«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Կադիսի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը և այն հաստատող միջազգային փաստաթուղթը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Առավել մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում:
Առարկաների ցանկը և մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ:
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց՝ https://forms.gle/DgmnJTK91frPKG4L7
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 4-ը՝ ժամը 14։00-ն:
Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408)։
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան