Deadline:
22 October 2026
Category:
Vacancy
«ԷԼԷՄԷՍ» ՍՊԸ
Job type:
In office
Main Responsibilities
LMS-ը փնտրում է մոտիվացված անձանց, ովքեր ցանկանում են աշխատել միջազգային ընկերությունում և ստանալ բարձր աշխատավարձ։
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ (այցելություններով), ով պատասխանատու կլինի վարկառուների հետ անմիջական աշխատանքի և վարկային պարտավորությունների հավաքագրման գործընթացի իրականացման համար։
- Այցերի միջոցով բանակցել պարտապանների հետ՝ պարտավորությունների մարման նպատակով
- Պարտապաններին տրամադրել նախազգուշական ծանուցումներ և տեղեկություններ հետագա ընթացակարգերի վերաբերյալ
- Ներկայացնել ամենօրյա հաշվետվություն կատարված այցելությունների վերաբերյալ
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ աշխատանքային հանձնարարություններ
Required Qualifications
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կոնֆլիկտային իրավիճակները արդյունավետորեն հարթելու կարողություն
- Երևան քաղաքի հասցեների և տեղանքին լավ ծանոթություն
- Հայերենի գերազանց իմացություն
- Համակարգչային բազային գիտելիքներ (MS Word,MS Excel,MS Outlook)
- Գաղտնի տեղեկատվության հետ պատասխանատու աշխատելու կարողություն