Reporter:
Faculty of Philosophy and Psychology
Tuesday, may 12, 2026
2 hours
Ս․թ․ մայիսի 12-ին՝ ժամը 16:00-18:00-ն, ԵՊՀ 8-րդ մասնաշենքում տեղի կունենա «Գնահատում և աջակցություն» խորագրով գործնական աշխատաժողովը։
Հանդիպումը կվարի ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դասախոս, ՀԱԻՆ հուզական աջակցության թեժ գծի մասնագետ Էդիտա Առաքելյանը։ Աշխատանքներին կմասնակցեն նաև ծառայության փորձառու այլ մասնագետներ, որոնք կաջակցեն ուսանողներին գործնական առաջադրանքների կատարման հարցում և կներկայացնեն թեժ գծի գործառնական առանձնահատկությունները։