Պատրա՞ստ եք կոնֆլիկտները վերածելու զարգացման և փոխըմբռնման հնարավորությունների։
ԵՊՀ «Հաշտարարություն և կոնֆլիկտի լուծում» հավաստագրային ծրագիրն առաջարկում է միջգիտակարգային և կիրառական ուղղվածությամբ եզակի ուսումնական փորձառություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել մասնագիտական հմտություններ կոնֆլիկտի հետազոտության, վերլուծության և հաշտարարության ոլորտներում։
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փոխկապակցված ուսումնական ծրագիր – երեք փոխկապակցված դասընթացներ՝ Կոնֆլիկտի հետազոտության մեթոդներ, Կոնֆլիկտի վերլուծություն և կարգավորում և Հաշտարարությունը գործնականում։
Փորձառու մասնագետներ – ծրագիրն իրականացվում է փորձառու գիտնականների և հավաստագրված մասնագետների կողմից։
Կիրառական ուսուցում – դեպքերի ուսումնասիրություն, դերախաղեր, սիմուլյացիաներ և խմբային քննարկումներ։
Միջգիտակարգային մոտեցում – սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներից ստացած գիտելիքի համադրում։
Էթիկական հիմունքներ – հատուկ ուշադրություն է դարձվում մշակութային զգայունությանը, անաչառությանը և մասնագիտական էթիկային։
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագիրն ավարտելուց հետո մասնակիցները կկարողանան՝
տիրապետել կոնֆլիկտի ուսումնասիրության հետազոտական և վերլուծական գործիքներին,
քննադատաբար կիրառել կոնֆլիկտի վերաբերյալ տեսությունները իրական իրավիճակներում,
զարգացնել երկխոսության և հաշտարարության համար անհրաժեշտ հաղորդակցական առաջնակարգ հմտություններ,
դրսևորել մասնագիտական որակներ հաշտարարության գործընթացներում։
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Սկիզբը՝ նոյեմբերի 2, 2026 թ․
Տևողությունը՝ 20 շաբաթ (2026 թ. աշուն - 2027 թ. գարուն)
Ձևաչափը՝ շաբաթական 3 դասընթաց, յուրաքանչյուրը՝ 80 րոպե
Ուսուցման լեզուները՝ հայերեն և անգլերեն (առանձին ընթերցանության նյութեր և քննարկումներ՝ անգլերեն/ռուսերեն/հայերեն)
Պարտադիր ընթերցանություն՝ շաբաթական 10-20 ժամ
Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԾՐԱԳԻՐԸ
Ծրագիրը նախատեսված է՝
դիվանագիտության, իրավագիտության, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ոլորտներում աշխատող մասնագետների,
կոնֆլիկտների ուսումնասիրությամբ զբաղվող հասարակագետների և հետազոտողների,
կրթության ոլորտի մասնագետների, HR մասնագետների և համայնքային առաջնորդների,
ուսանողների և կարիերայի նախնական փուլում գտնվող մասնագետների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել որակավորում հաշտարարության և կոնֆլիկտների լուծման ոլորտում։
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ
Հասարակական գիտությունների և կոնֆլիկտների տեսության վերաբերյալ որոշ գիտելիքներ,
խմբային և դերախաղային ուսուցմանը ակտիվորեն մասնակցելու պատրաստակամություն,
դասընթացների պարտադիր ընթերցանության նյութերի ուսումնասիրության պատրաստակամություն,
ուսուցման լեզուների բավարար իմացություն։
Դիմե՛ք հիմա և ձե՛ռք բերեք տարբեր միջավայրերում կոնֆլիկտները արդյունավետորեն հաղթահարելու և խաղաղության խթանման համար անհրաժեշտ հմտություններ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 20-ը։
Գրանցվելու համար՝ https://forms.gle/QWAXZUsnrLr5gxqs9
Էլհասցե՝ cce@ysu.am
Հեռ․՝ (+374 60) 710 212