«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մուրսիայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում վերոհիշյալ համալսարանում դասախոսելու նպատակով (1 շաբաթ, 8 ժամ):
Անգլերենի/իսպաներենի գերազանց իմացությունը (C1 մակարդակ) պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում:
Ֆակուլտետների պատասխանատուների կոնտակտային տվյալներն են․
Gustavo Garrigos, Facultad de Matemáticas - gustavo.garrigos@um.es
Rosa Marcela Ramos, Faculty of Tourism and International Relations - rmramos@um.es
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/Wo67GzYUx5fhCUFd9
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 29՝ ժամը 17։00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան