«Սոֆթ կոնստրակտ»-ը («SoftConstruct») միջազգային տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է Հայաստանում: 2003 թվականից ի վեր ընկերությունը բազմաշերտ էկոհամակարգ է կառուցում, որի կարևորագույն մասն են մարդիկ, բիզնես նախագծերը և տեխնոլոգիական լուծումները: Այսօր «Սոֆթ կոնստրակտ»-ն ունի 15 գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում և միավորում է ավելի քան 5000 մասնագետների:
Ընկերության գլոբալ ցանցում ներառված են 300-ից ավելի գործընկերներ և երրորդ կողմի ավելի քան 200 ինտեգրացիաներ, որոնց հիմքում 40-ից ավելի լիցենզիաներն ու հավաստագրերն են:
Ընկերության գործունեությունը բազմապրոֆիլ է՝ ծրագրային ապահովում, թվային հարթակներ և լայնածավալ B2B և
B2C լուծումներ․ հենց դրանք են բիզնեսի և ոլորտի աճի շարժիչ ուժերը։
Ավելին՝ www.softconstruct.com