Wednesday, march 18, 2026
1,5 hours
Սիրով տեղեկացնում ենք, որ տևական դադարից հետո «Բանասիրական ընթերցումները» վերսկսում է գիտական սեմինարները: Մեր առաջին սեմինարին բանախոսությամբ հանդես կգա ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա և սիրված դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը: Բանախոսության թեման է «Արևելյան մշակույթը Ավ. Իսահակյանի բանահյուսական մշակումներում»:
Սեմինարը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը՝ ս․թ․ մարտի 18-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադ. Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնում (հասցե՝ Աբովյան 52Ա):
Սիրով կսպասենք բոլոր նրանց, ովքեր սիրում են լսել և խոսել գրականության, բանահյուսության և մշակույթի մասին: