ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 243 լսարան
Monday, september 28, 2026
15:00-16:00
Ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կանցկացվի «Դասական համակարգերով Ֆուրիեի շարքերի Չեզարոյի միջինների զուգամիտության որոշ հարցեր» թեմայով գիտական սեմինար:
Համատեղ զեկուցումով հանդես կգան ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լևոն Գալոյանը և մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի գծային և ոչ գծային մոտարկումների և դրանց կիրառման լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Մարտին Գրիգորյանը։