July 24, 2026 | 09:36
Science
Education
International cooperation
Armenia's experience in international spotlight: YSU hosts Tunisian partners
Yerevan State University hosted partners from the Armenian and Tunisian offices of the German Agency for International Cooperation (GIZ), as well as representatives of Tunisia's Ministry of Industry, Mines and Energy and the Tunisian Women's Network for Energy Transition initiative. The meeting focused on YSU's experience in promoting the participation of women and girls in science, technology, engineering and mathematics (STEM) as part of the global Feminism in Action for Structural Transformation (FAST) program, as well as opportunities for exchanging experience between the two countries.
«ՖԱՍԹ» ծրագիրն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակը՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ։ ԲՏՃՄ ոլորտներում կանանց և աղջիկների ներգրավվածության խթանմանը միտված նախաձեռնությունն իրականացվում է ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի հետ գործակցությամբ։
Նշված այցի շրջանակում թունիսյան պատվիրակությունը հետաքրքրված էր Հայաստանում իրականացվող նախաձեռնություններով, որոնք միտված են գիտության և տեխնոլոգիական ոլորտներում գենդերային հավասարության ամրապնդմանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ-ում իրականացվող ծրագրերը, արդեն գրանցված արդյունքները և առաջիկա քայլերը։
Գիտությամբ զբաղվելը՝ երկրի զարգացման ռազմավարություն
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ նախաձեռնության նպատակը միայն ԲՏՃՄ ուղղությունները խրախուսելը չէ, այլ ընդհանրապես բարձրագույն կրթության և գիտության նկատմամբ հետաքրքրության խթանումը։
ԵՊՀ-ն իրականացնում է համակարգային փոփոխությունների ծրագիր
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը ներկայացրեց Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «ՖԱՍԹ» ծրագիրը, որի նպատակն է մեծացնել կանանց ներգրավվածությունը հատկապես մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում։
Նրա խոսքով՝ թեև ԲՏՃՄ ուղղություններում կանանց մասնակցության մակարդակը տարբեր մասնագիտություններում զգալիորեն տարբերվում է, որոշ ոլորտներում անհավասարությունը շարունակում է մնալ ակնհայտ։
Ներկայացնելով ԵՊՀ վիճակագրությունը՝ Լուսինե Խառատյանը նշեց, որ համալսարանի ԲՏՃՄ ոլորտի ակադեմիական անձնակազմի միայն 38,5 տոկոսն են կանայք՝ ներառյալ այնպիսի ոլորտները, ինչպիսիք են կենսաբանությունն ու քիմիան, որտեղ կանանց ներկայացվածությունն ավանդաբար բարձր է։ Միևնույն ժամանակ, ղեկավար պաշտոններում կանանց մասնակցությունը զգալիորեն ավելի ցածր է։
Փորձի փոխանակում՝ ընդհանուր մարտահրավերների շուրջ
«ՖԱՍԹ» գլոբալ ծրագրի քաղաքականության խորհրդատու Անահիտ Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը և Թունիսը փորձի տեսանկյունից բազմաթիվ ընդհանրություններ ունեն։
Նրա խոսքով՝ երկու երկրներում իրականացվող նախաձեռնությունները կարող են փոխլրացնել միմյանց, իսկ նման հանդիպումները կարևոր հարթակ են արդյունավետ համագործակցության համար։
Անդրադառնալով գենդերային անհավասարությանը՝ նա ընդգծեց, որ խնդիրը շատ ավելի բազմաշերտ է, քան հաճախ ներկայացվում է, քանի որ կանանց փորձառությունները տարբեր են՝ պայմանավորված տարիքով, բնակավայրով, սոցիալական միջավայրով և այլ գործոններով։
«Մեր նպատակն է նպաստել, որ գիտության ոլորտն իսկապես լինի հասանելի բոլորին։ Այդ գաղափարն արտացոլված է նաև ծրագրի հիմնական ուղերձում՝ «Գիտությունը բոլորինն է»»,- նշեց նա։
Կարծրատիպերը կոտրվում են ոչ թե խոսքերով, այլ արդյունքներով
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի գիտաշխատող Սուսաննա Գագինյանը, որը ներկայացրեց իր՝ որպես ԲՏՃՄ ոլորտում աշխատող կնոջ փորձը։
Նա պատմեց, որ դասավանդմանը զուգահեռ՝ ակտիվորեն զբաղվում է գիտական հետազոտություններով և նպատակ ունի Հայաստանում ստեղծելու փոքր մոդուլային ռեակտորների հետազոտական լաբորատորիա:
Նա հիշեց, որ մասնագիտական ճանապարհի սկզբում բազմիցս լսել է, թե ֆիզիկան «աղջիկների մասնագիտություն չէ», սակայն համոզված է. «Կարծրատիպերը միայն խոսքերով չեն կոտրվում։ Դրանք հաղթահարվում են աշխատանքով, հաջողված նախագծերով և միջազգային համագործակցությամբ»։
Հայաստան և Թունիս. ոլորտային ընդհանրություններ
Թունիսյան պատվիրակության ներկայացուցիչը նշեց, որ թեև երկու երկրների վիճակագրական տվյալները որոշակիորեն տարբերվում են, ընդհանուր պատկերն ու մարտահրավերները նույնն են։
Նրա խոսքով՝ թեև Թունիսում ԲՏՃՄ ուղղվածությամբ կրթական ծրագրերն ավարտող կանանց թիվը մեծ է, սակայն մասնագիտական գործունեության ոլորտներում նրանց ներգրավվածությունն զգալիորեն նվազում է։ Տեխնիկական ոլորտներում աշխատողների միայն 14 տոկոսն են կանայք, իսկ ղեկավար պաշտոններում նրանց թիվը առավել սահմանափակ է։
Առկա խնդրի լուծման գործընթացում ընդգծվեց հատկապես հաջողված օրինակները հանրահռչակելու կարևորությունը. կին գիտնականների գործունեության տեսանելիությունը, մենթորությունը և երիտասարդ աղջիկների համար ոգեշնչող պատմությունները կնպաստեն մասնագիտական ընտրությանը և ԲՏՃՄ ոլորտներում կանանց և աղջիկների ներգրավվածության աճին։
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ խնդիրներ բոլոր տեղերում էլ կան, սակայն նպատակային և հետևողական աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել դրական արդյունքների։