և կիրառել արաբերենի համապատասխան լեզվական և ոճական միջոցները տարբեր մասնագիտական և միջմշակութային ոլորտներում, ինչպես նաև իրականացնել արաբերեն տեքստերի թարգմանություն, մեկնաբանություն և վերլուծություն՝ ապահովելով արդյունավետ գրավոր և բանավոր հաղորդակցություն։
- Կիրառել լեզվաբանական վերլուծության մեթոդաբանությունը՝ արաբերեն տեքստերի մեկնաբանման, ինչպես նաև ժամանակակից արաբական տարածաշրջանային լեզվական իրողությունների և փոփոխությունների գիտական գնահատման համար։
- Համադրել և մեկնաբանել նախաիսլամական, արաբամուսուլմանական, արաբական երկրների նոր և ժամանակակից գրական, փիլիսոփայական և մշակութային աղբյուրները՝ դրանք դիտարկելով պատմական գործընթացների և մշակութային ու գաղափարական հոսանքների համատեքստում՝ կիրառելով համապատասխան տեսական-մեթոդաբանական գործիքակազմ
- Վերլուծել և մեկնաբանել իսլամական արժեհամակարգի ու դավանաբանական առանձնահատկությունների ազդեցությունը արաբամուսուլմանական հասարակութան, ինքնության և արդի հասարակական-քաղաքական գործընթացների վրա՝ կիրառելով իսլամագիտության տեսական-մեթոդաբանական մոտեցումները։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Ձևակերպել հիմնավորված բանավոր և գրավոր խոսք մայրենի և օտար լեզուներով, ներկայացնել մասնագիտական վերլուծություններ և իրականացնել տեքստերի մեկնաբանություն ու թարգմանություն՝ հաղորդակցական նպատակներին համապատասխան
- Համադրել քննադատական և վերլուծական մտածողության մեթոդները՝ տարաբնույթ աղբյուրների գնահատման և հիմնավորված եզրակացությունների ձևակերպման համար՝ պահպանելով ակադեմիական ազնվության սկզբունքները։
- Աշխատել թիմում (այդ թվում՝ բազմամշակութային), դրսևորել փոխըմբռնում, էթիկական պատասխանատվություն և կոնֆլիկտների հարթման հմտություններ
- Կիրառել ժամանակակից տեղեկատվական-վերլուծական տեխնոլոգիաները (թվային գործիքներ) մասնագիտական ոլորտում։
4. Assessment methods
1. Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
● դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
● դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
● ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
● ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
● դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
● ամբողջ դասընթացի կամ ուսումնական մոդուլի եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի կամ կրթական մոդուլի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
2. Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
3. ԵՊՀ-ում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20-միավորանոց սանդղակը:
Գնահատման դրական նվազագույն շեմը սահմանվում է 10 միավորը:

5. Graduates career opportunities
«Արաբագիտություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել քաղաքագիտական, տնտեսական և մշակութաբանական, թարգմանչական ոլորտներում գործող պետական և ոչ կառավարական կազմակերպություններում, մասնավորապես՝ պետական մարմինների տեղեկատվական-վերլուծական և արտաքին կապերի ստորաբաժանումներում, ՀՀ-ում արաբական երկրների դեսպանություններում և միջազգային հասարակական կառույցների հայաստանյան և օտարերկրյա բաժանմունքներում, արտասահմանյան հասարակական և տնտեսական կազմակերպությունների՝ արաբական երկրներում իրականացվող նախագծերում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Խորհրդատվական ընկերություններ.
● բնագավառի զարգացման ռազմավարությունների խորհրդատու
● թարգմանիչ
Գիտահետազոտական ինստիտուտներ.
● կրտսեր գիտաշխատող
Պետական մարմիններ.
● կրտսեր մասնագետներ
Հնարավոր աշխատավայրերն են. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, ԵՊՀ Քաղաքակարթական ու մշակութաբանական հետազոտությունների կենտրոնը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության, պատմության ինստիտուտները, ավագ և միջնակարգ դպրոցները, ՀՀ-ում և արաբական երկրներում գործող կազմակերպությունները, ՀՀ պետական գերատեսչությունները (Նախագահի աշխատակազմ, արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և այլ նախարարություններ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն)։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, հարակից այլ մասնագիտություններով ծրագրեր իրականացնող բարձրագույն մասնագիտական այլ հաստատությունների մագիստրատուրայում։

