ԵՊՀ-ում շարունակվում են «Վերաերևակայելով միջազգային կարգը. գլոբալ կառավարման նոր ճարտարապետությունը հեգեմոնիայից անդին» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքները:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը կարևորեց նմանօրինակ ակադեմիական հարթակների ձևավորումը՝ ընդգծելով արդի աշխարհաքաղաքական համատեքստում փոխակերպվող միջազգային հարաբերությունների համակողմանի վերլուծության անհրաժեշտությունը:
Միջազգային գիտաժողովի աշխատանքների առանցքային զեկույցներից մեկը ներկայացրեց Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամ, դոկտոր Ռաուլ Դելկորդը:
«Տագնապալի աշխարհում կարո՞ղ է ԵՄ-ն գործել որպես համաշխարհային առաջնորդ» խորագրով իր ելույթում դոկտոր Դելկորդը համակարգային անդրադարձ կատարեց Եվրոպական միության ռազմավարական ինքնավարությանը, աշխարհաքաղաքական ճգնաժամերին արձագանքելու գործիքակազմերին և համաշխարհային կառավարման համակարգում վերջինիս առաջնորդության հեռանկարներին:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին լիագումար նիստով, որը վարում էր Մասսի համալսարանի (Նոր Զելանդիա) պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը:
Զեկույցների ներկայացումից հետո ծավալվեց ակտիվ քննարկում: Հարցուպատասխանի շրջանակում բանախոսները պատասխանեցին մասնակիցների հարցերին՝ մանրամասն ներկայացնելով միջազգային հարաբերությունների արդի միտումներին առնչվող մի շարք առանցքային դրույթներ:


