Ագրոթեքը (Agrotecհ) հիմնադրվել է 2012 թվականին Գյումրիում՝ նպատակ ունենալով խթանելու գյուղատնտեսությունը և արտադրությունը Հայաստանի Հանրապետությունում:
Ընկերությունը համագործակցում է եվրոպական առաջատար ընկերությունների հետ՝ ներմուծելով բազմազան տրակտորներ, սարքավորումներ և պահեստամասեր: Ագրոթեքը առաջարկում է նորարարական լուծումներ ու առաջադեմ սարքավորումներ գյուղացիական միավորներին և արտադրողներին: Ընկերությունը ներդնում է արևմտյան առաջադեմ փորձը Հայաստանում՝ ապահովելով գործընկերներին լավագույն տեխնոլոգիաներով:
Ագրոթեքը եվրոպական առաջատար շուրջ 20 ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն ու գործընկերն է Հայաստանում, որն ապահովում է լավագույն որակ և վստահություն բոլոր հաճախորդների համար:
Ավելին՝ www.agrotec.am