Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության բարձրագույն գիտական հաստատությունն է, որը ձևավորվել է հայ ժողովրդի բազմադարյան պատմական, բեղմնավոր գիտական, հարուստ մշակութային ու կրթական ավանդույթների վրա և կոչված է համախմբելու գիտնականներին՝ գիտության տարբեր բնագավառներում կատարելու հիմնարար հետազոտություններ, երևան հանելու և վերաիմաստավորելու ազգի հոգևոր ժառանգությունը, ապահովելու ազգային անվտանգություն՝ սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:
ՀՀ ԳԱԱ-ն՝ որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: Այն միավորում է 35-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ:
Ավելին՝ www.sci.am