ԵՊՀ գրադարանը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի աջակցությամբ հայտարարում է մրցույթ՝ ոչ ֆորմալ կրթական նախագծերի իրականացման նպատակով:
Ընտրված նախագծերից յուրաքանչյուրը կստանա 570,000 ՀՀ դրամ ֆինանսավորում (բոլոր հարկերը ներառյալ):
Ներկայացվող նախագծերը պետք է ներառեն երկու փոխկապակցված բաղադրիչ․
Հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված գրականության ուսումնասիրություն և դրա արդյունքների հիման վրա կարճաժամկետ, ոչ ֆորմալ կրթական ծրագրի պատրաստում։
- Ոչ ֆորմալ կրթական ծրագրի իրականացում ԵՊՀ գրադարանում՝ ԵՊՀ ուսանողների, դասախոսների և/կամ լայն հանրության համար։
Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 16-ը։
Մանրամասները՝ կից փաստաթղթում։