Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ մաթեմատիկական ֆիզիկայում
-
Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ մաթեմատիկական ֆիզիկայում
-
Մաթեմատիկական ֆիզիկայի միջազգային գիտաժողովները ավանդաբար կազմակերպվում են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի կողմից․ առաջին գիտաժողովը տեղի է ունեցել 1982 թվականին, իսկ վերջինը՝ 2019 թվականին Երևանում։ Նախկինում գիտաժողովների մասնակիցների թվում եղել են բազմաթիվ հայտնի գիտնականներ, այդ թվում՝ Սերջիո Ալբեվերիոն, Ռոլանդ Լ. Դոբրուշինը, Ջանֆաուստո Դելլ’Անտոնիոն, Վադիմ Ա. Մալիշևը, Ռոբերտ Ա. Մինլոսը, Սալվադոր Միրաքլ-Սոլեն, Ալեքսանդր Պոլյակովը, Յակով Գ. Սինայը, Անատոլի Վերշիկը և ուրիշներ։
12-րդ գիտաժողովը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 7-12-ը Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում։
Գիտաժողովի նպատակն է քննարկել մաթեմատիկական ֆիզիկայի տարբեր ուղղություններ և ստեղծել գաղափարների ու տեղեկատվության փոխանակման հիանալի հնարավորություն՝ նպաստելով Հայաստանում ժամանակակից մաթեմատիկական ֆիզիկայի ընդհանուր զարգացմանը։
դասական և քվանտային վիճակագրական ֆիզիկա,
քվանտային դինամիկա,
մաթեմատիկական մեթոդներ քվանտային մեխանիկայում,
կետային պրոցեսների կիրառությունները վիճակագրական ֆիզիկայում։
Մաթեմատիկական ֆիզիկայի միջազգային ասոցիացիա (Շվեյցարիա)
Մաթեմատիկական հետազոտությունների հիմնադրամ (Հայաստան)
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ http://math.sci.am/conference/sammp2026/registration
Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ հուլիսի 15-ը։
Հարցերի դեպքում կապ հաստատել կազմակերպիչների հետ հետևյալ էլհասցեի միջոցով՝ sammpinyerevan@gmail.com