«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառման շրջանակում ԵՊՀ գրադարանը ներկայացավ իր տաղավարով՝ համախմբելով ուսանողներին, համալսարանի աշխատակիցներին ու դպրոցականներին։
Ինտերակտիվ խաղերը, մրցութային հարցերն ու նվեր-գրքերը աշխույժ անցուդարձ էին ստեղծել ողջ օրվա ընթացքում։ Խաղերի հաղթողները նվեր ստացան իրենց նախընտրած գրքերը։ Նախատեսված 40-ի փոխարեն ավելի քան 100 մասնակից տաղավարից հեռացավ իր ընտրած գրքով։
Միջոցառման շրջանակում դպրոցականների համար կազմակերպվեց շրջայց ԵՊՀ գրադարանում․ նրանք ծանոթացան համալսարանական գրադարանի միջավայրին և ընձեռած հնարավորություններին։























