«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թ. Ամունդիի և Ակբա բանկի կողմից:
Ֆրանսիական արմատներով և համաշխարհային ներկայացվածությամբ Ամունդին աշխարհի խոշոր ակտիվների կառավարիչների առաջին տասնյակում է և Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչը։
Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա:
Ամունդի-Ակբայի նպատակն է Հայաստանում լինել առաջատար ներդրող՝ նպաստելով ֆինանսական շուկայի զարգացմանը, ներդրումային մշակույթի ձևավորմանը և երկրի տնտեսական աճին։ Ընկերությունն իր գործունեությունը կառուցում է բարձր որակով ծառայությունների, երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև կայուն զարգացման ու սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ:
Ավելին՝ www.amundi-acba.am