Ընդունելության քննության
ՀԱՐՑԱՇԱՐ
- Պարզ ֆերմենտային ռեակցիաների կինետիկան: Մրցակցային, ոչ մրցակցային, անմրցակցային և խառը արգելակումների բնութագիրը
- Կենսամակրոմոլեկուլների կառուցվածքը պայմանավորող ուժերը: Ջրածնային կապեր, իոնական ուժեր, Վան-Դեր-Վաալսյան ուժեր, հիդրոֆոբ փոխազդեցություններ
- Ստացիոնար վիճակը և էնթրոպիայի աճման մինիմումի պայմանը․ Պրիգոժինի սկզբունք
- Ջրի կառուցվածքային առանձնահատկությունները, անոմալիաները
- Կենսամակրոմոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրման հիմնական մեթոդները (սպեկտրասկոպիկ, հիդրոդինամիկական, ռենտգենակառուցվածքային), էլեկտրաֆորեզ, քրոմատոգրաֆիա
- Կոոպերատիվության երևույթը, առավելագույն կոոպերատիվություն, Խիլի հավասարումը: Սպիտակուցները և նուկլեինաթթուները որպես տիպիկ կոոպերատիվ համակարգեր
- Երկշերտ թաղանթներ: Թաղանթների կայունության ֆիզիկաքիմիական մեխանիզմները: Ֆլիպ-ֆլոպ անցումներ: Թաղանթային սպիտակուցների շարժունակությունը
- Սպիտակուցների կառուցվածքի տարբեր մակարդակները (առաջնային, երկրորդային, գերերկրորդային, դոմենային, երրորդային և չորրորդային)
- Թաղանթները որպես կենսահամակարգերի ունիվերսալ բաղադրամաս: Թաղանթների կառուցվածքային առանձնահատկությունները: Թաղանթային սպիտակուցների և լիպիդների բնութագիրը, սպիտակուց-լիպիդ փոխհարաբերությունը
- Էներգիայի մինիմիզացման և դարսվածքի ձևավորման կինետիկայի գործոնները սպիտակուցների ֆոլդինգի պրոցեսում: Միսֆոլդինգը կանխող գործոնները, շապերոններ: Միսֆոլդինգի հետևանքները
- Թաղանթների միջով նյութերի պասիվ և ակտիվ տեղափոխման առանձնահատկությունները: Ներնստի-Պլանկի հավասարում, Գոլդմանի հավասարումը պոտենցիալի և իոնային հոսքի համար
- Նուկլեինաթթուների կառուցվածքային մակարդակները: ԴՆԹ-ի կոնֆորմացիոն առանձնահատկությունները: ԴՆԹ-ի հալման կորերի բնութագիրը: ԴՆԹ-լիգանդ տարաբնույթ փոխազդեցությունների բնութագիրը
- Կենսաթաղանթների մասնակցությունը տեղեկատվության (ինֆորմացիայի)` բջջի ներս տեղափոխման գործընթացներում: Արտաքին ազդանշանի բջջի ներս տեղափոխման կասկադի բաղադրամասերի բնութագիրը. Տեղափոխման հիմնական ուղիները
- Ալգորիթմ հասկացությունը և տիպերը: Ծրագրերի կառուցվածքային նախագծումը և ծրագրային կառավարման սկզբունքները
- Կենսաբժշկական հիմնարար և կիրառական հետազոտությունների տեղեկատվական ապահովման հիմնախնդիրները: Տվյալների հենակետեր և բանկեր
- Տվյալների մշակում: Տվյալների կառուցվածքի դասերըª ստորակարգված (հիերարխիկ), ցանցային, ռելյացիոն: Տվյալների ներկայացման մակարդակները
Գրականության ցանկ
- Վարդևանյան Պ. Հ., Նուկլեինաթթուների կենսաֆիզիկա: Բուհական ուսումնական ձեռնարկ: «Հայրապետ» հրատ., Երևան, 2010, 212 էջ:
- Зенгер В., Принципы структурной организации нуклеиновых кислот. Мир, Москва, 1987.
- Рубин А. Б., Биофизика. В 2-х т., Москва, Высшая школа, 1987.
- Костюк П. Г., Гродзинский Д. М., Зима В. П., Магура И. С., Сидорик Е. П., Шуба М. Ф. Биофизика. Киев, Высшая школа, 1988.
- Ленинджер А., Основы биохимии. М., 1985.
- Страйер Л., Биохимия. М., Мир, 1985.
- Кантор Ч., Шиммел П. Биофизическая химия. В 3-х т., М.: Мир, 1985.
- Эдсолл Дж., Гатфренд Х. Биотермодинамика. М.: Мир, 1986.
Հետադարձ կապի համար՝
Էլհասցե՝ k.ghazaryan@ysu.am, biology@ysu.am