Սիմետրիաների մեթոդները ֆիզիկայում (SYMPHYS-XX)
-
Սիմետրիաների մեթոդները ֆիզիկայում (SYMPHYS-XX)
-
2027 թ. հունիսի 28-ից հուլիսի 2-ը կանցկացվի ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Սիմետրիաների մեթոդները ֆիզիկայում» (SYMPHYS-XX) միջազգային գիտաժողովը։ Գիտաժողավի հիմնադրման և կայացման գործում մեծ ներդրում է ունեցել (1999-2024 թթ.) կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Պողոսյանը։
SYMPHYS-ն ավանդական գիտաժողովների շարքերից է, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և միավորում է սիմետրիայի թեմաների շուրջ աշխատող ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին։ Սիմետրիաները առկա են ֆիզիկայի բոլոր բնագավառներում, ուստի գիտաժողովը համախմբում է գիտության լայն բնագավառում աշխատող ֆիզիկոսներին։
Առաջին SYMPHYS գիտաժողովը կայացել է Օբնինսկում 1986 թվականին, այնուհետև կայացել է ևս 4 գիտաժողով մինչև 1991 թվականը։ 1993 թվականին այն կայացել է Դուբնայում, այնուհետև պարբերաբար անցկացվել է Երևանում և Դուբնայում։ 2004 թվականին գիտաժողովը կայացել է Պրահայում (Չեխիա)։
SYMPHYS-XX գիտաժողովի նախնական ծրագիրը ներառելու է հետևյալ թեմաները.
SYMPHYS-XX գիտաժողովի ծրագիրը ներառում է շուրջ 10 հրավիրյալ դասախոսություն (տևողությունը՝ 40 + 10 րոպե), որոնք նախատեսված են առավոտյան հինգ նիստերի ընթացքում։ Մյուս ելույթները (20 և 15 րոպե տևողությամբ) կանցկացվեն կեսօրին։ Նախատեսվում է ավելի քան երկու զուգահեռ նստաշրջան։ Պաստառային ներկայացումները կանցկացվեն հունիսի 29-ին՝ ճաշի ժամից հետո։
Ծրագրված է վեց աշխատանքային օր՝ սկսած հունիսի 28-ից՝ ժամը 10:00-ից, և ավարտվելով հուլիսի 2-ին։ Ժամանման օրը նախատեսված է կիրակի՝ հունիսի 27-ին, իսկ մեկնումը՝ շաբաթ՝ հուլիսի 3-ին։