October 21, 2025 | 11:39
Education
Competitions
YSU team achieves outstanding results at International Chemistry Olympiad
The team from YSU Faculty of Chemistry won two silver and two bronze medals at the 4th International Chemistry Olympiad, held in Ashgabat, Turkmenistan.
Մաղտըմգուլիի անվան Թուրքմենստանի պետական համալսարանում (Աշխաբադ, Թուրքմենստան) հոկտեմբերի 15-17-ը անցկացված Քիմիայի միջազգային ուսանողական 4-րդ օլիմպիադային մասնակցել են 250-ից ավելի ուսանողներ տարբեր երկրների (Հայաստան, Չինաստան, Ռումինիա, Իրան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան և այլն) 24 համալսարաններից, ինչպես նաև Թուրքմենստանի 23 բարձրագույն ուսումնական հաստատություններից։
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող թիմում ընդգրկված էին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի «Քիմիա» բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Արտավազդ Արաբաչյանը, 3-րդ կուրսի ուսանողներ Զեմֆիրա Հովհաննիսյանը և Արեն Կիրակոսյանը, «Քիմիա» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Արտյոմ Պետրոսյանը: ԵՊՀ թիմի ղեկավարն էր Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Լիանա Գաբրիելյանը։
ԵՊՀ թիմը օլիմպիադայում գրանցել է հիանալի արդյունքներ։ Արտյոմ Պետրոսյանը և Արտավազդ Արաբաչյանը արժանացել են արծաթե մեդալների, իսկ Զեմֆիրա Հովհաննիսյանը և Արեն Կիրակոսյանը՝ բրոնզե մեդալների։
Նշենք, որ օլիմպիադային զուգահեռ՝ Թուրքմենստանի պետական համալսարանում անցկացվել է նաև միջազգային գիտագործնական գիտաժողով՝ «Նորարարական տեխնոլոգիաների դերը քիմիայի դասավանդման մեթոդների կատարելագործման գործընթացում» թեմայով: Գիտաժողովի շրջանակում ԵՊՀ թիմի ղեկավար Լիանա Գաբրիելյանը հանդես է եկել պլենար զեկուցմամբ, որը բարձր գնահատականի է արժանացել գիտաժողովի մասնակիցների կողմից: Գիտաժողովի ընթացքում ձևավորվել են նաև միջազգային համագործակցության նոր հիմքեր:




