Ծրագրի մասին
Ծրագրի անվանում՝ «Ամերիկագիտություն»
Ծրագրի տևողություն՝ 2 տարի
Կրեդիտատարություն՝ 120 ECTS կրեդիտ
Ուսման վարձավճարի չափը՝ 850.000 ՀՀ դրամ
Դասերը կազմակերպվում են առաջին և երկրորդ հերթով՝ առդեմ ձևաչափով, շաբաթական 3 օր:
Ընդունելության քննության ձևաչափը՝ բանավոր
Մասնագիտական աջակցության համար` Վահագն Ռոբերտի Ագլյան, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, էլհասցե՝ aglyan@ysu.am, aglyan@gmail.com
Կրթական ծրագրի առավելությունները
Ամերիկագիտությունը (American Studies)՝ որպես առանձին գիտակարգ և մագիստրոսական կրթական ուղղություն, վաղուց կայացած կրթական և ակադեմիական ոլորտ է։ Ծրագրի առավելություններն են՝
Մասնագիտական կարիերայի հնարավորություններ միջազգային հարաբերությունների բնագավառում, ԱՄՆ-ի հետ կապված կամ ամերիկյան հովանու ներքո գործող միջազգային կազմակերպություններում, ամերիկյան մշակութային և հասարակական կառույցներում, ինչպես նաև ամերիկյան բիզնեսի և կորպորատիվ ինստիտուտների հետ կապված ոլորտներում,
Կրթաթոշակի շնորհման հնարավորություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցմամբ,
Բացառիկ հնարավորություն՝ մասնակցելու Կալիֆոռնիայի պետական համալսարանի (CSUN) կողմից իրականացվող ավարտական հավաստագրային (Graduate Certificate, տևողությունը՝ 2 կիսամյակ, առցանց) ծրագրերին ՝ հետագայում CSUN մագիստրոսական աստիճանի ստացմամբ
Արիզոնայի պետհամալսարանի (ASU) կողմից իրականացվող հավաստագրային կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցության հնարավորություն (Certificate Program)։
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի կողմից առաջարկվող «Ամերիկագիտություն» կրթական ծրագրի հիմնական դասընթացները կենտրոնանում են հետևյալ ուղղությունների վրա․
ԱՄՆ արտաքին քաղաքականություն և որոշումների կայացման մոդելներ
ԱՄՆ Սահմանադրություն և դատական համակարգ
Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում ամերիկյան ռազմավարական շահեր
ԱՄՆ կառավարություն և հանրային քաղաքականություն
Քաղաքատնտեսություն և ԱՄՆ կորպորացիաներ
ԱՄՆ քաղաքական համակարգ
Ամերիկյան լրատվամիջոցներ և ամերիկյան մշակույթ
Ամերիկյան հասարակություն, տարածաշրջանային քաղաքականություն և ամերիկահայ սփյուռք
Գլոբալ կառավարում և բանակցային տեխնոլոգիաներ (դասավանդվում է CSUN կողմից)
Միջկառավարական հարաբերություններ (դասավանդվում է CSUN կողմից)
Քաղաքականության կիրառական վերլուծություն և լավ կառավարում
ԱՄՆ էներգետիկ քաղաքականություն և շրջակա միջավայր (դասավանդվում է CSUN կողմից)
Կարիերայի հնարավորությունները
«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ԱՄՆ-ի հետ կապված բազմաթիվ միջազգային ուղղություններում, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններ, ամերիկյան կառավարական, մասնավոր և ոչ կառավարական հատվածների կազմակերպություններ, ԱՄՆ-ի հետ հարաբերություններին առնչվող ՀՀ Կառավարության մարմիններ, ՀՀ ԱԳՆ և այլ նախարարություններ:
Ընդունելության քննության հարցաշար
Միջազգային հարաբերությունների մակարդակները և սեկտորները
Ռացիոնալ դերակատարի մոդելը արտաքին քաղաքական գործընթացում
Արտաքին քաղաքականության ռեալիստական վերլուծության հիմնական բնութագրիչները
Արտաքին քաղաքականության լիբերալ վերլուծության հիմնական բնութագրիչները