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
● գրադարան, էլեկտրոնային ռեսուրսներ,
● առցանց դասախոսություններ և սեմինարներ (վեբինարներ),
ժամանակակից սարքավորումներ և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ:

7. Educational standards and/or programme benchmarks used for the programme development
● ԵՊՀ Բակալավրիատի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը (Ղեկավար ձեռնարկ), Երևան. 2023
● ՀՀ բարձրագույն կրթության որկավորումների ազգային շրջանակի օգտագործման ուղեցույց, Երևան, 2017
● Բուդաղյան Ա., Գրիգորյան Ա., Արդյունահեն դասընթացների և կրթական ծրագրերի մշակում. Ձեռնարկ դասախոսի համար, Երևան 2017
● Բուդաղյան Ա., Կարաբեկյան Ս., Կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի կառուցում և իրականացում. Մեթոդական ուղեցույց։ Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգայինկենտրոն, Թայմթուպրինթ, Երևան, 2010
● Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց, ԵՊՀ, Որակի կենտրոն, Երևան, 2016
● Biggs, J., & Tang, C. (2011). Teaching for Quality Learning at University: What the Student Does (4th ed.). McGraw-Hill/Open University Press
● Bologna Working Group (2005). A Framework for Qualifications of the European Higher Education Area. Copenhagen: Ministry of Science, Technology and Innovation.
● European Commission (2015). ECTS Users’ Guide. Luxembourg: Publications Office of the European Union.
● Երևանի պետական համալսարան (2013). Որակի ապահովման ձեռնարկ. Երևան։

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
● Դասընթացի աշխատանքային ծրագիր (լեզվական խմբերի համար՝ օրացուցային պլան) կազմելու հմտություն,
● Դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
● Տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
● Հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
● Լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
● Հետազոտական արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
● Օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
● Բազային համակարգչային հմտություններ (MS Office փաթեթի ազատ տիրպետում),
● Ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
● Լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ։
Այլ կարողություններ
● Հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
● Թիմային աշխատանք կատարելու ունակություն։
Մասնագիտական կարողություններ
● Հումանիտար մտքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներն ու մոդելները վերլուծելու կարողություն,
● Արաբագիտության՝ որպես հումանիտար մի շարք գիտակարգերի հետազոտական մոտեցումներն օրգանապես համակցող գիտության մեթոդաբանական հիմքերը, հայեցակարգերը, տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրները հետազոտելու կարողություն,
● Արևելագիտություն ու արաբագիտություն բնագավառները կազմող հիմնական գիտակարգերի և գիտական հարացույցների իմացություն,
● Տարածագոտու ընդհանուր պատմամշակութային, էթնիկ և սոցիոլեզվական պատմական ու ժամանակակից պատկերը վերլուծելու կարողություն,
● Արաբա-մուսուլմանական մշակութային արեալի՝ միջգիտակարգային ուսումնասիրման ժամանակակից մեթոդոբանական մոտեցումները հետազոտելու և տարածաշրջանային ինտեգրացին գործընթացների առանձնահատկությունները վերհանելու կարողություն,
● Արաբերենի հնչյունաբանական, ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունների իմացություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար),
● Արաբերենի համաժամանակյա և/կամ հերթականությամբ թարգմանության կարողություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար)։
2. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
● Գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտության (մասնավորապես՝ արաբագիտության) ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում,
● Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական հոդվածի հրատարակություն գրախոսվող պարբերականում և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
● Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
● Արաբերեն և տարածաշրջանի արաբական բարբառներ դասավանդելու համար առնվազն C1 մակարդակին համապատասխան իմացություն։
Մանկավարժական փորձ
● Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
● Վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական և/կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
● Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական կամ հարակից ոլորտներում։
Այլ պահանջներ
● Դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
Ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների մինջինը՝ առնվազն 4.0 (գործող դասախոսների համար):

9. Additional information on the programme
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում են, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ Կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույցի և դասընթացների տեղեկագրքում։
Ուսումնառության ընթացքում «Արաբագիտություն» կրթական ծրագրի ուսանողները հնարավորություն ունեն մեկ ուսումնական տարվա ընթացքում լեզվական վերապատրաստում անցնել Եգիպտոսի, Կատարի, Քուվեյթի և Հորդանանի առաջատար համալսարաններում։