Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համաշխարհային առաջնորդության ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և մագիստրատուրայի հայազգի ուսանողների համար՝ նրանց համախմբելու, ոգեշնչելու և առաջնորդության ու մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ ընձեռելու նպատակով։
Ծրագրի շրջանակում մասնակիցները շուրջ երկու ամսվա ընթացքում հնարավորություն կունենան աշխատելու իրենց հետաքրքրություններին համապատասխան մասնագիտական միջավայրում, ձեռք բերելու նոր գիտելիքներ և գործնական հմտություններ, ինչպես նաև ծանոթանալու իրենց ոլորտի մասնագետների և համախոհ երիտասարդների հետ։
Մանրամասները՝ այստեղ։