March 06, 2026 | 16:42
Volunteering, practice and internship
Educational programs
Education
Young Geologist School launched at YSU
The launch of the Young Geologist School was announced at the YSU Faculty of Geography and Geology. The school has been established within the framework of cooperation between the Faculty of Geography and Geology and Kapan Mining and Processing Plant, with the objective of deepening the knowledge of 9th–12th-grade students in geology.
Պատանի երկրաբանի դպրոցը կնպաստի աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ու հետազոտական մտածողության զարգացմանը: Դպրոցում կազմակերպվող դասընթացների շնորհիվ պատանի երկրաբանները կբացահայտեն բնության օրենքները, կճանաչեն շրջակա միջավայրը, կծանոթանան երկրաբանական երևույթներին, բնական աղետներին (երկրաշարժեր, սողանքներ, փլուզումներ և այլն), Հայաստանում տարածված օգտակար հանածոների տեսակներին, մանրադիտակների միջոցով կուսումնասիրեն հավաքագրված նմուշները, ինչպես նաև կկատարեն Երևանից դուրս մասնագիտական այցելություններ:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դասախոս Իրինա Սահակյանը հույս հայտնեց, որ դպրոցի սաներից շատերը կշարունակեն ուսումը Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։
«Այսօր՝ մեր առաջին հանդիպմանը, նպատակ ունենք ձեզ ծանոթացնելու ֆակուլտետի հնարավորություններին և դպրոցի ծրագրին։ Ձեզ կներկայացնենք այն միջավայրը, որտեղ կրթվում են ուսանողները՝ լավ մասնագետներ դառնալու և իրենց պետությանը ծառայելու համար»,- ասաց նա՝ դպրոցականներին ուղղված իր խոսքում:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կայուն զարգացման կենտրոնի ծրագրերի համակարգող Պապին Մուրադյանը աշակերտներին ներկայացրեց Պատանի երկրաբանի դպրոցի եռամսյա ծրագիրը՝ ընդգծելով, որ դասավանդողները ոլորտի լավագույն մասնագետներն են՝ գիտության թեկնածուներ, դոցենտներ:
«Երկարատև դադարից հետո Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վերաբացվում է Պատանի երկրաբանի դպրոցը, և դուք համարվում եք առաջին սերնդի այցելուները, իսկ ծրագրի ավարտին կլինեք դպրոցի առաջին սերնդի շրջանավարտները։ Պատանի երկրաբանի դպրոցի նպատակն է 9-12-րդ դասարանների աշակերտներին գիտելիքներ փոխանցել երկրաբանության ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև գիտաճանաչողական, հանրամատչելի դասախոսությունների միջոցով ծանոթացնել բնության օրենքներին, տալ մասնագիտության վերաբերյալ ամփոփ տեղեկություններ։ Այլ կերպ ասած՝ սա մասնագիտական կողմնորոշում է լինելու ձեզ համար»,- ասաց Պապին Մուրադյանն ու հիշատակեց, որ 1939 թվականից Հայաստանում գործել են պատանի երկրաբանի ակումբներ, որոնք առավել ակտիվացել են 1948 թվականից։
«Դուք պատկերացրեք՝ ձեզ նման աշակերտները դասախոսների, ուսուցիչների ուղեկցությամբ մեկնել են Խորհրդային միության երկրներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, որտեղ մասնակցել են օլիմպիադաների։ Մեր նպատակն է հետագայում ընդլայնել մեր գործունեությունը, որպեսզի դուք ևս հնարավորություն ունենաք մասնակցելու օլիմպիադաների»,- ասաց նա։
Դպրոցի ծրագրին ծանոթանալուց հետո աշակերտները շրջայց կատարեցին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում՝ փորձարկելով նաև ժամանակակից սարքավորումները:
Պատանի երկրաբանի դպրոցն ունի 32 սան, որոնցից 7-ը տեսական դասընթացներին կմասնակցեն հեռավար ձևաչափով՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատում գտնվող ուսումնական կենտրոնից, իսկ գործնական շրջայցերի ժամանակ կմիանան դպրոցի մյուս սաներին:
Պապին Մուրադյանի խոսքով՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը կարևորում է ՀՀ բոլոր մարզերի այն աշակերտների ներգրավվածությունը, որոնց հետաքրքրում է երկրաբանությունը, և այդ առումով կկազմակերպվեն նաև ամառային ճամբարներ այն մարզերում, որտեղ գործում են հանքարդյունաբերական ընկերություններ:








