Կարդացած գիրքը կարող է դառնալ ոչ միայն նոր մտքի, այլև իրական կրթական նախագծի սկիզբ։
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը հայտարարում է ոչ ֆորմալ կրթական նախագծերի մրցույթ՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի աջակցությամբ։
Մրցույթի գաղափարը պարզ է․ ընտրե՛ք հիմնադրամի աջակցությամբ ԵՊՀ գրադարանի համար ձեռք բերված գրքերից առնվազն մեկը, ուսումնասիրե՛ք ձեզ հետաքրքրող թեման և դրա շուրջ առաջարկե՛ք ոչ ֆորմալ կրթական նախագիծ։ Այն կարող է ներառել քննարկումներ, բանավեճեր, աշխատաժողովներ, համատեղ ընթերցումներ, սիմուլյացիոն խաղեր կամ ձեր առաջարկած մասնակցային այլ ձևաչափեր։
Դիմելու հնարավորություն ունեն ԵՊՀ ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները՝ անհատապես կամ թիմով։ Կընտրվի մինչև 3 նախագիծ, որոնցից յուրաքանչյուրի իրականացման համար նախատեսված է 570 000 ՀՀ դրամ ֆինանսավորում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 16։
Գրքերի ամբողջական ցանկը, մրցույթի պայմանները և դիմելու կարգը՝ այստեղ։