«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բեռլինի ազատ համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ արևելագիտության և պատմության ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Անգլերենի կամ գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է։
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ և հոգում ճանապարհածախսը։
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլեկտրոնային հասցեին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 22-ը՝ ժամը 17:00-ն։
Փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերենով և PDF ձևաչափով.
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր՝ թարգմանված և վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կամ նոտարի կողմից,
5. ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ տեղեկանք,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies - անհրաժեշտ է ընտրել շարժունության համար նախատեսված KA171 ձևանմուշը և լրացնել Before the Mobility հատվածը։ Փաստաթուղթը պետք է ստորագրված լինի ֆակուլտետի՝ միջազգային կապերի գծով ակադեմիական համակարգողի կողմից):
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան