Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Կառավարությանը ենթակա մարմին է, որն իրականացնում է պետության հարկային և մաքսային քաղաքականությունը՝ ապահովելով հարկային և մաքսային վարչարարության իրականացումը, հարկային և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու տնտեսական անվտանգությունը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաքելությունն է ապահովել արդար և թափանցիկ հարկային և մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը և ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեսլականն է՝ ՊԵԿ-ը դինամիկ զարգացող և առաջատար կառույց է, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ և մարդակենտրոն մոտեցմամբ։
Ավելին՝ www.src.am