Ծրագրի մասին
Մագիստրոսական ծրագիրը ստացել է միջազգային հավատարմագրում 2023 թ. դեկտեմբերին: Ուսուցման ձևն առկա է, ուսումնառության տևողությունը՝ 2 տարի, 2024/25 ուստարվա վարձը՝ 550.000 ՀՀ դրամ, շնորհվող որակավորումը՝ կենսաբանության մագիստրոս։
Ընդունելության պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի դիպլոմ բնագիտական որևէ մասնագիտությամբ և հանձնի քննություն «Ընդհանուր կենսաբանություն և կենսաքիմիա» առարկայից:
Ընդունելությունը կատարվում է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել կենսաքիմիայի և ընդհանուր բժշկության մասնագիտական ոլորտներում հիմնարար տեսական և գործնական գիտելիքներով ու հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ունակ են իրականացնելու մասնագիտական գործունեություն կենսաքիմիական, կլինիկական-լաբորատոր, բուժական-ախտորոշիչ, իմունոլոգիական և բժշկագենետիկական ոլորտներում, ինչպես նաև գիտահետազոտական հաստատություններում: Խիստ կարևորվում է ուսուցման գործընթացում ուսանողների կլինիկական մտածելակերպի ձևավորումը բժշկական կենսաքիմիայի գիտելիքների հիման վրա:
Առավելությունները
Ծրագրի շրջանակում դասավանդում են փորձառու դասախոս-հետազոտողներ: Ուսումնառության գործընթացում կիրառվում են տպագիր, էլեկտրոնային, համացանցային, տեսաձայնային ուսումնական ռեսուրսներ (ԵՊՀ գրադարան), կազմակերպվում են հեռուսուցմամբ և առցանց դասախոսություններ, գործնական պարապմունքներն անցկացվում են ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներում։ Ամբիոնի հիմնական դասախոսական կազմը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի և Ռուսաստանի առաջատար բուհերում։
Ծրագիրն իրականացնում է Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը՝ նորաստեղծ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի հետ համատեղ, որոնք համալրված են նորագույն սարքավորումներով, քիմիական ռեակտիվներով և պարագաներով, ինչպես նաև համակարգչային ժամանակակից տեխնիկայով։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել գյուղատնտեսության, առողջապահության, սննդի և քիմիական արդյունաբերության, նաև կրթության ոլորտներում, մասնավորապես բժշկական կլինիկաների կենսաքիմիական լաբորատորիաներում, դեղեր արտադրող գործարաններում, մթերքի կամ ապրանքների որակի ապահովման կամ վերահսկման և կենսաբանական մշտադիտարկման ծառայություններում, փորձագիտական կազմակերպություններում, գիտահետազոտական լաբորատորիաներում որպես գիտաշխատող, թեմայի ղեկավար, լաբորատորիայի ղեկավար, փորձագետ, խորհրդատու և այլն:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
1. Ամինաթթուների կառուցվածքը, ֆիզիկաքիմիական հատկությունները
2. Ամինաթթուների դասակարգումը
3. Ամինաթթուների մոդիֆիկացիոն փոփոխությունները
4. Ամինաթթուների թթվահիմնային հատկությունները
5. Ամինաթթուների ստերեոիզոմերիան
6. Պեպտիդային կապ
7. Պեպտիդներ՝ կարնոզին, անսերին, գլյուտատիոն
8. Սպիտակուցի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքները
9. Սպիտակուցի բնափոխումը
10. Սպիտակուցների ֆունկցիաները
11. Սպիտակուցների դասակարգումը
12. Պարզ սպիտակուցներ՝ հիստոններ և պրոտամիններ
13. Պարզ սպիտակուցներ՝ ալբումիններ և գլոբուլիններ
14. Բարդ սպիտակուցներ՝ քրոմոպրոտեիններ
15. Հեմոպրոտեիններ, տեսակները, հեմոգլոբին և միոգլոբին
16. Հեմոգլոբինի լիգանդները, միացման տեղերը
17. Թթվածնով հագեցման օրինաչափությունները հեմոգլոբինի և միոգլոբինի դեպքում
18. Ածխաթթու գազի տեղափոխումն օրգանիզմում
19. Իոնափոխանակային քրոմատոգրաֆիա և Ժել-ֆիլտրացիա
20.Էլեկտրոֆորեզ
21. Նուկլեոպրոտեիններ, ԴՆԹ և ՌՆԹ, ֆունկցիաները, ՌՆԹ-ի տեսակները
22. Ածխաջրեր, ֆունկցիաները, տարածվածությունը
23. Մոնոսախարիդների կառուցվածքը
24. Մոնոսախարիդների ստերեոիզոմերիան
25. Մոնոսախարիդների հիմնական ռեակցիաները
26. Մոնոսախարիդների ֆոսֆորական էսթերները
27. Դիսախարիդներ
28. Ինվերսիայի երևույթը սախարոզի օրինակով
29. Պոլիսախարիդներ
30. Օսլա, գլիկոգեն, ցելյուլոզ, խիտին
31. Հետերոպոլիսախարիդներ
32. Ֆերմենտներ
33. Ֆերմենտների կառուցվածքը
34. Իզոֆերմենտներ
35. Ակտիվ կենտրոն
36. Ալլոստերիկ կենտրոն
37. Սուբստրատի համապատասխանությունն ակտիվ կենտրոնին
38. Ֆերմենտների ազդեցության մեխանիզմը
39. Ֆերմենտների ակտիվության վրա ազդող գործոնները՝ pH, ջերմաստիճան, սուբստրատի կոնցենտրացիա, Միխայելիս-Մենթենի հավասարումը, Km
40. Լայնուիվեր-Բերկի հավասարումը
41. Ֆերմենտների ակտիվության կարգավորումը, արգելակման ձևերը
42. Ֆերմենտների դասակարգումը
43. Վիտամիններ՝ A, K, D, E, B1, B2, B3, B5, B6,H, Bc, B12, C, P
44. Հորմոններ, նրանց առանձնահատկությունները
45. Վահանաձև գեղձի հորմոններ
46. Ենթաստամոքսային գեղձի հորմոններ
47. Մակերիկամի հորմոններ
48. Մակուղեղի հորմոններ
49. Կենսաբանական օքսիդացում
50. Շնչառական շղթայի փոխադրիչները
51. Օքսիդացիոն ֆոսֆորիլացում կամ ԱԵՖ-ի սինթեզը
52. Թթվածնի ազատ ռադիկալների առաջացումը և չեզոքացումը
53. NADH-ի տեղափոխման մաքոքային մեխանիզմները՝ գլիցերոֆոսֆատդեհիդրոգենազային և մալատդեհիդրոգենազային
54. Լիպիդներ, ֆունկցիաները
55. Լիպիդների դասակարգումը
56. Ճարպաթթուներ
57. Պարզ լիպիդներ՝ ացիլգլիցերոլներ
58. Մոմեր
59. Ֆոսֆոլիպիդներ
60. Գլիցերոֆոսֆոլիպիդներ
61. Սֆինգոֆոսֆոլիպիդներ
62. Գլիկոլիպիդներ
63. Ցերեբրոզիդներ
64. Գանգլիոզիդներ
65. Ստերոիդներ
66. Ածխաջրերի փոխանակությունը. մարսողությունը և ներծծումը
67. Գլիկոգենի կենսասինթեզը, կարգավորումը
68. Գլիկոգենի ճեղքումը և կարգավորումը
69. Գլիկոլիզ, կարգավորումը
70. Պիրուվատի օքսիդացիոն դեկարբօքսիլացումը
71. Կրեբսի ցիկլ
72. Գլյուկոնեոգենեզ
73. Պենտոզային ցիկլ
74. Լիպիդների փոխանակությունը. մարսողություն
75. Ճարպերի ռեսինթեզը բջջում
76. Ճարպերի մարսողության արգասիքների ներծծումը, խիլոմիկրոններ, ցածր խտության և շատ ցածր խտության լիպոպրոտեիններ
77. Ճարպաթթուների կենսասինթեզը և կարգավորումը
78. Չհագեցած ճարպաթթուների կենսասինթեզը
79. Ճարպաթթուների β-օքսիդացումը
80. Կենտ թվով ածխածին պարունակող ճարպաթթուների օքսիդացումը
81. Չհագեցած ճարպաթթուների օքսիդացումը
82. Ճարպաթթուների օքսիդացման կարգավորումը
83. Տրիացիլգլիցերոլների փոխանակությունը՝ ճեղքումը և սինթեզը, կարգավորումը
84. Գլիցերոֆոսֆոլիպիդների սինթեզը
85. Խոլեստերոլի կենսասինթեզը և կարգավորումը
86. Սպիտակուցների փոխանակություն. մարսողությունը օրգանիզմում
87. Ամինաթթուների վերափոխումը աղիքային միկրոֆլորայի ազդեցությամբ
88. Ամինաթթունռերիկ փոխանակության ընդհանուր ուղիները. դեկարբօքսիլացում, դեզամինացում, տրանսամինացում
89. Ամոնիակի աղբյուրները և առաջացումը
90. Ամոնիակի չեզոքացման մեխանիզմները, օրնիթինային ցիկլ
91. Գլիցինի փոխանակությունը
92. Սերինի փոխանակությունը
93. Ցիստեինի փոխանակությունը
94. Գլյուտամինաթթվի փոխանակությունը
95. Արգինինի փոխանակությունը
96. Օրնիթինի փոխանակությունը
97. Հիստիդինի փոխանակությունը
98. Թրեոնինի փոխանակությունը
99. Ֆենիլալանինի փոխանակությունը
100. Թիրոզինի փոխանակությունը
Կրթական ծրագրի ղեկավար՝
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.դ. Սեդա Մարության
Հեռ.՝ (+374 55) 448 089
Էլհասցե՝ marsed@ysu.am