Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում COP17-ին ընդառաջ տեղի ունեցավ կենսաբազմազանությանը նվիրված սեմինար։
Այն նախաձեռնեցին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողական խորհրդի քարտուղար Արինա Մելքոնյանը և «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրի անդամ, ԼՄՀ ուսանող Վահե Գասպարյանը։ Դասախոսություն-զեկույցին մասնակցում էին տարբեր բուհերի մագիստրոսներ ու ուսանողներ, որոնց թվում՝ Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչ Անի Համբարձումյանը։
Միջոցառումը կարևոր քայլ էր Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի աշխատանքների շրջանակում, որը ղեկավարում է Հայաստանի ամերիկյան համալսարանը։
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը ևս մեկ անգամ հանդես եկավ որպես բուհերի համագործակցության և բնապահպանական նախաձեռնությունների կարևոր հարթակ։



