ԵՊՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱԿԻՑ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՅԼԵՐԹԸ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից այսօր մեկնարկեց քայլերթ, որը ձգվեց մինչև Ազատության հրապարակ, այնուհետև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին:
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին:
ԵՊՀ-Ն 100 ՏԱՐԵԿԱՆ Է. ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստը, որի ժամանակ հրապարակվել է ակադեմիական ազատության մասին հռչակագիրը, և իրականացվել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ԵՊՀ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀՅՈՒՐԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ Երևանի պետական համալսարանն իր 100-ամյակի առթիվ այսօր պաշտոնապես ընդունել է օտարերկրյա հյուրերին՝ ավելի քան 44 պատվիրակություններ, որոնք ժամանել են աշխարհի 21 երկրներից:
Declaration on Academic Freedom presented at YSU ceremony At a ceremonial session of YSU Academic Council held today, the Declaration on Academic Freedom was formally presented. This document outlines the fundamental principles and values that underpin the operation of universities.
84 ՀՅՈՒՐ 21 ԵՐԿՐԻՑ. ԵՊՀ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀՅՈՒՐԵՐԻՆ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա հյուրերի պաշտոնական ընդունելություն՝ ըստ պատվիրակությունների:
«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ. ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 23-27-ը ներառյալ ԵՊՀ կենտրոնական շենքի նախամուտքում գործելու է Երևանի պետական համալսարանի և Ֆլորենցիայի համալսարանի համատեղ «Մետաքսի ճանապարհ. Հայաստան» հետազոտական ծրագրին նվիրված պաստառների ցուցահանդեսը:
ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հարգելի՛ գործընկերներ, Սույն թվականի սեպտեմբերի 22-ից մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Ստորև ներկայացված է Երևանի պետական համալսարանի պաշտոնական հաղորդումը վերջիններիս իրականացման մանրամասների վերաբերյալ՝
ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԵԿՈՒՑՄԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՖԻԶԻԿԱՆ 20/21 ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ» ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Ֆիզիկան 20/21 հարյուրամյակների սահմանին» խորագրով երկօրյա սիմպոզիումի ժամանակ այսօր զեկուցումներով հանդես եկան Հայաստանի և տարբեր երկրներից ժամանած գիտնականներ, իսկ օրվա հատուկ հյուրն աշխարհահռչակ ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանն էր (Օգանեսովը), որի անունով է կոչվում Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրը։
«ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում այսօր տեղի է ունեցել դասախոսություն՝ «Մեծ պատերազմը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով, որը վարում էր Պոտսդամում գործող Լեփսիուսի տուն-թանգարանի՝ «Լեփսիուսհաուսի» գիտական ղեկավար, պատմաբան, հայագետ Ռոլֆ Հոսֆելդը: