December 22, 2025 | 12:57
Education
Student
One of Armenia's top students shares her formula for success
"I was overwhelmed with excitement… I was very happy because it's rewarding to see your work pay off," says Ani Tadevosyan, a 2nd-year student in the "Armenian Literature" master's program at the Faculty of Armenian Philology, Yerevan State University. Ani was named a winner in the 2025 competition for merit-based scholarships awarded to the top-performing students of Armenia's higher education programs, placing second in the field of Armenian studies.
Այն հարցին, թե ինչը օգնեց նրան հաղթել մրցույթում, ԵՊՀ ուսանող Անի Թադևոսյանը մատնանշում է հայագիտության ոլորտում ձեռք բերած հաջողությունները՝ մասնագիտական հոդվածներ, օլիմպիադաներում արձանագրած հաղթանակներ, բարձր առաջադիմություն ու հասարակական ակտիվություն։
Գրականության հանդեպ սերը՝ ուղենիշ մասնագիտական ոլորտում
Անին 2020–2024 թվականներին ուսանել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրում։ Մասնագիտության նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու սերը նրան մղել են շարունակելու կրթությունը գրականագիտության ուղղությամբ։
Մասնագիտության ընտրության հարցում կարևոր դերակատարում է ունեցել երկու գործոն․ Անիի մեծ տատիկը եղել է բանասեր, և նրա թողած գրադարանը, ինչպես նաև ժառանգաբար Անիին փոխանցված սերը ընթերցանության, լեզվի ու գրականության հանդեպ նշանակալից ազդեցություն են ունեցել նրա հետաքրքրությունների ձևավորման գործում։ Միևնույն ժամանակ, մասնագիտական կողմնորոշման հարցում էական դերակատարում է ունեցել Հայոց լեզվի և գրականության նրա ուսուցիչը, որը, լինելով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, Անիի համար դարձել է ոգեշնչման աղբյուր։
«Մինչև մասնագիտության վերջնական ընտրություն կատարելը՝ դեռևս դպրոցական տարիներին, մի բան հստակ գիտեի՝ ցանկանում եմ սովորել հենց Երևանի պետական համալսարանում, քանի որ մայր բուհը ինձ համար միշտ առանձնացել է իր կրթության մակարդակով, ինչի մասին փաստում է ոչ միայն համալսարանի տված կրթության ներկայիս որակը, այլև բուհի պատմությունը։ ԵՊՀ-ն ինձ տվել է ոչ միայն բարձրագույն կրթություն, այլև սովորեցրել է է՛լ ավելի սիրել ու կարևորել մասնագիտությունս, ընդունել այն որպես արժեք։ Անշուշտ, ինձ երջանիկ ուսանող եմ համարում, որ պատիվ ունեմ ուսանելու մի ֆակուլտետում, որտեղ դասավանդում են ոլորտի լավագույն և փորձառու մասնագետները, որոնցից կարելի է անվերջ սովորել»,- ասում է ԵՊՀ ուսանողը։
Անին կարևորում է շատ աշխատելը, անընդհատ մասնագիտական աճի հեռանկարներ փնտրելը, նորը սովորելու ձգտումը։ Նա ընդգծում է, որ որպես ուսանող միշտ արժևորել է ոչ միայն կրթվելը, այլև ուսանողական ակտիվ կյանքի մասնակից լինելը։ Առաջին կուրսից սկսած՝ նա անդամակցել է ԵՊՀ ուսանողական խորհրդին և ուսանողական գիտական ընկերությանը, եղել է ֆակուլտետի ՈՒԽ նախագահ, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդի անդամ։
Հետազոտական հետաքրքրություններ և թեմատիկ շեշտադրումներ
«Թեև մագիստրոսական թեզս ընդգրկում է հայ գրականության նորագույն շրջանը, սակայն ինձ հետաքրքրում են նաև հայ նոր գրականության շրջանի հեղինակների ստեղծագործությունները, քննադատության և գրականագիտության տեսության խնդիրները։ Հաճախ եմ ուսումնասիրություններ կատարում համեմատական մեթոդով՝ փորձելով զուգահեռներ գտնել տարբեր հեղինակների ստեղծագործությունների, ինչպես նաև հայ և համաշխարհային գրականության միջև։ Ինձ համար իր ուրույն տեղն ունի նաև հոգեվերլուծական մեթոդը»,- շեշտում է Անին։
Բակալավրիատի երկրորդ կուրսից սկսած՝ նա համատեղել է ուսումը, աշխատանքն ու հասարակական ակտիվությունը՝ այդ ամենը կատարելով սիրով, հետաքրքրությամբ և մեծագույն հաճույքով։
Անին շուտով ավարտելու է մագիստրոսական կրթությունը, սակայն ընդգծում է, որ իր կապը Երևանի պետական համալսարանի հետ դրանով չի սահմանափակվելու․ ապագան նա միանշանակ պատկերացնում է գիտության ոլորտում և այժմ հաստատուն քայլերով շարժվում է այդ ուղղությամբ։
Գիտության և նորանոր բացահայտումների ճանապարհը
Խոսելով հայագիտության ոլորտում հաջողության հասնելու կարևոր նախապայմանների մասին՝ ԵՊՀ ուսանողը կարևորում է մասնագիտության հանդեպ սերը և դրա արժևորումը ոչ միայն խոսքով, այլև գործով։ Նրա համոզմամբ՝ գրականագիտության ոլորտում լայն հեռանկարներ կան հատկապես այն դեպքում, երբ մասնագետը, մայրենի լեզվից բացի, տիրապետում է նաև օտար լեզուների։
«Ինձ համար մասնագիտական ոգեշնչման անսպառ աղբյուր են ԵՊՀ դասախոսները։ Դժվարությունները հաղթահարում եմ, քանի որ ունեմ հավատ, կամքի մեծ ուժ և ինձ սիրող, ոգեշնչող և օգնող մարդիկ, որոնց հավերժ շնորհակալ եմ»,- ամփոփում է լավագույն ուսանողը։