Արտաքին քաղաքականության վերլուծությունը և կոնստրուկտիվիզմը. բյուրոկրատական շահեր և որոշումների կայացման առանձնահատկություններ
Ռեալիզմը և ազգային անվտանգության հայեցակետը
ԱՄՆ օրենսդիր իշխանության հիմնական լիազորությունները
ԱՄՆ սահմանադրական կարգի ձևավորման պատմական հիմքերը
«Զսպումների և հակակշիռների» մոդելը ԱՄՆ սահմանադրական համակարգում
ԱՄՆ նախագահի ինստիտուտը ամերիկյան պետական կառավարման համակարգում
ԱՄՆ նախագահի լիազորությունները
ԱՄՆ Կոնգրեսը, պալատների կազմավորման սկզբունքները և սահմանադրական լիազորությունները
ԱՄՆ կառավարությունը և գործադիր իշխանության այլ մարմիններ
Ամերիկյան հանրային քաղաքականության միջավայրը. մասնակցության հիմնահարցը և պահպանողականությունը
Ամերիկյան հանրային քաղաքականության գործիքները. հարկեր և ֆինանսական միջոցներ
Ամերիկյան հանրային քաղաքականության սոցիալական և տնտեսական համատեքստը
Ամերիկյան հանրային քաղաքականության քաղաքական համատեքստը
ԱՄՆ հանրային կառավարման համակարգի առանձնահատկությունները (F. Heady)
Ամերիկյան քաղծառայության համակարգի բարեփոխումները 1970-ական թթ. (F.Heady)
ԱՄՆ-ի վերելքը միջազգային հարաբերությունների համակարգում (1776-1815)
ԱՄՆ-ի վերելքը միջազգային հարաբերությունների համակարգում (1815 - 1865)
Արդյունաբերական հեղափոխությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը (1865-1913)
Վ. Վիլսոնը և հայկական հարցը
Վ. Վիլսոնի արտաքին քաղաքական հայացքները
ԱՄՆ-ի քաղաքականությունը տնտեսական մեծ ճգնաժամից հետո (1933-1945)
Սառը պատերազմի շրջանը և ԱՄՆ-ի սոցիալ-տնտեսական ու ռեալիստական մոտեցումների հիմնական առանձնահատկությունները
ԱՄՆ արտաքին քաղաքականությունը նոր աշխարհակարգի պայմաններում (1989-1993)
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Բ. Քլինթոնի վարչակազմի օրոք
Մոնրոյի դոկտրինը
Ստրկատիրության հիմնահարցը Քաղաքացիական պատերազմի նախաշեմին
Երկկուսակցական համակարգի ձևավորման պատմական հիմքերը
«Զանգվածային քաղաքականության» երևույթը և Է. Ջեքսոնը
Դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների տնտեսական քաղաքականության հիմնական գերակայությունները
Հանրային ընտրության տեսության ընկալումները ԱՄՆ-ում
Երկկուսակցական կոնսենսուս. երևույթը և օրինակները
Գրականություն և աղբյուրներ
Խալափյան Բ., Հանրային կառավարման համակարգն արտասահմանյան երկրներում, Երևան 2012:
Согрин В., Политическая история США, Весь Мир, 2001.
Иванян Э., История США, М. Дрофа, 2004.
US Foreign Policy, Second edition, edited by M. Cox, Doug Stokes, Oxford University Press, 2012.
Foreign Policy: Theories, Actors, Cases, ed. By Steve S., Hadfield A., Dunne T., Oxford University Press, 2008.
Peters G., American Public Policy: Promise and Performance, University of Pittsburgh, 2012.
Heady F., Public Administration: A Comparative Perspective, Dekker M., 2002.
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Ընդունելությունը կատարվում է բացառապես ընդունելության քննության արդյունքների հիման վրա։
Մագիստրատուրայի ընդունելության հայտագրումը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով։
Մանրամասները՝ «Մագիստրատուրայի ընդունելություն» էջում, որտեղ հրապարակված են ընդունելության բոլոր փուլերի ժամկետները, դիմումների ընդունման կարգն ու պայմանները, ինչպես նաև հայտագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: