Ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում (Ֆիրդուսիի անվան լսարան, 218) տեղի կունենա «Three Scandinavian missionary women and the Armenian Genocide» (Սկանդինավյան երեք միսիոներ կանայք և Հայոց ցեղասպանությունը) գրքի շնորհանդեսը։
Գիրքը հրատարակվել է 2026 թ. հունիսին Լունդի և Մանչեստրի համալսարանների հրատարակչությունների կողմից:
Այն սկանդինավյան երեք միսիոներ կանանց մասին է, որոնք իրենց կյանքը նվիրում են հայ կանանց ու երեխաներին օգնելու գործին։ Նրանք 1915 թ. Հայոց ցեղասպանության ականատեսներ են, որոնք հաջորդ տասնամյակների ընթացքում շարունակում են աշխատել հայ գաղթականների հետ Լիբանանում, Սիրիայում, Հունաստանում և Հայկական ԽՍՀ-ում։ Բռնությունների ընթացքում այս կանայք ստիպված են լինում զարգացնել լրացուցիչ հմտություններ և ստանձնել ավելի մեծ պարտավորություններ, քան այն, ինչի համար նախապես պատրաստվել էին՝ դառնալով Մերձավոր Արևելքում հայ փախստականներին աջակցող միջազգային հումանիտար ցանցի մի մաս։
Գիրքը ներկայացնում է նրանց պատմությունը՝ ուսումնասիրելով օգնության աշխատանքի միջազգային, կրոնական, գենդերային ասպեկտները և հումանիտարիզմում առկա կրոնական շարժառիթներն ու միսիոներական պրակտիկաները, ինչպես նաև պատերազմներում կանանց՝ զոհի և գործող անձի դերերը։